1. Մի՛ խնդար Իսրայէլ, և մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. Զի պոռնկեցա՛ր յԱստուծոյն քումմէ. սիրեցեր զկաշառս ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։
2. Կա՛լք և հնծանք զնոսա ո՛չ ծանեան, և գինի ստեա՛ց նոցա։
3. Ո՛չ բնակեցին յերկրի Տեառն. բնակեսցէ Եփրեմ յԵգիպտոս. և ի մէջ Ասորեստանեայց պի՛ղծս կերիցեն։
4. Ո՛չ նուիրեցին Տեառն գինի, և ո՛չ քաղցրացուցին նմա. զոհք նոցա իբրև զհա՛ց սգոյ եղիցի նոցա. ամենեքեան որ ուտիցեն ի նմանէ պղծեսցին. զի հա՛ցն իւրեանց անձանց իւրեանց լիցի, և մի՛ մտցէ ի տուն Տեառն։
5. Զի՛նչ գործիցէք յաւուրս տարեկանի՝ և յաւուրս տօնի Տեառն։
6. Վասն այնորիկ ահա գնասցեն ի թշուառութիւն Եգիպտացւոց. և ընկալցի զնոսա Մեմփիս, և թաղեսցէ զնոսա Մաքմաս. զարծաթ նոցա կորո՛ւստ ժառանգեսցէ, և յարկս նոցա փո՛ւշ բուսցի։
7. Հասեա՛լ են իրաւունք վրէժխնդրութեան քոյ. հասեալ են աւուրք հատուցման քոյ. և չարչարեսցի Իսրայէլ իբրև զմարգարէ յիմարեալ, իբրև զա՛յր մի այսակիր. ի բազմութենէ անիրաւութեանց քոց յաճախեաց մոլորութիւն։
8. Դէ՛տ է Եփրեմ ընդ Աստուծոյ մարգարէ՝ որոգայթ գայթագղութեան յամենայն ճանապարհս նորա. մոլորութիւն ի տա՛ն Աստուծոյ տնկեցին։
9. Ապականեցան ըստ աւուրցն բարձանց. յիշեսցէ՛ զանօրէնութիւնս նոցա, և վրէ՛ժ խնդրեսցէ մեղաց նոցա։
10. Իբրև զխաղո՛ղ յանապատի գտի զԻսրայէլ. և իբրև զդիտակ ի թզենւոջ վաղահասուկ տեսի զհարս նոցա. նոքա մտին ի Բելփեգո՛վր, և օտարացան յամօթ իւրեանց. և եղեն գարշելիքն իբրև զսիրեցեալս։
11. Եփրեմ իբրև զհա՛ւ թռեաւ. և փառք նոցա ի տոկոսեաց՝ և յերկանց՝ և յղութեանց։
12. Թէպէտ և սնուսցեն զորդիս իւրեանց, անզաւակեսցին ի մարդկանէ. քանզի վա՛յ է նոցա. մարմին իմ ի նոցանէ՛։
13. ԶԵփրեմ որպէս տեսի՝ յո՛րս կացուցին յանդիման զորդիս իւրեանց. և սկսաւ Եփրեմ հանել ի խոցոտումն զորդի՛ս իւր։
14. Տո՛ւր նոցա Տէր. զի՞նչ տացես նոցա. տո՛ւր նոցա արգա՛նդ անորդի, և ստի՛նս ցամաքեալս։
15. Ամենայն չարիք նոցա ի Գաղգաղա. զի ա՛նդ ատեցի զնոսա վասն չարութեան գնացից նոցա. ի տանէ իմմէ մերժեցի՛ց զնոսա, և ո՛չ ևս յաւելից սիրել զնոսա։ Ամենայն իշխանք նոցա ապստամբք.
16. ախտացան արմատք Եփրեմայ. չորացա՛ն և պտուղ ո՛չ ևս տացեն. զի թէպէտ և ծնցին՝ անզաւակեցից զցանկալիս որովայնի՛ց նոցա։
17. Մերժեսցէ՛ զնոսա Աստուած՝ զի ո՛չ լուան նմա, և եղիցին մոլորակա՛նք ի մէջ ազգաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: