Ծննդոց գրքի մեկնություն 32:24

Ա. Լոպուխին

24-29 Հակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ: [24]  Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը և անզգայացրեց դրանք:  Մարդն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր գնամ, որովհետև արդեն լուսացավ»: Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա, որ գնաս, մինչև ինձ չօրհնես»:  Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց ` Հակոբ:   Մարդն ասաց նրան. «Այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, քանի որ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի թող մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»: Հակոբը հարց տվեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: Եվ նա տեղնուտեղը օրհնեց նրան:(Սինոդական թարգ․)
   
   Խորհրդավոր ըմբիշը, ով գիշերը կռվեց Հակոբի հետ, վնասեց նրա ազդրը և նրան Իսրայել վերանվանեց, ըստ Ովսե մարգարեի (Ովսե 12։3-4)՝ Աստված էր: Հակոբն անձամբ խոստովանում է (հ. 30), որ տեսել է Աստծուն: Ըստ հրեական և քրիստոնեական մեկնության՝ ըմբիշը՝ երկնային աշխարհից հայտնված Հրեշտակն էր: Ընդ որում՝ ինչպես եկեղեցականները, այնպես էլ շատ ու շատ քրիստոնեական մեկնիչներ,  ի դեմս այս Հրեշտակի, տեսնում էին Եհովայի  կողմից չարչարված Հրեշտակին, որը նախկինում երևացել էր Հակոբին Բեթելում (գ. 28) և Միջագետքում (գ. 36) և ըստ Հակոբի հավատի՝ պահել–պահպանել է նրան ողջ կյանքում (Ծննդ. 48:16),  Աստծո որդին էր: «Այս ողջ պատմությունից   հասկանում ենք,– ասում է երանելի Թեոդորիտը,– որ այստեղ Հակոբին երևացել է Միածին Որդին և Աստվածը»: Ըստ որոշ ռաբբիների՝  Հակոբի հետ մարտնչողը Եսավի պահապան հրեշտակն էր, կամ էլ՝ անգամ դև էր, որը Եսավի համար վրեժխնդիր էր լինում Հակոբից: Իհարկե, դա տարօրինակ է, սակայն իր մեջ ներառում է ճշմարտության տարր, քանի որ  Հակոբի խորհրդավոր մարտնչումը թշնամացնում է իրեն և եղբորը: Հակոբը մինչև այժմ մարտնչում էր եղբոր հետ ոչ այնքան մաքուր ճանապարհներով: Այժմ Աստծո Հրեշտակը «քաջություն է դնում եղբորից վախեցող Հակոբի մեջ» (երանելի Թեոդորիտ): Բայց Հակոբը Աստվածանման հրեշտակի հետ պայքարի միջոցով է ձեռք բերում  այս քաջությունը ստանալու օրհնությունը: Այդ պայքարը Հակոբից պահանջում էր ոչ միայն ֆիզիկական (Ովսե 12:3), (beono, «ուժ և խիզախություն»), այլ նաև հոգևոր մեծ լարում: Քաջալերանքը ձեռք է բերում նաև հավատով արված աղոթքի միջոցով: Ըստ Ովսե մարգարեի՝ Հակոբը Աստվածանման հրեշտակի հետ պայքարում «և՛ հաղթում է», բայց և՛ «լաց է լինում, և՛ աղերսում նրան» (Ովսե 12:4): Հակոբի այս հոգևոր  պայքարը ներառված է  Մովսեսի պատմության մեջ. այն, որ  Հակոբը խնդրում է, որ օրհնի իրեն (հ. 26): Եհովայի հրեշտակի դեմ Հակոբի մղած այս  պայքարը հոգևոր մաքառման մի տեսակ է, որը չի տալիս ոչ մի փորձություն և կյանքի դժվարություն: Միաժամանակ այն, ըստ էության, ուրվագծում էր Հակոբի ապագա սերունդը՝ այստեղից էլ ստացվում է Իսրայել անունը (հ. 28), որն էլ արտացոլվում է ամբողջ Հին Կտակարանի աստվածպետական պատմության մեջ: Ընդհանուր առմամբ իր բնույթով և նշանակությամբ Հակոբի Աստծու հետ ունեցած մարտը հիշեցնում է Աբրահամի գիշերային տեսիլքը (Ծննդ. 15), որը ևս պատկերում էր ընտրյալ ազգի ապագան (սակայն, արդեն ավելի հստակ կերպով):  Այն ձևավորվում է  նաև ժողովրդի կողմից Աստծու կոչին հակադրմամբ, անանցանելի հոգևոր բարիքների ձեռքբերմամբ, ժամանակավոր փորձություններով ու նյութական կորուստներով: Այն, որ Հակոբի պայքարը երազ չէր և ոչ էլ ցնորք, հստակ երևում է եբրայական տեքստից, որտեղ օգտագործված է «ըմբիշի նման մարտնչել» նշանակող abaq բայը (հ. 24-25,, եբր. 25–26), հերթական ապացույց է նաև նրա ազդրի վնասված մասը, որի  հետևանքով  կաղում էր (հ. 25, 31): Այնպես որ «Հակոբի արթնանալուց հետո հարվածից ստացած ազդրի վնասվածքը մնում է, և նա շարունակում է կաղալ, որպեսզի հանկարծ նրան չթվար, թե տեղի ունեցածը երազ է, այլ իրականում հավաստիանար, որ դա ճշմարտապես եղել է» (երանելի Թեոդորիտ): Միևնույն ժամանակ Հակոբը պետք է գիտակցեր, որ իրեն շնորհված հաղթանակը խորհրդավոր Ըմբիշի բարեհաճությամբ է: Եվ Հակոբը, կարծես թե հասկանալով պայքարի նշանակությունը, չի ցանկանում ընդհատել պայքարը՝ առանց  ստանալու ըմբիշի օրհնությունը (հ. 26): Բայց Եհովայի Հրեշտակը, ըստ հին ժողովուրդների, թե Աստվածը հայտնվում է մարդուն միայն գիշերը, արևը ծագելուն պես Հակոբին ասում է, որ ինքը պետք է հեռանա (ըստ ռաբբիների՝ Հրեշտակը շտապում էր, որպեսզի հրեշտակների բանակի հետ Աստծուն առավոտյան փառաբանություն մատուցեր): Հակոբի օրհնություն ստանալու խնդրանքը նրան տրվում է անվան փոփոխությամբ՝ ըստ հանգամանքների և Հակոբի ներքին տրամադրվածության: Այստեղից սկսած, ըստ տեղի ունեցած հանգամանքների և  գործողությունների (օրհնություն ստանալը, վերաբերմունքը Լաբանի հանդեպ և այլն), նա դադարեցնում է  խորամանկ և թշնամական պայքարը: Սկսվում է բարձրագույն աստվածատուր կոչման համար նրա հոգու սրբազան պայքարը, հետևաբար նախորդ` «Հակոբ» անվան փոխարեն նրան և նրա սերունդներին շնորհվում է սրբազան աստվածպետական՝ «Իսրայել» անունը, որն էլ անմիջապես բխում է տեքստից և նշանակում է «Աստծու հետ մարտնչող».

