1. Եղբայրսիրութիւն հաստատեսցի՛ առ ձեզ:
2. Զաւտարսիրութիւն մի՛ մոռանայք. զի այնո՛ւ ոմանք յանգէտս ընկալան զհրեշտակս:
3. Յո՛ւշ լիցին ձեզ կապեալքն, որպէս թէ դուք ընդ նոսա կապեալք իցէք. եւ չարչարեալքն որպէս թէ եւ դո՛ւք իսկ մարմնաւորք էք:
4. Պատուական է ամուսնութիւն ամենեւին, եւ սո՛ւրբ անկողինք. բայց զշունս եւ զպոռնիկս դատի՛ Աստուած:
5. Բարք՝ անարծաթասէրք լինիցին, բաւակա՛ն համարել որչափ ինչ ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. ո՛չ թողից զքեզ՝ եւ ո՛չ ընդ վայր հարից.
6. որպէս համարձակ լիցուք ասել. Տէր է իմ աւգնական՝ եւ ո՛չ երկեայց զի արասցէ ինձ մարդ:
7. Յիշեցէ՛ք զառաջնորդս ձեր որ խաւսեցան ձեզ զբանն Աստուծոյ. հայեցեալք յելս գնացից նոցա, նմանա՛ւղք եղերուք հաւատոցն:
8. Յիսուս Քրիստոս երէկ եւ այսաւր, նո՛յն եւ յաւիտեանս:
9. Յուսմունս պէսպէսս եւ յաւտարաձայնս մի՛ դանդաչէք. զի լա՛ւ է շնորհաւք հաստատել զսիրտս, եւ ո՛չ կերակրովք. որովք ո՛չ ինչ աւգտեցան որք այնպէսն գնացին:
10. Ունիմք մեք սեղան, ուստի ո՛չ ունին իշխանութիւն ճաշակել, որք պաշտեն զպաշտաւն խորանին:
11. Զի որոց անասնոց մատչէր արիւնն ի սրբութիւնսն՝ վասն մեղաց ի ձեռն քահանայապետին, նոցուն մարմինք այրէին արտաքոյ բանակին:
12. Վասն որոյ եւ Յիսուս՝ զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն. արտաքո՛յ դրանն չարչարեցաւ:
13. Արդ՝ եկայք ելցո՛ւք առ նա արտաքոյ բանակին, առեալ յանձն զնախատինս նորա:
14. Քանզի ո՛չ եթէ ունիմք քաղաք որ աստէն մնալոց է, այլ զհանդերձեա՛լսն խնդրեմք:
15. Արդ՝ ի ձեռն նորա մատուսցո՛ւք պատարա՛գ աւրհնութեան յամենայն ժամ Աստուծոյ. ա՛յս ինքն է՝ զպտո՛ւղ շրթանց խոստովանելոց յանուն նորա:
16. Զբարերարութիւն եւ զհաղորդութիւն մի՛ մոռանայք, զի ընդ այնպիսի՛ պատարագս հաճի Աստուած:
17. Ունկնդի՛ր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատա՛կ կացէք նոցա. զի նոքա տքնի՛ն վասն ոգւոց ձերոց՝ որպէս թէ համա՛րս տալոց իցեն ընդ ձեր. զի խնդութեամբ արասցեն զայն՝ եւ մի՛ յոգւոց հանելով. զի այն ո՛չ յաւգուտ ձեր է:
18. Աղա՛ւթս արարէք վասն մեր. զի հաստատեալ գիտեմք՝ եթէ բարւո՛ք միտս ունիմք. յամենայնի կամիմք բարւո՛ք գնացս ցուցանել:
19. Եւ առաւել աղաչեմ՝ զի զայն առնիցէք, զի վաղագո՛յն պատսպարեցայց ձեզ:
20. Եւ Աստուած խաղաղութեան՝ որ եհան ի մեռելոց զհովիւն հաւտից՝ զմեծն արեամբ յաւիտենական ուխտին զՏէր մեր Յիսուս,
21. հաստատեսցէ՛ զձեզ ի գործս բարութեան՝ առնել զկամս նորա. եւ արասցէ ի մե՛զ զհաճոյսն առաջի իւր՝ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի. որում փա՛ռք յաւիտեանս. ամէն:
22. Աղաչեմ զձեզ ե՛ղբարք, անսա՛լ բանիս մխիթարութեան. քանզի սակաւո՛ւք գրեցի առ ձեզ:
23. Եւ ճանաչէ՛ք զեղբայրն մեր զՏիմոթէոս, զարձակեալն առ ընդ որում, եթէ վաղագոյն գայցէ՝ տեսի՛ց զձեզ:
24. Ողջո՛յն տաջիք ամենայն առաջնորդաց ձերոց, եւ ամենայն սրբոց: Ողջո՛յն տան ձեզ՝ որ ի կողմանս Իտալիացւոց են:
25. Շնորհք ընդ ամենեսին ձեզ: Առ Եբրայեցիս՝ գրեցաւ ի յԻտալիայ ի ձեռն Տիմոթեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: