Գիրք` 2. Ըստ Մարկոսի

Գլուխ 15

   
1․ Եւ վաղվաղակի ընդ առաւօտն խորհուրդ արարեալ քահանայապետիցն՝ հանդերձ ծերո՛վքն և դպրօք՝ և ամենայն ատեանն կապեցի՛ն զՅիսուս՝ և տարան մատնեցի՛ն Պիղատոսի։
2․ Եւ հա՛րց զնա Պեղատոս՝ և ասէ. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ Նա՝ պատասխանի՛ ետ նմա և ասէ. Դո՛ւ ասես։
3․ Եւ չարախօսէին զնմանէ յոյժ քահանայապետքն. և նա՝ ո՛չինչ տայր պատասխանի։
4․ Իսկ Պեղատոս դարձեալ հարցանէ՛ր զնա. Ո՞չինչ տաս պատասխանի, տե՛ս քանի ամբաստանեն զքէն։
5․ Եւ Յիսուս այնուհետև՝ ո՛չինչ ետ պատասխանի, մինչև զարմանա՛լ յոյժ Պիղատոսի։
6․ Բայց ըստ տօնի՝ արձակէ՛ր նոցա զմի ոք զկապեալ, զոր ինքեա՛նք խնդրէին։
7․ Եւ էր՝ որում անուն էր Բարա՛բբա՝ կապեալ ընդ խռովիչսն, որոց ‘ի խռովելն՝ ա՛յր մի սպանեալ էր։
8․ ’ի ձայն բարձր սկսաւ աղաղակե՛լ ամբոխն՝ և խնդրե՛լ որպէս սովո՛ր էր, զի արձակեսցէ նոցա զԲարա՛բբայն։
9․ Պատասխանի ետ Պեղատոս և ասէ ցնոսա. Կամի՞ք զի արձակեցից ձեզ զարքայն Հրէից։
10․ Քանզի գիտէր՝ թէ առ նախանձո՛ւ մատնեցին զնա քահանայապետքն։
11․ Որք՝ և զամբո՛խն հաւանեցուցին՝ զի արձակեսցէ նոցա զԲարա՛բբայն։
12․ Դարձեալ պատասխանի ետ Պեղատոս՝ և ասէ ցնոսա. Իսկ՝ զի՞նչ կամիք թէ արարից զարքայն Հրէից։
13․ Եւ նոքա դարձեա՛լ աղաղակէին՝ յուզեալք ‘ի քահանայապետիցն. ‘ի խա՛չ հան զդա։
14․ Ասէ ցնոսա Պեղատոս. Զի՞նչ ինչ չար արարեալ իցէ դորա։ Եւ նոքա առաւե՛լ ևս աղաղակէին և ասէին. ‘ի խա՛չ հան զդա։
15․ Իսկ Պեղատոս՝ իբրև զմիտս կամեցաւ հաճե՛լ զամբոխին, արձակեաց նոցա զԲարաբբայն. և զՅիսուս գա՛ն հարեալ՝ ետ ‘ի ձեռս զի ‘ի խա՛չ ելանիցէ։
16․ Եւ զինուորքն տարա՛ն զնա ‘ի ներքս ‘ի գաւիթն՝ ուր հրապարակն էր. և կոչեն միանգամայն զամենայն զգունդն․
17․ և զգեցուցանեն նմա քղամիդ կարմի՛ր և ծիրանիս, և եդին ‘ի գլուխ նորա պսակ արարեալ ‘ի փշոց։
18․ Եւ սկսան ողջոյն տալ նմա՝ և ասել. Ո՛ղջ եր արքայդ Հրէից։
19․ Եւ ծեծէի՛ն զգլուխն եղեգամբ, և թքանէին ընդ երեսս, և ‘ի ծունր իջեալ երկի՛ր պագանէին նմա։
20․ Եւ իբրև կատակեցին զնա, մերկացուցին զքղամիդն և զծիրանիս, և զգեցուցին նմա զի՛ւր հանդերձ. և ածին արտաքս զի ‘ի խա՛չ հանցեն զնա։
21․ Եւ ունէին պահակ զՍի՛մովն Կիւրենացի՝ որ ընդ ա՛յն անցանէր եկեալ յագարակէ. զհայրն Աղէքսանդրի և Ռուփայ, զի բարձցէ՛ զխաչափայտն նորա։
22․ Եւ ածեն զնա ‘ի Գողգոթա տեղի մի, որ թարգմանի՝ Տեղի՛ կառափելոյ։
23․ Եւ տային նմա գինի զըմռսեալ, և նա ո՛չ առ. և հանեն զնա ‘ի խաչ։
24․ Եւ բաժանեցին զհանդերձս նորա, արկեալ վիճակս ‘ի վերայ՝ թէ ո՛ զինչ առնուցու։
