Ա. Լոպուխին
«Նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. «Այս պատգամը Երուսաղեմի իշխանի և Իսրայելի ամբողջ տան համար է, որ գտնվում է այնտեղ»»։[10] (Սինոդական թարգ․)
«Այս պատգամը Երուսաղեմի իշխանի․․․համար է» - այսինքն՝ Սեդեկիայի համար, որին Եզեկիելը թագավոր («մելեք») է անվանում միայն 7:27-րդ համարում, իսկ մյուս տեղիներում, ինչպես և այստեղ, կոչում է գեթ «իշխան»՝ «նասի» (Եզեկ․ 21:25, 19:1), և դա էլ, հավանաբար, այն պատճառով, որ նրան անարժան էր համարում այդ առաջին («թագավոր») տիտղոսին (հմմտ. Եզեկ․ 1:2-րդ և 17:12-րդ համարները Հեքոնիայի մասին արտահայտվելիս կիրառում են «մելեք» եզրույթը), որը մարգարեն վերագրում է Մեսիային (Եզեկ․ 37:22-24) և որը, առհասարակ, հանդիսանում է թագավորին բնորոշող սովորական անվանում՝ գործածվելով նաև Նաբուգոդոնոսորի, եգիպտական, տյուրոսյան թագավորների վերաբերությամբ՝ 26-29-րդ գլուխներում)։ Իսկ ահա գալիք աստվածապետության մեջ արդեն Իսրայելը պիտի ունենար միայն «նասի» (Եզեկ․ 44:3 և այլ տեղիներ):
«Պատգամ․․․իշխանի․․․համար» - եբրայեցերեն հնչեղությամբ՝ «գաննասի- գամմասա», ասել է թե՝ «իշխանի և երեցների համար»։
«Եվ Իսրայելի ամբողջ տան համար․․․որ գտնվում է այնտեղ» - այսինքն՝ որ գտնվում է Երուսաղեմում։ Այս արտահայտությունը որոշակիորեն տարօրինակ է, և վերջին բնորոշումն էլ ավելորդ է թվում։ Հավանաբար մարգարեն կամենում է հասկացնել, որ ամբողջ Իսրայելի հայացքն այժմ ուղղված է դեպի Երուսաղեմը, որը համարվում է Իսրայելի տան միակ ներկայացուցիչը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը Երուսաղէմի իշխաններիդ ու առաջնորդներիդ, Իսրայէլի բոլոր զաւակներին, որ այնտեղ են բնակւում.
(Արարատ թարգ․) Նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է"։
(Գրաբար) Եւ արդ ասա՛ ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցիշխանսդ՝ և ցառաջնորդս Երուսաղեմի՝ և ցամենայն տունդ Իսրայէլի որ են 'ի մէջ դոցա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: