1․ Յետ այսորիկ մեկնեալ Պաւղոսի յԱթենացւոց անտի, եկն ‘ի Կորինթոս․
2․ և եգիտ զոմն Հրեայ անուն Ակիւղաս՝ յազգէ Պոնտացի՛, այն ինչ եկեալ յԻտալիայ, և Պրիսկիլլայ կին նորա, վասն հրամանին Կղաւդեայ որոշե՛լ զամենայն Հրեայս ‘ի Հռովմայ. և յարեցաւ ‘ի նոսա։
3․ Եւ վասն զի համարուե՛ստ էր, եղև առ նոսա՝ և գործէ՛ր. քանզի էին խորանակա՛րք արուեստիւք։
4․ Եւ խօսէր ‘ի ժողովրդեանն ըստ ամենայն շաբաթուց, և հաւանեցուցանէր զՀրեայս և զհեթանոսս։
5․ Իբրև իջին ‘ի Մակեդովնիայ՝ Շիղայ և Տիմոթէոս, ստիպէր հոգւովն Պաւղոս դնել վկայութիւն Հրէիցն՝ թէ Յիսուս է Քրիստոսն։
6․ Եւ յընդդէմ դառնալ նոցա՝ և հայհոյել, թօթափեալ զձորձս՝ և ասէ ցնոսա. Արիւն ձեր ‘ի գլո՛ւխս ձեր, քաւեա՛լ եմ ես. յայսմ հետէ ‘ի հեթանո՛սս երթամ։
7․ Եւ գնացեալ անտի եմո՛ւտ ‘ի տուն ուրումն, որոյ անուն էր Տիտոս Յուստոս՝ պաշտօնեա՛յ Աստուծոյ. որոյ ապարանքն էին մե՛րձ ‘ի ժողովետղն։
8․ Կրիսպոս ժողովրդապետ հաւատա՛ց ‘ի Տէր ամենայն տա՛մբ իւրով. և բազմաց ‘ի Կորնթացւոցն լուեալ՝ հաւատացին և մկրտեցա՛ն։
9․ Եւ ասէ Տէր ‘ի գիշերի տեսլեամբ ցՊաւղոս. Մի՛ երկնչիր, այլ խօսեաց՝ և մի՛ լռեր․
10․ քանզի ես ընդ քե՛զ եմ, և ո՛չ ոք ընդդէմ դարձցի քո՝ ‘ի չարչարել զքեզ. քանզի ժողովուրդ է իմ բազո՛ւմ ‘ի քաղաքիս յայսմիկ։
11․Եւ նստաւ անդ տարի մի, և ամիսս վեց, ուսուցանէր նոցա զբանն Աստուծոյ։ եդ.
12․ Առ Գաղիովնաւ փոխանակա՛ւ բդեշխին Աքայեցւոց, յարեան միաբան Հրեայքն ‘ի վերայ Պաւղոսի, և ածէին զնա յատեան․
13․ և ասէին, եթէ արտաքո՛յ օրինաց պատրէ՛ սա զմարդիկ՝ պաշտել զԱստուած։
14․ Եւ իբրև մե՛րձ էր Պաւղոս բանալ զբերան իւր, ասէ Գաղւովն ցՀրեայսն. Եթէ է՛ր ինչ անիրաւութիւն կամ խարդախութիւն չարեաց՝ ո՛վ Հրեայք, ‘ի դէ՛պ էր ինձ անսալ ձեզ։
15․ Ապա թէ ‘ի խնդիրք ինչ են վասն բանի՛ և անուանց և օրինաց ձերոց, տեսէ՛ք ձեզէն. քանզի դատաւոր այդպիսի իրաց չկամի՛մ լինել։
16․ Եւ մերժեաց զնոսա յատենէ անտի։
17․ Եւ առեալ ամենեցուն Յունացն զՍոսթենէս ժողովրդապետն՝ հարկանէի՛ն առաջի ատենին. և ո՛չի՛նչ զայնմանէ Գաղւովնի փոյթ լինէր։
18․ Բայց Պաւղոսի տակաւին մնացեալ աւուրս բազումս, յեղբարցն հրաժարեալ՝ նաւէր յԱսորիս. և ընդ նմա Պրիսկիլլայ և Ակիւղաս, փոքրել զգլուխ ‘ի Կենքրեայ, քանզի ուխտադի՛ր էր։
19․ Եւ հասեալ յԵփեսոս՝ զնոսա եթո՛ղ անդ, և ինքն մտեալ ‘ի ժողովուրդն խօսէ՛ր ընդ Հրեայսն։
20․ Եւ աղաչէին զնա բազո՛ւմ ժամանակս լինել անդ. և ո՛չ առ յանձն,
21․ այլ հրաժարեա՛ց ‘ի նոցանէն՝ և ասէ. Դարձեա՛լ շրջեցայց Աստուծոյ կամօքն առ ձեզ։ Համբարձա՛ւ յԵփեսեայ,
22․ և իջեալ ‘ի Կեսարիայ՝ ել և ետ ողջո՛յն եկեղեցւոյն։ Էջ յԱնտիոք։
23․ Եւ եղեալ անդ ժամանակ ինչ, ե՛լ շրջել կարգաւ ընդ Գաղատացւոց աշխարհն և ընդ Փռիւգիայ, հաստատե՛լ զամենայն աշակերտեալսն։
24․ Հրեայ ոմն Ապեղէ՛ս անուն՝ Աղէքսանդրացի՛ յազգէ, այր
ճարտարաբան, ե՛կն եհաս յԵփեսոս. զօրաւո՛ր էր գրովք։
25․ Սա՝ էր տեղեկացեալ ճանապարհին Տեառն, և եռա՛յր հոգւով. խօսէր՝ և ուսուցանէր ճշմարտութեամբ վասն Յիսուսի. գիտէր միայն զմկրտութիւնն Յովհաննու։
26․ Սա՝ սկսաւ համարձակե՛լ ‘ի ժողովրդեանն։ Եւ լուեալ ‘ի նմանէ Ակիւղայ և Պրիսկեայ, և առին զնա առ իւրեանս, և ճշմարտագո՛յնս պատմեցին նմա զճանապարհն Աստուծոյ։
27․ Իբրև կամեցաւ նա գնալ յԱքայիայ, յօժարեա՛լ եղբարք՝ գրեցին առ աշակերտսն ընդունե՛լ զնա։ Որ իբրև եհաս անդր, բազո՛ւմ նպաստ լինէր հաւատացելոցն ‘ի ձեռն շնորհացն։
28․ Քանզի պնդագո՛յն զՀրեայսն յանդիմանէր հրապարակաւ. ցուցանել գրովք՝ եթէ Քրիստոսն է Յիսուս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: