Գիրք` 2. Ըստ Մարկոսի

Գլուխ 1

   
1․ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի Որդւոյ Աստուծոյ։

2․ Որպէս և գրեա՛լ է ‘ի մարգարէս. Ահաւասիկ ես առաքեմ զհրեշտա՛կ իմ առաջի քոյ, որ հանդերձեսցէ զճանապարհս քո առաջի քոյ։

3․ Ձայն բարբառոյ յանապատի. Ոմանք. Որպէս և գրեալ է Եսայի. կամ՝ յԵսայի մարգարէ... զճանապարհ քո։ Պատրա՛ստ արարէք զճանապարհ Տեառն, և ուղի՛ղս արարէք զշաւիղս նորա։

4․ Եւ եղև՝ զի Յովհաննէս մկրտէ՛ր յանապատի, և քարոզէր մկրտութիւն ապաշխարութեան ‘ի թողութիւն մեղաց։

5․ Եւ երթայր առ նա ամենայն աշխարհն Հրէաստանի, և Երուսաղէմացիք ամենեքեան. և մկրտէին ‘ի նմանէ ‘ի Յորդանան գետ՝ խոստովանեա՛լ զմեղս իւրեանց։

6․ Եւ էր Յովհաննէս զգեցեալ ստև՛ ուղտու, և գօտի՛ մաշկեղէն ընդ մէջ իւր. և կերակուր նորա մարա՛խ՝ և մե՛ղր վայրենի։

7․ Քարոզէ՛ր և ասէր. Գայ զօրագոյնն քան զիս զկնի իմ, որում չե՛մ բաւական խոնարհել՝ լուծանե՛լ զխրացս կօշկաց նորա։

8․ Ես՝ մկրտեցի զձեզ ջրո՛վ, և նա մկրտեսցէ զձեզ Հոգւո՛վ Սրբով։

9․ Եւ եղև յաւուրսն յայնոսիկ ե՛կն Յիսուս ‘ի Նազարեթէ Գալիլեացւոց, և մկրտեցա՛ւ ‘ի Յովհաննէ ‘ի Յորդանան։

10․ Եւ նոյնժամայն ընդ վերանա՛լ ‘ի ջրոցն, ետես ցելեա՛լ զերկինս, և զՀոգին Աստուծոյ իբրև զաղաւնի՝ զի իջանէ՛ր ‘ի վերայ նորա։

11․ Ձա՛յն եղև յերկնից՝ և ասէ. Դո՛ւ ես Որդի իմ սիրելի, ընդ քե՛զ հաճեցայ։

12․ Եւ նոյնժամայն՝ Հոգին հանէ՛ զնա յանապատ։

13․ Եւ էր նա անդ զաւուրս քառասուն փորձեա՛լ ‘ի Սատանայէ. և է՛ր ընդ գազանս, և հրեշտակք պաշտէին զնա։

14․ Եւ յե՛տ մատնելոյն Յովհաննու, ե՛կն Յիսուս ‘ի Գալիլեա. քարոզէ՛ր զաւետարանն Աստուծոյ՝ և ասէր.

15․ թէ կատարե՛ալ է ժամանակ, և հասեա՛լ է արքայութիւնն Աստուծոյ. ապաշխարեցէ՛ք և հաւատացէ՛ք յաւետարանն։

16․ Իբրև անցանէր առ ծովեզերբն Գալիլեացւոց, ետե՛ս զՍի՛մովն և զԱնդրէ՛աս եղբայր Սիմովնի, զի արկեալ էր նոցա ուռկա՛նս ‘ի ծով. քանզի ձկնո՛րսք էին։

17․ Եւ ասէ ցնոսա Յիսուս. Եկա՛յք զկնի իմ, և արարից զձեզ՝ լինել որսո՛րդս մարդկան։

18․ Եւ վաղվաղակի թողեալ զուռկանսն, գնացին զհետ նորա։

19․ Եւ մատուցեալ անտի՝ սակաւիկ մի յառաջ, ետես զՅա՛կովբոս Զեբեդեայ՝ և զՅովհաննէս եղբայր նորա, և զնոսա ‘ի նաւին մինչ կազմէին զուռկանս, և կոչեաց զնոսա։

20․ Եւ վաղվաղակի թողեա՛լ զհայրն իւրեանց Զեբեդոս ‘ի նաւին վարձկանօքն հանդերձ, գնացի՛ն զհետ նորա։

21․ Եւ մտանե՛ն ‘ի Կափառնաում. և իսկ և իսկ ‘ի շաբաթուն մտեա՛լ ‘ի ժողովուրդն, ուսուցանէ՛ր զնոսա։

22․ Եւ զարմանայի՛ն ընդ վարդապետութիւն նորա, զի ուսուցանէր զնոսա իբրև իշխանութեամբ՝ և ո՛չ որպէս դպիրքն։

23․ Եւ էր ‘ի ժողովրդեանն նոցա այր մի, յորում ա՛յս պիղծ գոյր ‘ի նմա. Որ աղաղակեա՛ց՝ և ասէ.

