Գիրք` 7. Դատաւորք

Գլուխ 4

   
1․ Եւ յաւելին որդիքն Իսրայէղի առնել չար առաջի Տեառն. եւ Աովթ մեռաւ:

2․ Եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս Յաբինայ արքայի Քանանացւոյ, որ թագաւորեաց Յասովր: եւ իշխան զաւրուն նոցա Սիսարա. եւ ինքն բնակէր Յարիմովթ ազգաց:

3․ Եւ աղաղակեցին որդիքն Իսրայէղի առ Տէր. զի ինն հարիւր կառք երկաթիք էին նորա. եւ նա նեղէր զԻսրայէլ սաստիկ` ամս քսան:

4․ Եւ Դեբովրա կին մարգարէ` կին Ղաբիդովդա. նա դատէր զԻսրայէլ ի ժամանակի յայնմիկ:

5․ եւ ինքն բնակեալ էր ընդ Արմաւենեաւն ի մէջ Ռամայ եւ ի մէջ Բեթեղաց` ի լերինն Եփրեմայ. եւ ելանէին որդիքն Իսրայէղի առ նա ի դատաստան:

6․ Եւ առաքեաց Դեբովրա եւ կոչեաց զԲարակ որդի Աբենէեմա ի Կադեսայ Նեփթաղէմի, եւ ասեն ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Տէր Աստուած Իսրայէղի, եւ երթիցես ի լեռն Թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն Նեփթաղիմայ, եւ յորդւոցն Զաբողովնի,

7․ եւ տարայց ընդ քեզ ի հեղեղատն Կիսովնի, ի վերայ Սիսարայ իշխանի զաւրուն Յաբինայ` եւ կառաց նորա, եւ բազմութեան նորա, եւ մատնեցին զնա ի ձեռս քո:

8․ Եւ ասէ ցնա Բարակ. Էթէ երթայցես ընդ իս` երթայց. եւ էթէ ոչ երթայցես ընդ իս` ոչ երթայց: քանզի ոչ գիտեմ զաւրն յորում աջողեսցէ Տէր զհրեշտակ իւր ընդ իս:

9․ Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալ երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ոչ քո լինիցի քաջութիւն ի ճանապարհին զոր երթայցես. քանզի ի ձեռն կնոջ մատնէ Տէր զՍիսարա: Եւ յարեաւ Դեբբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ի Կադէսա:

10․ եւ պատուէր ետ Բարակ Զաբողովնի եւ Նեփթաղեմի ի Կադէս. եւ ելին զհետ նորա տասն հազար արանց. ել ընդ նմա եւ Դեբովրա:

11․ Եւ մերձաւորք Կինեցւոյն մեկնեցան ի Կինայ յորդւոցն Յովբաբայ աներւոյն Մովսէսի: եւ էհար զխորան իւր առ կաղնեաւն հանգուցելոցն` որ է մերձ ի Կադէս:

12․ Եւ ազդ եղեւ Սիսարայ էթէ ել Բարակ որդի Աբինէեմայ ի լեառն Թաբովր:

13․ եւ գումարեաց Սիսարա զամենայն զկառս իւր, ինն հարիւր կառս երկաթեղէնս. եւ զամենայն զաւրն որ ընդ իւր Յարիմովթա ազգաց` ի հեղեղատն Կիսովնի:

14․ Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի զի այս աւր է` յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. քանզի Տէր է առաջի քո: Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա:

15․ եւ զարհուրեցոյց Տէր զՍիսարա, եւ զամենայն կառս նորա, եւ զամենայն բանակս նորա` սրով սուսերի առաջի Բարակայ: Եւ էջ Սիսար ի կառաց իւրոց, եւ փախեաւ ի հետիոտս:

16․ եւ Բարակ զկնի մտեալ երթայր զհետ կառացն, եւ զհետ բանակին մինչչեւ յանդառն ազգաց: եւ անկաւ ամենայն բանակն Սիսարայ սրով սուսերի. եւ ոչ մնաց մինչչեւ ցմի:

17․ Եւ Սիսարա մեկնեաց գնաց ի հետիոտս ի խորանն յայելի կնոջ Քաբերայ Կինեցոյ. քանզի խաղաղութիւն էր ի մէջ Յաբինայ արքայի Ասովրայ, եւ ի մէջ տանն Քաբերայ Կինացւոյ:

18․ Եւ ել յայել ընդ առաջ Սիսարայ` եւ ասէ ցնա. Խոտորեաց տէր իմ խոտորեաց առ իս, եւ մի երկնչիր: եւ խոտորեցաւ առ նա ի խորանն. եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւքն նորա:

19․ Եւ ասէ ցնա Սիսարա. Արբո ինձ սակաւ մի ջուր` զի ծարաւի եմ: եւ եբաց զտիկ կաթինն` եւ արբոյց նմա. եւ ծածկեաց զերեսս նորա:

20․ Եւ ասէ ցնա Սիսարա. Կաց դու առ դրան խորանիդ, եւ եղիցի էթէ եկեսցէ ոք առ քեզ, եւ հարցցէ եւ ասասցէ ցքեզ. էթէ է՞ ոք այդր այր, ասասցես` էթէ ոչ է:

21․ եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք նորա: Եւ առ յաէլ կին Քաբերայ զցից խորանին, եւ կալաւ զուռնն ի ձեռին իւրում. եւ եմուտ մեղմս առ նա. եւ բախեաց զցիցն ընդ ծամելիս նորա` եւ վարսեաց ընդ գետինն. եւ նա տապալեցաւ ի մէջ ոտից նորա, եւ էհան զհոգին:

22․ Եւ ահա Բարակ պնդեալ գայր զհետ Սիսարայի: Եւ ել յաէլ ընդ առաջ նորա եւ ասէ ցնա. Եկ այսր եւ ցուցից քեզ զայրն զոր դու խնդրես. եւ եմուտ առ նա: եւ ահա Սիսարա կայր անկեալ մեռեալ` եւ ցիցն ի ծամելոջ նորա:

23․ Եւ կորացոյց Տէր Աստուած յաւուր յայնմիկ զՅաբին արքայ Քանանացւոց առաջի որդւոցն Իսրայէղի:

24․ Եւ ձեռն որդւոցն Իսրայէղի երթալով երթայր խստացեալ ի վերայ արքայի Յաբինայ Քանանցւոյ` մինչչեւ սատակեցին զնայ: