1. Որդեակ` մի չար գործեր, եւ չար ոչ հասցէ քեզ:
2. Յանիրաւաց ի բաց լեր, եւ նոքա մերժեսցին ի քէն:
3. Յակաւսս անիրաւ մի սերմաներ, զի մի հնձեսցես եւթնապատիկ չար ի նմանէ:
4. Իշխանութիւն ի Տեառնէ մի խնդրեր, եթէ ոչ գնասցես ըստ կամաց նորա: Զաթոռ փառաց ի թագաւորէ մի խնդրեր, եթէ հպատակ հնազանդ ոչ իցես կամաց նորա:
5. Առաջի թագաւորաց ձեւ բանից մի առներ:
6. Դատաւոր մի զքեզ կամիր, եթէ ոչ կարես կորզել զիրաւն յանիրաւէն: Մի զանգիտեր դու յերեսաց իշխանին, զի մի դնիցես գայթագղութիւն յիրաւունս:
7. Ի բազմութիւն քաղաքաց մի մեղանչեր, եւ յամբոխ զանձն քո մի տացես:
9. Յաղաւթս քո կարճամիտ մի լինիր, եւ ողորմութիւն մի յապաղեր առնել: Զպատուիրանս Աստուծոյ մի յամեր առնել.
12. եւ զմարդով ի դառնութիւն սրտի նորա մի ծիծաղիր: Զի որ խոնարհեցուցանէ` նոյն եւ բարձր առնէ:
13. Որդեակ` յեղբարս եւ ի բարեկամս ստութիւն մի սերմաներ.
15. ի մէջ ծերոց մի ճոխանար, եւ յուխտի քում զբանս մի կրկներ:
17. Առ արդարս զանձն քո մի ունիր, եւ առ մեղաւորս անզեղջ զքեզ մի համարիր:
19. Դահիճ ամբարշտաց եւ մեղաւորաց` յաւիտենից հուրն եւ որդն անմահ:
20. Որդեակ` զբարեկամս ընդ կաշառոյ մի փոխանակեր, եւ զեղբայր հարազատ ընդ ոսկւոյ սափիրայ:
21. Մի վրիպեր ի բարեկամէ եւ ի հանճարեղ կնոջէ, զի լաւ է շնորհք նորա քան զոսկի:
22. Զծառայ ճշմարիտ որ վաստակիցէ քեզ` մի զայրացուսցես: Եւ զվարձկան որ տուեալ իցէ զանձն իւր ի վերայ քո` մի զզուեր:
23. Զծառայ ժիր սիրեա դու, եւ յազատութենէ կարաւտ զնա մի առներ:
24. Գրաստ քո իցէ պիտանի` խնամ տար նմա եւ դարմանեա:
25. Որդիք իցեն քո` խրատեա, եւ զպարանոց նոցա խոնարհեցո:
26. Դստերք իցեն քո` զգոյշ կաց, եւ մի գգուեր զնոսա եւ համարձակեցուցաներ:
27. Առն իմաստնոյ տուր զնոսա, եւ քո գործ մեծ գտանի կատարեալ:
28. Եթէ ըստ կամաց քոց իցէ կին` մի հաներ զնա ի քէն, եւ զքեզ ի նա մի հաւատար` եթէ նա զքեզ ատիցէ:
29. Որդեակ` զհայր քո պատուեսջիր յամենայն զաւրութենէ, եւ զմաւր երկունս մի մոռանար.
30. հատո նոցա որպէս նոքա քեզ, զի նոքաւք ծնար:
31. Երկիր ի Տեառնէ յամենայն սրտէ քումմէ, եւ մեծարեա զքահանայս նորա:
32. Սիրեա զարարիչն քո, եւ զպաշտաւնեայս նորա մի արհամարհեր:
33. Պատուեա զքահանայս, եւ տուր զմասն նոցա զլերդաբոյդն եւ զերիկամունսն ճարպովն:
36. Բարի արա աղքատաց, զի աւրհնութիւն քո կատարեալ լիցի:
38. Ի վերայ մեռելոց մի կարաւտ առներ զարտասուս քո,
40. եւ վախճան քո յուշ լիցի քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: