Գիրք` 2. Ըստ Մարկոսի

Գլուխ 3

   
1․ Եւ եմո՛ւտ միւսանգամ ‘ի ժողովուրդն. և է՛ր անդ ա՛յր մի՝ որոյ ձեռն իւր գօսացեա՛լ էր։

2․ Եւ սպասէին նմա՝ եթէ բժշկեսցէ՛ զնա ‘ի շաբաթուն. զի չարախօսեսցե՛ն զնմանէ։

3․ Եւ ասէ ցայրն՝ որոյ ձեռնն գօսացեալ էր. Արի ա՛նց ‘ի մէջ։

4․ Եւ ասէ ցնոսա. Զի՞նչ արժան է ‘ի շաբաթու, բարի՞ ինչ գործել՝ եթէ չա՛ր առնել, ոգի մի ապրեցուցանե՛լ՝ եթէ կորուսանել։ Եւ նոքա լռեցի՛ն։

5․ Եւ հայեցեալ Յիսուսի զնոքօք լի՛ ցասմամբ, տրտմեալ վասն կուրութեան սրտից նոցա, ասէ ցայրն. Ձըգեա՛ զձեռն քո։ Եւ նա ձըգեաց, և ողջացա՛ւ ձեռն նորա։

6․ Եւ ելեալ արտաքս վաղվաղակի փարիսեցիքն Հերովդիանոսօքն հանդերձ, խորհուրդ առնէին վասն նորա՝ թէ զիա՞րդ կորուսցեն զնա։

7․ Իսկ Յիսուս աշակերտօքն իւրովք գնա՛ց ‘ի ծովեզրն։ Եւ բազում ժողովուրդ ‘ի Գալիլեացւոց երթային զհետ նորա. և ‘ի Հրէաստանէ,

8․ և յԵրուսաղեմէ, և յայնկոյս Յորդանանու, և որք ‘ի Տիւրոսէ և ‘ի Սիդովնէ. բազում ժողովուրդ իբրև լսէի՛ն որչափ ինչ առնէր, գայի՛ն առ նա։

9․ Եւ ասէ ցաշակերտսն իւր, զի նաւա՛կ մի պատրաստական կայցէ նմա վասն ամբոխին՝ զի մի՛ նեղեսցեն զնա։

10․ Քանզի զբազո՛ւմս բժշկեաց. մինչ գալ խռնել զնովաւ՝ զի մերձեսցին առ նա, որք ունէին ա՛խտս ինչ։

11․ Եւ այսք պիղծք յորժամ տեսանէին զնա, անկանէին առաջի նորա, աղաղակէի՛ն և ասէին.

12․ թէ դո՛ւ ես Որդի Աստուծոյ։ Եւ նա՝ յո՛յժ սաստէր նոցա, զի մի՛ յայտնի առնիցեն զնա։

13․ Ելանէ՛ ‘ի լեառն՝ և կոչէ՛ առ ինքն զորս ի՛նքն կամեցաւ. և չոգա՛ն առ նա։

14․ Եւ արա՛ր երկոտասանս՝ զի իցեն զնովաւ, և զի առաքեսցէ՛ զնոսա քարոզել.

15․ և ունել իշխանութիւն բժշկելոյ զցաւս՝ և հանելոյ զդևս։

16․ Եւ ե՛դ անուն Սիմովնի՝ Պե՛տրոս.

17․ և Յակովբո՛ւ Զեբեդեայ՝ և Յովհաննո՛ւ եղբօրն Յակովբայ՝ ե՛դ նոցա անուանս Բաներեգէ՛ս, որ է՝ Որդի՛ք որոտման,

18․ և զԱնդրէ՛աս, և զՓիլի՛պպոս, և զԲարթողովմէ՛ոս, և զՄատթէ՛ոս զմաքսաւորն, և զԹո՛վմաս, և զՅակո՛վբոս Ալփեայ, և զԹադէ՛ոս, և զՍի՛մովն Կաննանացի․

19․ և զՅո՛ւդա Սկարիովտացի, որ և մատնեա՛ցն զնա։

20․ Գա՛ն ‘ի տուն, և գա՛յ միւսանգամ ընդ նոսա ժողովուրդն. մինչ զի և հա՛ց ևս՝ ո՛չ ժամանել ուտել նոցա։

21․ Եւ իբրև լուան որ իւրքն էին՝ ելի՛ն ունե՛լ զնա, զի համարէին թէ մոլեգնեա՛լ իցէ։

22․ Եւ դպիրքն՝ որ յԵրուսաղեմէ իջեալ էին, ասէին թէ Բէեղզեբո՛ւղ գոյ ‘ի դմա, և իշխանա՛ւ դիւացն հանէ դա զդևս։

23․ Եւ կոչեցեալ զնոսա առ ինքն, առակօ՛ք խօսէր ընդ նոսա. Զիա՞րդ կարէ Սատանայ զՍատանայ հանել․

24․ և արդ՝ եթէ թագաւորութիւն յանձն իւր բաժանեսցի, ո՛չ կարէ կալ թագաւորութիւնն այն։

25․ Եւ եթէ տուն յանձն իւր բաժանեսցի, ո՛չ կարէ՛ կալ տունն։

26․ Եւ եթէ Սատանայ ‘ի վերայ անձին իւրոյ յարեաւ՝ և բաժանեալ իցէ, ո՛չ կարէ կալ. այլ վախճանեա՛լ է։

27․ Այլ ո՛չ ոք կարէ զկարասի՛ հզօրի մտեալ ‘ի տուն նորա աւա՛ր հարկանել, եթէ ոչ նախ զհզօրն կապիցէ, և ապա՛ զտուն նորա աւա՛ր հարկանիցէ։

28․ Ամէն ասե՛մ ձեզ, զի ամենայն թողցի՛ որդւոց մարդկան մեղք՝ և հայհոյութիւնք՝ ո՛րչափ և հայհոյեսցեն,

29․ բայց որ հայհոյեսցէ զՀոգին Սուրբ, ո՛չ ունիցի թողութիւն յաւիտեան, այլ պարտապա՛ն լիցի յաւիտենիցն մեղաց։

30․ Զի ասէին՝ թէ ա՛յս պիղծ գոյ ‘ի նմա։

31․ Գա՛ն եղբարքն և մայր նորա, և արտաքոյ կացեալ՝ յղեցին և կոչէի՛ն զնա։

32․ Եւ անդ ժողովուրդն շուրջ զնովաւ նստէր. և իբրև ասացին ցնա. Ահաւասիկ մայր քո և եղբարք քո՝ կա՛ն արտաքոյ, և խնդրեն զքեզ։

33․ Պատասխանի ետ նոցա և ասէ. Ո՞վ է իմ մայր՝ կամ եղբարք։

34․ Հայեցաւ շուրջ զիւրև զաշակերտսն զի նստէին, և ասէ. Ահա՛ւասիկ մայր իմ, և եղբարք իմ․

35․ զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա՛ է իմ եղբայր՝ և քո՛յր և մայր։