ՄԵՂՔ ԵՒ ՊԱՏԻԺ
1. «Այն ժամանակ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից,
2. պիտի չորացնեն 738 արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին: Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են լինելու 739,
3. քանի որ մահը նախընտրեցին եւ ոչ թէ կեանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանուել են, ամէն տեղ մնացածների հետ միասին պիտի արտաքսեմ», - ասում է Զօրութիւնների Տէրը:
4. «Ու դու կ՚ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. «Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում:
6. Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում խոստովանել 740, մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի: Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս:
7. Արդ, արսին թռչունը 741 երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները»:
ՍՈՒՏ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԸ
11. Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին արհամարհանքով 742 եւ ասում. «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն», մինչդեռ խաղաղութիւն չկար:
12. Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին: Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ լինեն 743, - ասում է Տէրը:
13. Նրանք հաւաքելու են իրենց բերքը 744, - ասում է Տէրը, - բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի 745. ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»:
14. Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան ջուր խմեցրեց մեզ 746. արդարեւ, մեղք գործեցինք նրա հանդէպ:
15. Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է:
18. անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին»:
19. Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. «Միթէ Տէրը Սիոնում չէ՞, կամ այնտեղ թագաւոր չկա՞յ»: «Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»:
20. Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք:
21. Իմ ժողովրդի դստեր վէրքն ինձ խորտակեց, խաւարեցի անյուսութեամբ 747, հալումաշ եղայ, ինչպէս ծննդկանը՝ երկունքից:
22. Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: