Գիրք` 5. Գործք Առաքելոց

Գլուխ 23

   
1.Եւ հայեցեալ Պաւղոսի յատեանն՝ ասէ. Ա՛րք եղբարք՝ ես ամենայն ուղիղ մտօք գնացեալ եմ առաջի Աստուծոյ՝ մինչև ցայսօր:
2. Եւ քահանայապետն Անանիայ հրամայեաց սպասաւորացն հարկանե՛լ զբերան նորա։
3.Յայնժամ Պաւղոս ասէ ցնա. Հարկանելո՛ց է զքեզ Աստուած՝ որմ բռեալ. և դու նստիս դատե՞լ զիս ըստ օրինաց. և առանց օրինա՛ց հրամայես զիս հարկանել։
4. Եւ որ շուրջն կային՝ ասեն. Զքահանայապետ Աստուծոյ հայհոյե՞ս։
5.Եւ ասէ Պաւղոս. Ո՛չ գիտէի ե՛ղբարք, եթէ իցէ քահանայապետ. գրեա՛լ իսկ է. Զիշխան ժողովրդեան քո ո՛չ հայհոյեսցես։
6.Իբրև գիտաց Պաւղոս՝ եթէ մի կողմն սադուկեցւո՛ց է՝ և միւսն փարիսեցւոց, աղաղակէ՛ր ‘ի մէջ ատենին. Ա՛րք եղբարք՝ ես փարիսեցի՛ եմ, որդի փարիսեցւոյ. վասն յուսո՛յ և յարութեան մեռելոց՝ ես աւասիկ դատիմ։
7.Եւ զայս իբրև ասաց՝ եղեն հերձուա՛ծք փարիսեցւոցն և սադուկեցւոց. և պատառեցա՛ւ բազմութիւնն։
8.Քանզի սադուկեցիքն ասեն. Չի՛ք յարութիւն, և ո՛չ հրեշտակ՝ և ո՛չ հոգի. բայց փարիսեցիքն խոստովանի՛ն զերկոսեան։
9.Եւ եղև աղաղա՛կ մեծ. յոտն կացին ոմանք ‘ի դպրաց անտի ‘ի կողմանէն փարիսեցւոց, հակառակէի՛ն և ասէ՛ին. Ո՛չինչ չարութիւն գտանեմք յառնս յայսմիկ, բայց եթէ հոգի խօսեցաւ ‘ի դմա՝ կամ հրեշտակ։
10. Եւ ‘ի բազմանալ ամբոխին, երկուցեալ հազարապետն՝ թէ գուցէ ճեղքիցի՛ Պաւղոս ‘ի նոցանէ, հրամայեաց զօրականին իջանել յափշտակե՛լ զնա ‘ի միջոյ նոցա, և ածել ‘ի բանակն։
11.Եւ ‘ի վաղուեան գիշերին՝ եկաց առ նմա Տէր և ասէ. Քաջալերեա՛ց Պաւղէ, զի որպէս վկայեցեր վասն իմ յԵրուսաղէմ, սոյնպէս պարտ է քեզ և ‘ի Հռո՛վմ վկայել։
12.Եւ իբրև այգ եղև՝ արարեալ ժողով Հրէիցն, նզովեցի՛ն զանձինս ո՛չ ուտել և ո՛չ ըմպել՝ մինչև սպանցեն զՊաւղոս։
13.Եւ էին աւելի՛ քան զքառասուն՝ որոց զայս ընդ միմեանս երդմունս արարեալ էր։
14.Որք մատեան առ քահանայապետսն և երիցունս՝ և ասեն. Նզովիւք նզովեցաք զանձինս՝ ոչի՛նչ ճաշակել՝ մինչև սպանցուք զՊաւղոս։
15.Բայց դուք զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւն, զի իջուսցէ զնա առ ձեզ, որպէս թէ կամիցիք ճշմարտագոյնս ինչ գիտել զնմանէ. և մեք յառա՛ջ քան զմօտել նորա՝ պատրաստեմք ‘ի սպանանե՛լ զնա։
16.Եւ լուեալ քեռորդւոյն Պաւղոսի զդաւաճանութիւնն, եկն եմուտ ‘ի բանակ անդր՝ պատմեա՛ց Պաւղոսի։
17.Եւ կոչեցեալ Պաւղոսի առ իւր զմի ‘ի հարիւրապետաց անտի՝ ասէ. Զպատանիս զայս տա՛ր առ հազարապետն, զի ունի՛ ինչ պատմել նմա։
18.Եւ նորա առեալ զնա տարա՛ւ առ հազարապետն՝ և ասէ. Կապեալն Պաւղոս կոչեաց զիս, և աղաչեաց զպատանիս զայս ածե՛լ առ քեզ, ունի ինչ խօսե՛լ ընդ քեզ։
19.Առեալ զձեռանէ նորա հազարապետին՝ գնա՛ց մեկուսի, հարցանէր՝ թէ զի՞նչ ունիս խօսել ընդ իս։
20.Եւ նա ասէ. Հրեայք միաբանեցին աղաչե՛լ զքեզ, զի վաղիւ զՊաւղոս իջուսցե՛ս յատեան, իբրև թէ կամիցին ինչ ճշմա՛րտագո՛յնս հարցանել վասն նորա.
21.արդ՝ դու մի՛ անսայցես նոցա. քանզի դարա՛ն գործեա՛լ է նմա ‘ի նոցանէ արանց աւելի՛ քան զքառասուն, որք նզովեցին զանձինս՝ ո՛չ ուտել և ո՛չ ըմպել՝ մինչև սպանցեն զնա. արդ՝ պատրա՛ստ են, և սպասե՛ն քում հրամանի։
22.Ապա հազարապետն արձակեա՛ց զպատանին, պատուիրեալ մի՛ ումեք ասել՝ թէ զայս զգացուցեր ինձ։
23.Եւ կոչեա՛ց երկուս ‘ի հարիւրապետացն՝ և ասէ. Պատրաստեցէ՛ք զօրականս երկերիւր, որպէս զի երթիցեն մինչև ‘ի Կեսարիա. և հեծեալս իւթանասուն՝ և տիգաւո՛րս երկերիւր, յերից ժամու գիշերւոյն.
24.և գրաստս պատրաստական, որպէս զի իջուցեալ զՊաւղոս ապրեցուսցե՛ն. և առ Փելիքս դատաւոր
25.գրեալ թուղթ, որ ունէր օրինակ զա՛յս։
26.Կղաւդիոս Լիւսիաս, առ քա՛ջ դատաւոր Փելիքս, ողջո՛յն։
27.Զայրս զայս կապեալ ‘ի Հրէից՝ և մերձ ‘ի սպանանել ‘ի նոցանէ, հասեալ ‘ի վերայ զօրականաւ ապրեցուցի՛. իմացեալ թէ Հռոմայեցի՛ է։
28.Կամեցայ գիտել զվնասն՝ վասն որոյ ամբաստանէին զդմանէ, իջուցի՛ զդա յատեան նոցա։
29.Զոր գտի ամբաստանեալ վասն խնդրո՛յ իրիք իւրեանց օրինաց. և ո՛չի՛նչ արժանի մահու կամ կապանաց ունէր վնաս։
30.Իբրև ազդ եղև ինձ նենգութեան՝ յայրդ լինելոյ ‘ի նոցանէ՝ յղեցի՛ առ քեզ. հրաման տուեալ և չարախօսացն խօսե՛լ զդմանէ առաջի քոյ. ո՛ղջ լեր։
31.Եւ զօրականացն ըստ հրամանի նորա՝ առեալ զՊաւղոս ածին ‘ի գիշերեայն յԱնտիպատրիս։
32.Եւ ‘ի վաղիւ անդր արձակեալ զհեծեալսն զընդ նմա երթեալ, դարձա՛ն ‘ի բանակն։
33.Նոքա մտին ‘ի Կեսարի՛ա. և տուեալ ցդատաւորն զթուղթն, առաջի կացուցին նորա և զՊաւղոս։
34.Իբրև ընթերցաւ, եհարց թէ յորմէ՞ նահանգէ իցէ. և ստուգեալ եթէ ‘ի Կիլիկեա՛յ է.
35.Լուա՛յց քեզ ասէ՝ յորժամ և չարախօսքն քո եկեսցեն։ Եւ հրամայեաց յապարանսն Հերովդի՛ պահել զնա։