25․ Է՛ր ժամ՝ երրո՛րդ, և հանին զնա ‘ի խաչ։
26․ Եւ էր գիր վնասու նորա գրեալ, թէ թագաւո՛ր է Հրէից։
27․ Եւ ընդ նմա հանին ‘ի խաչ երկուս աւազակս, մի ընդ աջմէ՛ և մի ընդ ահեկէ նորա։
28․ Եւ լցա՛ւ գիրն որ ասէ, թէ ընդ անօրէնս համարեցաւ։
29․ Եւ որք անցանէինն հայհոյէին զնա՝ շարժեալ զգլուխս իւրեանց, և ասէին. Վա՛հ, որ քակէիր զտաճարն՝ և զերիս աւուրս շինէին․
30․ ապրեցո՛ զանձն քո՝ և է՛ջ ‘ի խաչէդ։
31․ Նոյնպէս և քահանայապետիցն ա՛յպն արարեալ՝ ընդ միմեանս հանդերձ դպրօքն՝ և ասէին. Զայլս ապրեցոյց՝ զանձն ո՛չ կարասցէ ապրեցուցանել․
32․ Քրիստոսդ արքա՛յդ Իսրայէլի. իջցէ՛ այժմ ‘ի խաչէ՛ այտի, զի տեսցուք և հաւատասցուք դմա։ Եւ որ ընդ նմա ‘ի խաչն ելեալ էին՝ նախատէի՛ն զնա։
33․ Եւ իբրև վե՛ց ժամ եղև՝ խաւա՛ր կալաւ զամենայն երկիր մինչև ցինն ժամն։
34․ Եւ յիններորդ ժամուն աղաղակեա՛ց Յիսուս ‘ի ձայն մեծ՝ և ասէ. Ե՛ղի՝ Ե՛ղի՝ ղա՛մա սաբաքթանի. որ թարգմանի՝ Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ընդէ՞ր թողեր զիս։
35․ Եւ ոմանք ‘ի նոցանէ՝ որ շուրջն կային զնովաւ՝ իբրև լուան, ասէին՝ թէ զԵղիա՛ կարդայ։
36․ Եւ ընթացեալ մի ոմն՝ ելի՛ց սպունգ մի քացախով, և հարեալ յեղեգան՝ տայր ըմպե՛լ նմա, և ասէ. Թո՛յլ տուր, տեսցուք՝ գա՞յ Եղիա իջուցանել զդա։
37․ Եւ Յիսուս արձակեաց ձայն մեծ՝ և եհա՛ն զոգի։
38․ Եւ վարագոյր տաճարին պատառեցա՛ւ յերկուս՝ ‘ի վերուստ մինչև ‘ի խոնարհ։
39․ Եւ տեսեալ հարիւրապետին որ կա՛յր անդ՝ թէ աղաղակեաց և եհան զոգի, և ասէ. Արդարև՝ այրս այս Որդի՛ Աստուծոյ էր։
40․ Եին և կանայք որ հայէին ‘ի հեռաստանէ. յորս էր Մարիամ Մագդաղենացի, և Մարիամ Յակովբու փոքրկան և Յովսեա՛յ մայրն, և Սողովմէ․
41․ որք յորժամ էրն ‘ի Գալիլեա՝ զհե՛տ շրջէին նորա, և պաշտէին զնա. և ա՛յլ բազում կանայք՝ որք ընդ նմա՛ իսկ եկեալ էին յԵրուսաղէմ։ԽԸ
42․ Եւ իբրև երեկոյ եղև, քանզի ուրբաթ էր՝ որ շաբա՛թն մտանէր,
43․ եկեալ Յովսէփ որ յԱրիմաթեա՛յն էր. այր պարկեշտ, նախարա՛ր, որ և ինքն իսկ ա՛կն ունէր արքայութեան Աստուծոյ. համարձակեցաւ եմո՛ւտ առ Պեղատոս, և խնդրեա՛ց զմարմինն Յիսուսի։
44․ Եւ Պեղատոս զարմացա՛ւ, թէ այնչափ վաղ մեռաւ. և կոչեցեալ առ ինքն զհարիւրապետն, եհարց զնա և ասէ, թէ արդարև՝ ա՛յնչափ վա՞ղ մեռաւ։
45․ Եւ իբրև ստուգեաց ‘ի հարիւրապետէ անտի, շնորհեա՛ց զմարմինն Յովսեփայ։
46․ Եւ Յովսէփ գնեա՛ց կտաւ, և իջուցեալ զնա՝ պատեաց կտաւովն, և ե՛դ ‘ի գերեզմանի՝ զոր էր փորեալ ‘ի վիմէ. և թաւալեցոյց վէմ մի դո՛ւռն գերեզմանին։
47․ Իսկ Մարիամ Մագդաղենացի, և Մարիամ Յակովբա՛յ և Յովսեայ՝ տեսի՛ն զտեղին ուր եդաւ։