ԽՐԱԽՃԱՆՔԻ ՄԷՋ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 589 Եթէ քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մէջ, մի՛ հպարտացիր, նրանց մէջ եղի՛ր իբրեւ նրանցից մէկը:
2. Հո՛գ տար նրանց մասին եւ յետոյ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց յետոյ բազմի՛ր, որպէսզի ուրախանաս նրանց հետ
3. եւ լաւ կառավարելու համար պսակ ստանաս:
4. Խօսի՛ր, երբ աւագը դու ես, քանզի քեզ է վայել խօսել ստոյգ իմաստութեամբ.
5. մի՛ խանգարիր երաժիշտներին:
6. Երբ ունկնդրում են քեզ, խօսքդ մի՛ երկարիր եւ իզուր մի՛ իմաստախօսիր:
7. Ինչպէս փայլուն ակն է ոսկէ զարդի վրայ,
8. եւ զմրուխտէ ակը՝ ոսկու շրջանակի վրայ, այնպէս էլ երաժիշտների նուագը քաղցր է գինու վրայ 590:
10. Եթէ երիտասարդ ես, խօսի՛ր եթէ քեզ պէտք է, հազիւ մէկ-երկու խօսք ասա, եթէ հարցնեն:
11. Ասա՛ գլխաւորը, քիչ խօսքով՝ շատը:
12. Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում:
13. Մեծամեծներին մի՛ հաւասարուիր, եւ ուր նրանք խօսում են, մի՛ շաղակրատիր:
14. Որոտից առաջ փայլակն է շուտ երեւում, իսկ ամօթխածից առաջ շնորհն է շտապում:
15. Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը եւ մի՛ ծուլացիր:
16. Զուարճացի՛ր այնտեղ եւ քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով եւ ամբարտաւանութեամբ:
17. Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով:
ԸՆԹԱՆԱԼ ԸՍՏ ՏԻՐՈՋ ԿԱՄՔԻ
18. Ով Տիրոջից երկնչում է, խրատ կը ստանայ, եւ ովքեր առաւօտ կանուխ դիմում են նրան, հաճութիւն կը գտնեն:
19. Ով օրէնք է փնտռում, կը լցուի նրանով, եւ ով կեղծաւորութիւն անի, նրանո՛վ կը գայթակղուի:
20. Ովքեր երկնչում են Տիրոջից, իրաւունք կը գտնեն եւ արդարութիւնն իբրեւ լոյս կը վառեն:
21. Մեղաւոր մարդը խորշում է յանդիմանութիւնից եւ ըստ իր հայեցողութեան գտնում է արդարացման օրինակներ:
24. Առանց խորհրդածութեան ոչինչ մի՛ արա եւ անելուց էլ մի՛ զղջա:
23. Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացութիւնը:
22. Հպարտը եւ ամբարտաւանը չեն զարհուրում Տիրոջ երկիւղից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: