1․ Զի որդիք էք դուք տեառն Աստուծոյ ձերոյ: Մի գտիցէք, եւ մի հարկանիցէք ճակատ ի վերայ մեռելոյ.
2․ զի ժողովուրդս ես դու սուրբ տեառն Աստուծոյ քո. եւ զքեզ ընդրեաց տէր Աստուած քո լինել քեզ նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ի վերայ երեսաց երկրի:
3․ Մի ուտիցէք զամենայն գարշելիս:
4․ Այս անասունք են զոր ուտիցէք. արջառ, եւ ոչխար հաւտից, եւ նոխազ յայծեաց,
5․ զեղջերու եւ զայծեամն, եւ զգոմէշ եւ զխարաբուզ, եւ զայծքաղ, եւ զյամոյր, եւ զանալութ:
6․ եւ զամենայն անասուն զթաթահերձ, եւ զկճղակաբաշխ, եւ զորոճող յանասնոց ուտիցէք:
7․ Եւ զայն մի ուտիցէք որ որոճեն, եւ թաթահերձ` եւ կճղակն ոչ բաժանիցի: Ուղտ, եւ նապաստակ, եւ ճագար, զի որոճեն, եւ կճղակահերձ ոչ են, անսուրբ իցեն նոքա ձեզ:
8․ եւ խոզ, զի թաթահերձ եւ կճղակաբաշխ է, եւ որոճէ ոչ, անսուրբ իցէ նա ձեզ: ի մսոյ նորա մի ուտիցէք, եւ ի մեռեալ նորա մի մերձանայցէք:
9․ Եւ այս են որ ուտիցէք յամենայնէ` որ ի ջուրս են. ամենայնի որ իցեն թեւք եւ թեփ, ուտիցէք:
10․ եւ ամենայնի որ ոչ իցեն թեւք եւ թեփ մի ուտիցէք. անսուրբ իցեն նոքա ձեզ:
11․ Զամենայն հաւ սուրբ ուտիցէք:
12․ եւ այս է զոր ոչ ուտիցէք ի նոցանէ. զարծուի, զկորճ, եւ զանգղ,
13․ եւ զգետարծուի, եւ զցին, եւ որ ինչ նման են նոցա:
14․ եւ զորի, եւ որ ինչ նման են նմա:
15․ եւ զջալամն, եւ զբու, եւ զհաւալուսն, եւ զճայ:
16․ եւ զարագիլ, եւ զփոր, եւ զհողամաղ,
17․ եւ զքաջահաւ, եւ զսոխակ, եւ զագռաւ,
18․ եւ զքարադր, եւ որ ինչ նման է նոցա, եւ զյոպոպ, եւ զջղիջիկան:
19․ Եւ ամենայն սողուն ի թռչնոց անսուրբ լիցի ձեզ. մի ուտիցէք ի նոցանէ:
20․ Եւ զամենայն թռչուն սուրբ` կերիջիք:
21․ Եւ զամենայն մեռելոտի մի ուտիցէք. այլ պանդխտին որ է ի քաղաքս քո տացես զնա` եւ կերիցէ զնա, կամ վաճառեսցես զնա աւտարոտւոյն. զի ժողովուրդ սուրբ ես տեառն Աստուծոյ քում: Մի եփեսցես զգառն ի կաթին մաւր իւրոյ:
22․ Տասանորդս տասանորդեսցես յամենայն արմտեաց սերմանց քոց, զարմտիս անդւոց քոց ամ ըստ ամէ:
23․ Եւ կերիցես զայն առաջի տեառն Աստուծոյ քո ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած անուանել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսցես զտասանորդս ցորենւոյ քո, եւ զգինւոյ քո, եւ զեւղւոյ քո, եւ զանդրանիկս արջառոյ քո, եւ ոչխարի քո. զի ուսցիս երկնչել ի տեառնէ Աստուծոյ քումմէ զամենայն աւուրս:
24․ Ապա թէ հեռի իցէ ի քէն ճանապարհն, եւ ոչ կարիցես տանել զայն. վասն զի հեռի իցէ ի քէն տեղին զոր ընդրեսցէ տէր Աստուած քո անուանել զանուն իւր անդ: Զի աւրհնեաց զքեզ տէր Աստուած քո.
25․ վաճառեսցես զայն արծաթոյ, եւ առցես զարծաթն ի ձեռին քում, եւ երթիցես ի տեղին զոր ընդրեսցէ տէր Աստուած քո.
26․ եւ տացես զարծաթն ընդ ամենայնի որում ցանկանայցէ անձն քո, արջառոյ, եւ ոչխարի, կամ գինւոյ, կամ ցքւոյ, կամ ամենայնի որում ցանկանայցէ անձն քո. եւ կերիցես անդ առաջի տեառն Աստուծոյ քո. եւ ուրախ լիցիս դու եւ ուստր քո, եւ դուստր քո,
27․ եւ ղեւտացին որ ի քաղաքս քո, մի թողուցուս զնա, զի ոչ գոյ նոցա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ քեզ:
28․ Յետ երից ամաց հանցես զամենայն տասանորդս արմտեաց քոց, յամի յայնմիկ դիցես զայն ի քաղաքս քո.
29․ եւ կերիցէ ղեւտացին: քանզի ոչ գոյ նորա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ քեզ. եւ եկն, եւ որբն, եւ այրին ի քաղաքս քո, կերիցեն եւ յագեսցին. զի աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն գործս քո զոր առնիցես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: