1․ Ասացէ՛ք ցեղբայր ձեր՝ Ժողովուրդ իմ. և ցքոյրն Չողորմեալ.
2․ Դատեցարո՛ւք ընդ մօրն ձերում, դատեցարո՛ւք. զի այն ո՛չ է իմ կին, և ես ո՛չ եմ այր նորա. և բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, և զշնութիւն նորա ի միջոյ ստեանց իւրոց։
3․ Զի արարից զնա մերկ, և կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. և եդից զնա իբրև զանապատ, և կարգեցից զնա իբրև զերկի՛ր անջուր, և սպանից զնա ի ծարաւոյ։
4․ Եւ որդւոց նորա ո՛չ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեա՛ն են։
5․ Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, և յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ և զջուր, և զհանդերձ, և զկտաւ իմ, և զգինի իմ, և զձէթ իմ, և զամենայն ինչ որ պիտո՛յ է ինձ։
6․ Վասն այնորիկ ե՛ս փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, և առականեցից զճանապարհս նորա, և զշաւիղս իւր մի՛ գտցէ։
7․ Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, և մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա՝ և մի՛ գտցէ զնոսա. և ասասցէ. Երթայց և դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժա՛մ բարի էր ինձ քան արդ։
8․ Եւ նա ո՛չ գիտաց՝ թէ ես ետու նմա զցորեանն, և զգինին, և զձէթն, և բազմացուցի նմա արծաթ. և նա արար արծաթեղէնս, և ոսկեղէնս յաճախեա՛ց Բահաղու։
9․ Վասն այնորիկ դարձուցից՝ և առից զցորեանն իմ ի ժամանակի իւրում՝ և զգինին իմ, և զձէթն ի ժամանակի իւրեանց. և զերծի՛ց ի նմանէ զհանդերձ իմ, և զկտա՛ւ իմ. զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։
10․ Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. և ո՛չ ոք հանիցէ զնա ի ձեռաց իմոց։
11․ Եւ դարձուցից զամենայն բարեկենդանութիւնս նորա, և զտօնս նորա, և զամսագլուխս նորա, և զշաբաթս նորա, և զամենայն վաճառս նորա։
12․ Եւ ապականեցից զայգիս նորա՝ և զթզենիս նորա. զոր միանգամ ասաց՝ թէ կապէնք ի՛մ են այս՝ զոր ետուն ինձ հոմանիքն իմ. և եդի՛ց զայն ի վկայութիւն. և կերիցեն զայն գազանք անապատի՝ և թռչունք երկնից՝ և սողունք երկրի։
13․ Եւ խնդրեցից ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ՝ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, և արկանէր զքառամանեակս իւր, և երթայր զհետ հոմանեաց իւրոց. և զիս մոռացեալ էր՝ ասէ Տէր։
14․ Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցի՛ց զնա, և կարգեցի՛ց զնա իբրև զանապատ. և խօսեցա՛յց ի սիրտ նորա։
15․ Եւ տաց նմա զստացուածս իւր անտի. և զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. և խոնարհեսցի անդ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, և ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։
16․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, կոչեսցէ զիս Ա՛յր իմ, և ո՛չ կոչեսցէ զիս Բահաղիմ։
17․ Եւ բարձից զանուանս Բահաղիմայ ի բերանոյ նորա. և մի՛ ևս յիշեսցին անուանք նոցա։
18․ Եւ եդից նոցա ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի՝ և թռչնովք երկնից՝ և սողնօք երկրի. և զաղեղն, և զսուսեր, և զճակատամարտ խորտակեցի՛ց յերկրէ. և բնակեցուցից զքեզ յուսով։
19․ Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան. և խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ՝ և իրաւամբք՝ և ողորմութեամբ՝ և գթութեամբք.
20․ և խօսեցայց զքեզ ինձ հաւատովք. և ծանիցես զՏէր։
21․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, լուա՛յց ես երկնից. և երկինք լուիցեն երկրի.
22․ և երկիր լուիցէ ցորենոյ և գինւոյ և ձիթոյ, և նոքա լուիցեն Յեզրայելի.
23․ և սերմանեցից զնա ինձ ի վերայ երկրի։ Եւ ողորմեցայց չողորմելոյն.
24․ և ասացից ցոչ ժողովուրդ իմ. Ժողովո՛ւրդ ի՛մ ես դու։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: