1․ Բան Տեառն որ եղև առ Ովսէէ որդի Երեայ. Յաւուրս Ոզիայ, և Յովաթամու, և Աքազու, և Եզեկիայ՝ թագաւորաց Յուդայ. և յաւուրս Յերոբովամայ որդւոյ Յովասայ թագաւորի Իսրայէլի։
2․ Սկիզբն բանից Տեառն առ Ովսէէ։ Եւ ասէ Տէր ցՈվսէէ. Գնա ա՛ռ դու քեզ կին պոռնկութեան, և որդի՛ս պոռնկութեան. զի պոռնկելով պոռնկեսցի երկիր ի Տեառնէ։
3․ Եւ չոգա՛ւ ա՛ռ զԳոմեր՝ դո՛ւստր Դաբելայիմայ. և յղացաւ՝ և ծնաւ նմա որդի։
4․ Եւ ասէ ցնա Տէր. Կոչեա՛ զանուն նորա Յիզրայէլ. քանզի սակաւիկ մեւս ևս խնդրեցից զարիւնն Յիզրայելի ի տանէն Յէուայ. և դադարեցուցի՛ց զթագաւորութիւն տանն Իսրայէլի։
5․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ խորտակեցի՛ց զաղեղն Իսրայէլի ի ծործորն Յիզրայելի։
6․ Յղացա՛ւ միւսանգամ, և ծնաւ դուստր. և ասէ ցնա. Կոչեա՛ զանուն նորա Չողորմեալ. զի ո՛չ ևս յաւելից ողորմել տա՛նն Իսրայէլի. այլ ընդդէ՛մ կացից նոցա հակառակութեամբ։
7․ Բայց որդւոցն Յուդայ ողորմեցա՛յց, և փրկեցից զնոսա Տերամբ Աստուծով իւրեանց. և ո՛չ փրկեցից զնոսա աղեղամբ, և ո՛չ սրով, և ո՛չ պատերազմաւ. ո՛չ կառօք, և ո՛չ երիվարօք, և ո՛չ հեծելօք։
8․ Եւ մեկնեաց ի ստենէ զՉողորմեալն։ Դարձեալ յղացաւ և ծնաւ որդի։
9․ Եւ ասէ. Կոչեա՛ զանուն նորա՝ Ո՛չ ժողովուրդ իմ. զի դուք չէ՛ք ժողովուրդ իմ. և ես ո՛չ ինչ եմ ձեր։
10․ Եւ էր թիւ որդւոցն Իսրայէլի իբրև զաւա՛զ ծովու անչափ և անթիւ. և եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ՝ Ո՛չ ժողովուրդ իմ դուք, ա՛նդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։
11․ Եւ ժողովեսցին որդիքն Յուդայ և որդիքն Իսրայէլի ի միասին. և դիցեն իւրեանց իշխանութիւն մի. և ելցեն յերկրէ անտի. զի մե՛ծ է օրն Յեզրայելի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: