Եսայու մարգարեության մեկնություն 44:3

Ա. Լոպուխին

«Որովհետև Ես ջուր պիտի հեղեմ ծարավածների վրա, և հեղեղներ՝ չորացած երկրի վրա: Իմ Հոգին պիտի հեղեմ քո սերունդների վրա, ու Իմ օրհնությունը՝ քո հետնորդների վրա»: [3] (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև Ես ջուր պիտի հեղեմ ծարավածների վրա...Իմ հոգին պիտի հեղեմ քո սերունդների վրա» - «Ջուր» արտահայտությունը Եսայի մարգարեի կողմից կիրառվող՝ աստվածային շնորհներին վերաբերող սովորական փոխաբերություն է, որը սույն հատվածում բացահայտվում է տեքստի հաջորդող բառերով. «Իմ հոգին պիտի հեղեմ…»: Երբեմն, ինչպես այս, այնպես էլ որոշ այլ դեպքերում (Ես. 35:6, 55:1) օգտագործվում է «ջուր»՝ «maim» (եբր.),  կամ «ջրեր» արտահայտությունը, իսկ այլ պարագաներում էլ այն փոխարինվում է տարբեր հոմանիշներով, օրինակ՝ «անձրև» (Ես. 5:6, 30:23, 55:10), «ցող» (Ես. 26:19), «գետեր» (Ես. 33:21, 41:18, 43:19), «հորձանք» (Ես. 30:25, 35:6) և այլ բառերով: Մեզ վրա վերևից Սուրբ Հոգու հեղման մասին բուն գաղափարը գրեթե բառացիորեն հանդիպում է նաև Եսայի մարգարեի գրի առած՝ առավել վաղ հիշատակված հատվածում (Ես. 32:15): Եվ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին ստանալուն արժանացած առաջին անձինք, իսկապես որ, ընտրյալ Իսրայելի լավագույն ներկայացուցիչները՝ առաքյալներն էին, որոնք գտնվում էին Սիոնի Վերնատանը (Գործք. 2):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ:
(Արարատ թարգ․) որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։
(Գրաբար) զի ես տաց ջուր ի ծարաւ` որոց գնան յանջրդւոջ. եդից զոգի իմ ի վերայ զաւակի քո` եւ զաւրհնութիւնս իմ ի վերայ որդւոց քոց: