Գիրք` 5. Գործք Առաքելոց

Գլուխ 7

   
1․ Ասէ քահանայապետն՝ եթէ արդարև՝ այդ ա՞յդպէս իցէ։

2․ Եւ նա՛ ասէ. Արք եղբարք և հարք՝ լուարո՛ւք ինձ։ Աստուած փառաց երևեցաւ հօր մերում Աբրահամու, մինչդեռ ‘ի Միջագե՛տս էր, մինչչև՛ բնակեցուցեալ էր զնա ‘ի Խառան. և ասէ ցնա.

3․ Ե՛լ յերկրէ քումմէ և յազգէ քումմէ, և ե՛կ յերկիր՝ զոր ցուցից քեզ։

4 Յայնժամ ելեալ յերկրէն Քաղդեացւոց բնակեցա՛ւ ‘ի Խառան. և անտի յետ մեռանելոյ հօր նորա, փոխեաց պանդխտեցո՛յց զնա յերկրիս յայսմիկ, յորում դո՛ւք այժմ բնակեալ էք։

5․ Եւ ո՛չ ետ նմա ժառանգութիւն ‘ի սմա, և ո՛չ քայլ մի ոտին. և խոստացաւ տալ նմա զսա ‘ի բնակութիւն, և զաւակի՛ նորա յետ նորա. և մինչ ո՛չ գոյր նորա որդի.

6․ խօսեցաւ Աստուած ա՛յսպէս, թէ եղիցի զաւակ նորա պանդուխտ յօտա՛ր երկիր. և ծառայեցուսցե՛ն զնա՝ և չարչարեսցեն ամս չորեքհարեւր.

7․ և զազգն որում ծառայեսցեն՝ դատեցա՛յց ես ասէ Աստուած. և յետ այսորիկ ելցեն՝ և պաշտեսցե՛ն զիս ‘ի տեղւոջս յայսմիկ։

8․ Եւ ետ նմա ո՛ւխտ թլփատութեան. և ապա ծնաւ զԻսահակ, և թլփատեաց զնա յաւուր ութերորդի. և Իսահակ զՅակո՛վբ, և Յակովբ զերկոտասա՛ն նահապետսն։

9․ Եւ նահապետքն նախանձեա՛լ ընդ Յովսեփայ՝ վաճառեցին յԵգիպտոս. և էր Աստուած ընդ նմա.

10․ և փրկեաց զնա յամենայն նեղութեանց նորա. և ետ նմա շնորհս և իմաստութիւն առաջի փարաւոնի արքային Եգիպտացոց. և կացոյց զնա իշխա՛ն Եգիպտացւոցն՝ և ամենայն տան նորա։

11․ Եւ եկն սո՛վ յամենայն երկիրն Եգիպտոսի, և ‘ի Քանան. և էր նեղութիւն մեծ. և ո՛չ գտանէին կերակուրս հարքն մեր։

12․ Եւ լուեալ Յակովբայ թէ գտանի՛ կերակուր յԵգիպտոս, առաքեաց զհարսն մեր յառաջագոյն։

13․ Եւ յերկրորդումն ե՛տ ծանօթս Յովսէփ եղբարց իւրոց. և յայտնի՛ եղև փարաւոնի ազգն նորա։

14․ Առաքեաց Յովսէփ և կոչեա՛ց զՅակոբ զհայր իւր, և զամենայն ազգատոհմն՝ ոգիս եւթանասուն և հինգ։

15․ Եւ է՛ջ Յակոբ յԵգիպտոս. և վախճանեցա՛ւ ինքն և հարքն մեր։

16․ Եւ փոխեցան ‘ի Սիւքէ՛մ, և եդան յայրին զոր ստացաւ Աբրահամ գնոց արծաթոյ յորդւոցն Եմովրայ՝ ‘ի Սիւքէմ։

17․ Իբրև մերձեցա՛ւ ժամանակ աւետեացն՝ զոր խոստացաւ Աստուած Աբրահամու, աճեաց ժողովուրդն՝ և բազմացա՛ւ յոյժ յԵգիպտոս.

18․ մինչև յարեաւ ա՛յլ թագաւոր յԵգիպտոս, որ ո՛չ ճանաչէր զՅովսէփ։

19․ Նա՝ հնարեցա՛ւ ազգին մերում, և չարչարեաց զհարսն մեր, առնել ընկեցի՛կ զմանկունս նոցա զի մի՛ ապրեսցին։

20․ Յորում ժամանակի ծնաւ Մովսէս, և էր կայտա՛ռ առաջի Աստուծոյ. որ և սնա՛ւ ‘ի տան հօր իւրոյ ամիսս երիս։

21․ Եւ յընկեցիկն առնել զնա՝ եբարձ զնա դուստրն փարաւոնի, և սնոյց զնա ի՛ւր յորդեգիրս։

22․ Եւ վարժեցա՛ւ Մովսէս ամենայն իմաստութեամբ Եգիպտացւոցն. և էր զօրաւո՛ր բանիւք և գործովք իւրովք։

23․ Իբրև լցա՛ւ նորա քառասնամեայ ժամանակք, անկաւ ‘ի սիրտ նորա շրջել զեղբարբք իւրովք՝ զորդւովքն Իսրայէլի։

24․ Եւ տեսեալ զոմն զրկեալ՝ զչարեցա՛ւ, և խնդրեա՛ց զվրէժ զրկելոյն՝ սպանեալ զԵգիպտացին*։

25․ Զմտաւ ածէր թէ իմասցին եղբարք նորա, զի Աստուած ‘ի ձեռն նորա՛ տալոց էր զփրկութիւն նոցա. և նոքա ո՛չ իմացան։

26․ Եւ ‘ի վաղիւ անդր երևեցաւ նոցա մինչդեռ մարտնչէինն, և վարեաց զնոսա ‘ի խաղաղութիւն, ասէ. Ա՛րք եղբարք էք, ընդէ՞ր զրկէք զմիմեանս։

27․ Իսկ որ զրկէր զընկերն՝ մերժեաց զնա, և ասէ. Ո՞ կացոյց զքեզ իշխան և դատաւոր ‘ի վերայ մեր։

28․ Մի՞թէ՝ սպանանե՞լ կամիցիս զիս, զոր օրինակ սպաներ երէկ զԵգիպտացին։

29․ Եւ փախեա՛ւ Մովսէս ‘ի բանիցս յայսցանէ, և եղև պանդո՛ւխտ յերկրին Մադիամու. ուր ծնաւն երկուս որդիս։ բգ.

30․ Եւ ‘ի կատարել ամացն քառասնից, երևեցա՛ւ նմա յանապատին լերինն Սինայ հրեշտակ Տեառն ‘ի բոց հրոյ մորենւոյն։

31․ Եւ Մովսիսի տեսեալ՝ զարմացա՛ւ ընդ տեսիլն. և ‘ի մատչելն նորա նշմարել, եղև ձա՛յն Տեառն՝ և ասէ.

32 ․Ես եմ Աստուած հարց քոց, Աստուած Աբրահամու՝ և Սահակայ՝ և Յակովբայ. և զահի հարեալ Մովսէս՝ ո՛չ իշխէր հայել։

33․ Եւ ասէ ցնա Տէր. Լո՛յծ զկօշիկս ոտից քոց, զի տեղիդ յորում դուդ կացեր՝ երկիր սո՛ւրբ է։

34․ Տեսանելո՛վ տեսի զչարչարանս ժողովրդեան իմոյ որ յԵգիպտոս, և լուա՛յ հեծութեան նոցա, և իջի փրկե՛լ զնոսա. և արդ՝ ե՛կ առաքեցից զքեզ յԵգիպտոս։

35․ Զայն Մովսէս՝ զոր ուրացան և ասէին. Ո՞ կացոյց զքեզ իշխան և դատաւոր ‘ի վերայ մեր, զնա Աստուած իշխան և փրկի՛չ առաքեաց ‘ի ձեռն հրեշտակին, որ երևեցաւ նմա ‘ի մորենւոջն*։

36․ Նա՛ եհան զնոսա՝ արարեալ նշանս և արուեստս յերկրին Եգիպտացւոց, և ‘ի Կարմիր ծովուն, և յանապատի՝ ամս քառասուն։

37․ Ա՛յս Մովսէս՝ որ ասաց ցորդիսն Իսրայէլի. Մարգարէ՛ ձեզ յարուսցէ Տէր Աստուած յեղբարց ձերոց՝ իբրև զիս, նմա՛ լուիջիք։

38․ Սա է որ եղև յեկեղեցւոջն յանապատին ընդ հրեշտակին, որ խօսեցաւ ընդ նմա ‘ի լերինն Սինայ՝ և ընդ հարսն մեր. որ ընկալաւ զպատգամս կենդանիս տալ մեզ։

39․ Որում ո՛չ կամեցան հնազանդ լինել հարքն մեր, այլ մերժեցին և դարձա՛ն սրտիւք իւրեանց յԵգիպտոս։

40․ Եւ ասեն ցԱհարոն. Արա՛ մեզ աստուա՛ծս որ երթայցեն առաջի մեր. զի Մովսէսն այն որ եհան զմեզ յերկրէն Եգիպտացւոց՝ ո՛չ գիտեմք զի՛ եղև նմա։

41․ Եւ արարին յաւուրսն  յայնոսիկ որթ, և մատուցին զո՛հս կռոց, և ուրա՛խ լինէին ‘ի գործս ձեռաց իւրեանց։

42․ Դարձոյց Աստուած՝ և մատնեա՛ց զնոսա ‘ի պաշտօն զօրութեան երկնից. որպէս և գրեա՛լ է ‘ի գիրս մարգարէից. Միթէ զո՞հս և պատարագս մատուցէք ինձ զամս քառասուն յանապատին՝ տո՛ւնդ Իսրայէլի.

43․ և առէք զվրանն Մողոքայ, և զաստղն աստուածոյն Հռեմփայ, զպատկերսն զոր արարէք երկիր պագանել նոցա. և փոխեցից զձեզ յա՛յն կողմն Բաբելացւոց։

44․ Խորա՛նն վկայութեան էր ընդ հարսն մեր յանապատին. որպէս հրամա՛ն ետ որ խօսէրն ընդ Մովսիսի, առնել զայն ըստ օրինակին զոր ետես։

45․ Զոր և ընկալեալ բերէին հարքն մեր հանդերձ Յեսուաւ ‘ի վիճակ ազգացն, զորս մերժեաց Աստուած յերեսաց հարցն մերոց. մինչև յաւուրս Դաւթի,

46․ որ եգիտ շնո՛րհս առաջի Աստուծոյ, և խնդրեաց գտանել զյարկս Աստուծոյ Յակովբայ։

47․ Նա և Սողովմոն շինեաց նմա տուն։

48․ Այլ ո՛չ եթէ Բարձրեալն ‘ի ձեռագործ տաճարս բնակէ։ Այլ որպէս մարգարէն ասէ.

49․ Երկինք աթո՛ռ իմ են, և երկիր պատուանդան ոտից իմոց. որպիսի՞ տուն շինեցէք ինձ՝ ասէ Տէր. կամ զի՞նչ տեղի հանգստեան իմոյ.

50․ ո՞չ ձեռն իմ արար զայս ամենայն։

51․ Խստապարանոցք և անթլփա՛տք սրտիւք և ակընջօք, դուք հանապա՛զ Հոգւոյն Սրբոյ հակառակ կայք. որպէս հարքն ձեր, և դուք։

52․ Զո՛ ոք ‘ի մարգարէիցն ո՛չ հալածեցին հարքն ձեր. և սպանին զայնոսիկ որ յառաջագոյն պատմեցին վասն գալստեան Արդարոյն. որոյ դուք այժմ մատնիչք և սպանօղք եղերուք.

53․ ոյք առէք զօրէնս ‘ի հրամանս հրեշտակաց, և ո՛չ պահեցէք։

54․ Եւ լուեալ զայս զայրանայի՛ն ‘ի սիրտս իւրեանց, և կրճտէին զատամունս ‘ի վերայ նորա։

55․ Եւ նա էր լի՛ Հոգւով Սրբով. հայեցաւ յերկինս՝ և ետե՛ս զփառս Աստուծոյ. և զՅիսուս զի կա՛յր ընդ աջմէ Աստուծոյ. և ասէ. Ահա տեսանե՛մ զերկինս բացեալ՝ և զՈրդի մարդոյ զի կայ ընդ աջմէ Աստուծոյ։

56․ Աղաղակեա՛լ ‘ի ձայն մեծ, խցի՛ն զականջս իւրեանց, և դիմեցին առ հասարակ ‘ի վերայ նորա։

57․ Եւ հանեալ արտաքոյ քաղաքին՝ քարկոծէի՛ն զնա. և վկայքն դնէին զձորձս իւրեանց առ ոտս երիտասարդի միոջ՝ որ կոչէր Սա՛ւուղ։

58․ Եւ քարկոծ առնէին զՍտեփանոս, որ կարդայր և ասէր. Տէ՛ր Յիսուս՝ ընկա՛լ զոգի իմ։

59․ Եդ ծունր՝ և աղաղակեաց ‘ի ձայն բարձր. Տէր, մի՛ համարիր դոցա զայս մեղս։ Եւ զայս իբրև ասաց՝ ննջեաց. և Սաւղոս էր կամակից սպանման նորա։