24․ Թո՛յլ տուր, զի՞ կայ՝ մե՛ր և քո՝ Յիսուս Նազովրեցի, եկիր կորուսանե՛լ զմեզ. գիտե՛մք զքեզ՝ ո՛վ ես, Սուրբն Աստուծոյ։

25․ Սաստեա՛ց ‘ի նա Յիսուս՝ և ասէ. Կարկեա՛ց՝ և ե՛լ ‘ի դմանէ։

26․ Եւ զարկոյց զնա այսն պիղծ. և աղաղակեաց ‘ի ձայն մեծ, և ե՛լ ‘ի նմանէ։

27․ Եւ զարմացա՛ն ամենեքին, մինչև հծծե՛լ ընդ միմեանս՝ և ասել. Զի՞նչ է այս նո՛ր վարդապետութիւնս, զի  իշխանութեամբ և այսոց պղծոց սաստէ, և հնազանդին սմա։

28․ Եւ ե՛լ լուր նորա ընդ ամենայն կողմն Գալիլեացւոց։

29․ Եւ վաղվաղակի ելեալ ‘ի ժորովրդենէն, ե՛կն ‘ի տուն Սիմովնի՛ և Անդրեայ՝ Յակովբա՛ւ և Յովհաննո՛ւ հանդերձ։

30․ Եւ զոքանչ Սիմովնի դնէր ջերմացեա՛լ. և վաղվաղակի ասեն ցնա վասն նորա։

31․ Եւ մատուցեալ յարո՛յց զնա՝ կալեա՛լ զձեռանէ նորա. և եթող զնա տենդն, և պաշտէ՛ր զնոսա։

32․ Եւ իբրև երեկո՛յ եղև ‘ի մտանել արեգականն, բերին առ նա զամենայն հիւանդս և զդիւահարս.

33․ և է՛ր ամենայն քաղաքն ժողովեալ առ դուրսն։

34․ Եւ բժշկեա՛ց բազում հիւանդս ‘ի պէսպէս ախտից. և դև՛ս բազումս եհան. և ո՛չ տայր խօսել դիւացն, զի գիտէին զնա՝ թէ Քրիստոսն է։

35․ Եւ ընդ ա՛յգ ընդ առաւօտն՝ յարուցեալ՝ ե՛լ և գնա՛ց յանապատ տեղի, և անդ կայր յաղօթս։

36․ Եւ գնա՛ց զհետ նորա Սի՛մովն՝ և որ ընդ նմայն էին.

37․ և իբրև գտին զնա՝ ասե՛ն ցնա, թէ ամենեքին խնդրեն զքեզ։

38․ Եւ ասէ ցնոսա. Եկա՛յք երթիցուք և յայլ մօտաւոր գեղաքաղաքսն, զի և ա՛նդ քարոզեցից. զի յա՛յս իսկ եկեալ եմ։

39․ Եւ քարոզէ՛ր ‘ի ժողովուրդս նոցա ընդ ամենայն Գալիլեացիս, և դև՛ս հանէր։

40․ Գայ առ նա բորոտ մի, աղաչէ՛ր՝ ‘ի ծունր իջանէր՝ և ասէր. Տէր՝ եթէ կամիս, կա՛րօղ ես զիս բժշկել։

41․ Իսկ Յիսուս գթացեալ՝ ձգեա՛ց ձեռն, մերձեցա՛ւ ‘ի նա՝ և ասէ ցնա. Կամիմ՝ սրբեա՛ց։

42․ Եւ իբրև ասացն ցնա, վաղվաղակի գնաց ‘ի նմանէ բորոտութիւնն, և սրբեցա՛ւ։

43․ Եւ սաստեա՛լ նմա՝ եհան զնա արտաքս վաղվաղակի, և ասէ ցնա.

44․ Զգո՛յշ լեր, մի՛ ումեք ինչ ասիցես. այլ ե՛րթ ցո՛յց զքեզ քահանային. և մատո՛ վասն սրբութեան քոյ պատարագ՝ զոր հրամայեա՛ց Մովսէս՝ ‘ի վկայութիւն նոցա։

45․ Եւ նա ելեալ սկսաւ քարոզե՛լ յոյժ, և հռչակ հարկանել զբանն, մինչ ո՛չ ևս կարօղ լինել նմա յայտնապէ՛ս ‘ի քաղաք մտանել, այլ արտաքոյ յանապատ տեղիս էր. և գայի՛ն առ նա յամենայն կողմանց։