   (Սուրբ Հովհան Ոսկեբերանը մեկնում է որպես «Աստծուն տեսնող»: Ըստ  իմաստի՝ այս բացատրությունը ևս տեղին կլիներ, բայց ստուգաբանորեն դա դժվար թե հնարավոր լինի)։ Աղոթքի մեջ կատարվող անդադար սխրագործությունը   (հմմտ. Եբր. 5։7) և Աստծուց տրված օրհնությունները կլինեն թշնամիների դեմ Հակոբ–Իսրայելի հաղթանակի երաշխիքը: Տիրոջ Հրեշտակի կողմից նոր անուն ստանալուց հետո Հակոբը Նրա անունն է հարցնում, բայց Նա իր անունը չի ասում՝ դրանով հասկացնելով, որ հենց այդ փաստից Հակոբը կարող է գլխի ընկնել: Մասորեթական տեքստի համեմատ՝ Յոթանասնիցը (միաժամանակ և՛ սլավ., և՛ ռուս.) 29–րդ համարում ունի հավելում հրեական տեքստին. «դա հրաշք է», որը նման է Դատ. 13։ 18–րդ համարին, որը հաստատում է, որ նա պայքարել է Աստծո Հրեշտակի հետ, և, որն էլ, ըստ երևույթին, տեղ է գտել բուն ցանկում:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Յակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչեւ առաւօտ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը մենակ մնաց: Եվ Մեկը գոտեմարտեց նրա հետ մինչև արշալույս:
(Գրաբար) Եւ մնաց Յակոբ միայն: Եւ մարտեաւ այր մի ընդ նմա մինչչեւ ցառաւաւտ: