1․ Եւ էջ Սամիսովն ի Թամնաթա` եւ եգիտ կին մի ի Թամնաթա` ի դստերացն այլազգեաց, եւ հաճոյ թուեցաւ առաջի նորա:
2․ եւ ել պատմեաց հաւր եւ մաւր իւրոյ եւ ասէ. Կին մի տեսի ի Թամնաթա ի դստերացն այլազգեաց. եւ արդ` առէք զնա ինձ կնութեան:
3․ Եւ ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց` եւ յամենայն ժողովրդեանն իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեա՞ցն անթլփատից: Եւ ասէ Սամփսովն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա է հաճոյ աչաց իմոց:
4․ Եւ հայր նորա եւ մայր ոչ գիտացին էթէ ի Տեառնէ է, զի հատուցումն խնդրիցէ նա յայլազգեացն: եւ ի ժամանակի յայնմիկ այլազգիք տիրէին որդւոցն Իսրայէղի:
5․ Եւ էջ Սամփսովն եւ հայր նորա եւ մայր իւր ի Թամնաթա: եւ խոտորեցաւ յայգեստանն, եւ ահա կորիւն մի առիւծուց գոչեաց ընդդէմ նորա:
6․ Եւ յաջողեցաւ ի վերայ նորա հոգի Տեառն, եւ ճեղքեաց զնա իբրեւ զուլ մի յայծեաց, եւ ոչ ինչ գոյր ի ձեռին նորա: եւ ոչ պատմեաց հաւր եւ մաւր իւրում զոր արար:
7․ Եւ իջին եւ խաւսեցան ընդ կնոջն: եւ հաճոյ թուեցաւ առաջի Սամիսովնի.
8․ եւ դարձաւ յետ աւուրց առնուլ զնա. եւ խոտորեցաւ տեսանել զգէշ առիւծուն, եւ ահա գունդ մի մեղու կայր ի բերան առիւծուն` եւ մեղր:
9․ եւ առ զայն ի բերան իւր, եւ երթալով երթայր եւ ուտէր: չոգաւ առ հայր իւր եւ առ մայր իւր, եւ ետ նոցա եւ կերան. եւ ոչ պատմեաց նոցա` էթէ ի փորոյ առիւծուն էհան զմեղրն:
10․ Եւ էջ հայր նորա առ կինն. եւ արար անդ Սամիսովն խրախութիւն զեւթն աւր. Զի այնպէս առնէին երիտասարդքն զհարսանիսն:
11․ Եւ եղեւ ի զարհուրել նոցա ի նմանէ, կացուցին առ նմա ընկերս երեսուն, եւ էին ընդ նմա:
12․ Եւ ասէ ցնոսա Սամիսովն. Արկից ձեզ առասպել, եւ եթէ առեղծանելով առեղծանիցէք զնա ինձ զեւթն աւր խրախութեանս` եւ գտանիցէք, տաց ձեզ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից:
13․ ապա թէ ոչ կարացէք առեղծանել ինձ. տաջիք դուք ինձ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից: Եւ ասեն ցնա. Արկ մեզ զառասպելն քո, եւ լուիցուք մեք:
14․ Եւ ասէ ցնոսա: Ի կերչէ` ել կերակուր, եւ ի հզաւրէ ել քաղցր: եւ ոչ կարացին առեղծանել զառասպելն զերիս աւուրս:
15․ Եւ եղեւ յաւուրն չորրորդի, ասեն ցկինն Սամիսովնի. Պատրեա զայր քո` եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հաւր քոյ. էթէ աղքատացուցանե՞լ կոչեցէք զմեզ այսր:
16․ Եւ ելաց կինն Սամիսովնի առ նմա` եւ ասէ ցնա. Ատեցեր զիս եւ ոչ սիրեցեր. զի զառասպելն զոր արկեր որդւոց ժողովրդեան իմոյ` ինչ ոչ պատմեցեր: Եւ ասէ ցնա Սամիսովն. Ահա հաւր իմում եւ մաւր իմոյ ոչ պատմեցի զնա. արդ` քե՞զ պատմիցեմ:
17․ Եւ ելաց առ նմա զեւթն աւրն` յորս էր խրախութիւնն: եւ եղեւ յաւուրն եւթներորդի պատմեաց նմա` քանզի թախանձեաց զնա: եւ նա պատմեաց որդւոց ազգին իւրոյ:
18․ Եւ ասեն ցնա արք քաղաքին յաւուր եւթներորդի` յառաջ քան զմտանել արեգականն: Զի՞նչ քաղցրագոյն է քան զմեղր. եւ կամ զի՞նչ զաւրագոյն քան զառիւծ: եւ ասէ ցնոսա Սամիսովն. Էթէ ոչ ճնշել էր զերինջն իմ, ոչ գտանէիք զառասպելն իմ:
19․ Եւ աջողեցաւ ի վերայ նորա հոգի Տեառն` եւ էջ Յասկալովնայ, եւ էհար անդ արս երեսուն: եւ առ ետ զպատմուճանսն առեղծանելեաց առասպելին: Եւ բարկացաւ սրտմտութեամբ Սամփսովն, եւ ել ի տուն հաւր իւրոյ:
20․ Եւ ամուսնացաւ կինն Սամիսովնի ընդ հացերիցուն նորա` որ էր նորա ընկեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: