Ա. Լոպուխին
«Եվ ահա, Իսրայելի Աստծո փառքը գալիս էր արևելքից, և Նրա ձայնը բազում ջրերի ձայնի նման էր, և երկիրը լուսավորվեց Նրա փառքից»։ [2] (Սինոդական թարգ․)
Այժմ ներկայիս տեսիլքի ամենակարևոր պահն է (այստեղից էլ բխում է «ահա» բառի կիրառությունը, տե՛ս Եզեկ․ 1:15-րդ համարի բացատրությունը)։
«Իսրայելի Աստծո փառքը», որը Եզեկիել մարգարեի կողմից համարժեք է համարվում հենց Աստծո՛ հետ (տե՛ս Եզեկ․ 2:1-րդ համարի բացատրությունը), «գալիս էր արևելքից», հենց որտեղ էլ այն վեր էր բարձրացել Եզեկ․ 11։23-րդ համարի: Արևելքը՝ որպես դրախտի գտնվելու և երկրի վրա Աստծո առաջին հայտնության վայր, հանդիսանում էր Աստծո «քայլերթի» ամենաբնական մեկնարկային կետը, քանի որ Նա «Արդարության Արեգակն էր, Որը ծագում է արևելքից» (Мальд.): Մարգարեն հստակորեն չի ներկայացնում, թե ինչ կերպ էր այդժամ գալիս Աստծո փառքը, բայց այդ փառքի հայտնության երկու ամենակարևոր վկայություններն էլ ընդհանրություններ ունեն առաջին գլխի հետ: Աստծո փառքի «երթը» միաժամանակ կարելի էր զգալ թե՛ լսողության ու թե՛ տեսողության միջոցով և, հետևաբար, այն միաժամանակ ընկալվում էր մարդու բոլոր զգայարանների, մարդկային ամբողջ էության կողմից:
«Նրա ձայնը (դերանունը կարող էր վերաբերել և՛ «փառքին», և՛ «Աստծուն») բազում ջրերի ձայնի նման էր» - Եզեկ․ 1:24-րդ համարում առկա համապատասխան համեմատությունների շարքից ընտրվում է հենց առաջինը, քանի որ այն ամենաբնութագրականն էր (հմմտ. Հայտ. 1:15, 14:2, 19:6): Յոթանասնից թարգմանությունն այլ կերպ է տարընթերցում. «Բանակի ձայնը (հունարենում՝ «paremnolhV» - «ճամբար», «բանակատեղի»՝ հավելում ըստ Ծննդ. 22:3-ի, տե՛ս Եզեկ. 1:24-րդ համարի բացատրությունը) գալիս էր բազմության ձայնի արձագանքի («diplasiazontwn») պես»․․․Աստծո փառքի հայտնությունը տեսանելի է դառնում լույսի միջոցով, ինչպես որ Եզեկ․ 1:4-րդ, 27-28-րդ համարներում էր (հմմտ. Եզեկ․ 1:13), քանի որ «Տերը բնակվում է անմատչելի լույսի մեջ» (Ա Տիմ. 6:16) ու Նա լույսերի Հայրն է: Աստծո փառքի այդ լույսով այժմ լուսավորվում է ոչ միայն այդ փոքր տարածությունը, ինչպես Եզեկ․ 10:4-րդ համարում՝ տաճարի գավիթը, այլ ամբողջ «երկիրը», որն ամբողջապես ընկղմված էր խորին մթության մեջ (Ես․ 40:1-2, 6:3):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ ահա Իսրայէլի Աստծու փառքը գալիս էր արեւելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմութեան ձայնի արձագանքի պէս: Գետինը, չորս կողմից, լուսաւորուեց փառքի լոյսով:
(Արարատ թարգ․) Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։
(Գրաբար) Եւ ահա փառքն Աստուծոյ Իսրայէլի գային ընդ ճանապարհն արևելից, և ձայն բանակին իբրև զձայն կրկնելո՛յ բազմաց. և երկիրն լուսաւորեցաւ ‘ի նմանութիւն լուսաւորաց ‘ի փառացն շուրջանակի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: