1․ Եւ ժողովեցան որդիքն Եփրեմի, եւ եկին ի Սեփենա. եւ ասեն ցՅեփթայէ. Զի՞ է զի չոգար պատերազմել ընդ որդիսն Ամովնա, եւ զմեզ ոչ կոչեցեր երթալ ընդ քեզ: արդ` այրեսցուք հրով զտունս քո ի վերայ քո:
2․ Եւ ասէ ցնոսա Յեփթայեայ. Այր զրկեալ էի ես, եւ ժողովուրդ իմ. եւ որդիք Ամմովնա տառապեցուցանէին զիս յոյժ. Եւ բողոք արկի առ ձեզ, եւ ոչ փրկեցէք զիս ի ձեռաց նոցա:
3․ եւ տեսի զի ոչ ոք էր որ փրկէր, եւ եդի զանձն իմ ի ձեռին իմում, եւ անցի առ որդիսն Ամմովնա. եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս իմ: եւ արդ` ընդէ՞ր ելէք առ իս յաւուր յայսմիկ մարտնչել ընդ իս:
4․ Եւ ժողովեաց Յեփթայէ զամենայն արս Գաղաադու` եւ տայր պատերազմ ընդ Եփրեմի: եւ հարին արք Գաղաադու զԵփրեմ. զի ասացին ապրեալքն Եփրեմի ¡, եթէ դուք Գաղաադացիք ի մէջ Եփրեմի եւ ի մէջ Մանասէի էք:
5․ Եւ կալաւ Գաղաադ զկիրճս Յորդանանու զԵփրեմի. եւ եղեւ իբրեւ ասացին ապրեալքն Եփրեմայ, թէ Թող անցցուք. ասեն ցնոսա արք Գաղաադու. Միթէ եւ դուք յԵփրեմէ իցէք: եւ ասեն. Չեմք ի նոցանէ:
6․ Եւ ասեն ցնոսա. Տուք մեզ նշան ինչ, եւ ասացէք, թէ հասկ հասկ: եւ ոչ յաջողեցան խաւսել այնպէս: եւ կալան եւ կոտորեցին զնոսա յանցս Յորդանանու: եւ անկան ի ժամանակին յայնմիկ յԵփրեմէ քառասուն եւ երկու հազարք:
7․ Եւ դատեաց Յեփթաէ զԻսրայէլ ամս վեց: եւ մեռաւ Յեփթայեա Գաղաադացի` եւ թաղեցաւ ի քաղաքի իւրում ի Գաղաադ:
8․ Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Եսեբոն ի բեթղեէմէ:
9․ եւ եղեն նորա ուստերք երեսուն, եւ դստերք երեսուն տուեալք արտաքս: եւ երեսուն կին ած ուստերաց իւրոց արտաքուստ: Եւ դատեաց զԻսրայէլ ամս եւթն.
10․ եւ մեռաւ Եսեբովն` եւ թաղեցաւ ի բեթղեէմ:
11․ Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ` Եղովն Զաբուղովնացի ամս տասն:
12․ եւ մեռաւ Եղւովն Զաբուղովնացի, եւ թաղեցաւ Յէղիմ յերկրին Զաբաւղովնի:
13․ Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ, Աբդովն որդի Եղղեքայ Փարադովնացի:
14․ եւ եղեն նորա որդիք քառասուն. եւ երեսուն որդիք որդւոց նորա, որ հեծանէին յիւթանասուն յաւանակս. եւ դատեաց զԻսրայէլ ամս ութ:
15․ Եւ մեռաւ Ադովն որդի Եղղեքայ Փարաթովնացի. եւ թաղեցաւ յԵփրաթովն յերկրի Եփրեմայ ի լերինն Ամաղեկայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: