1․ Մի մտցէ մալեալն եւ կրճատեալն յեկեղեցի Աստուծոյ:
2․ Մի մտցէ պոռնկորդի յեկեղեցի Տեառն:
3․ Մի մտցէ Մովաբացի եւ Ամովնացի յեկեղեցի Տեառն, մինչչեւ ցտասն ազգ մի մտցէ յեկեղեցի Տեառն, մինչչեւ ցյաւիտեան:
4․ Վասն զի ոչ ել ընդ առաջ ձեր հացիւ եւ ջրով ի ճանապարհին ելանելոյ ձերոյ յԵգիպտոսէ: Եւ զի ի վարձու կալան վասն քո զԲաղաամ Բէովրեա ի Միջագետաց անիծանել զքեզ.
5․ եւ ոչ կամեցաւ տէր Աստուած քո լսել Բաղաամու, եւ դարձոյց տէր Աստուած քո զանէծսն յաւրհնութիւնս. զի սրբեաց զքեզ տէր Աստուած քո:
6․ Մի խաւսեսցիս ընդ նոսա խաղաղութեամբ զամենայն աւուրս քո մինչչեւ յաւիտեան:
7․ Մի գարշեցուցանիցես զեդովմայեցին, զի եղբայր քո է: Մի գարշեցուցանիցես զեգիպտացին, զի պանդուխտ եղեր յերկրի նորա:
8․ Եթէ լինիցին նմա որդիք` յերրորդ ազգի` մտցեն յեկեղեցի Տեառն:
9․ Եւ ելանիցես բանակեալ ի վերայ թշնամեաց քոց, զգոյշ լեր յամենայն բանէ չարէ:
10․ Եթէ իցէ քեզ արու` որ չիցէ սուրբ ի ցայգութեան բղխմանէ, ելցէ արտաքոյ բանակին, եւ մի մտցէ ի բանակն.
11․ եւ ընդ երեկս լուասցէ զմարմին իւր ջրով, եւ ընդ մտանել արեւուն մտցէ ի բանակն:
12․ Եւ տեղի յայտ լիցի քեզ արտաքոյ բանակին, եւ ելցես դու արտաքս.
13․ եւ ցից լինիցի քո զգաւտոյ քումմէ. եւ եղիցի յորժամ նստիցի արտաքս, փորեսցես նովաւ, եւ ածեալ ծածկեսցես զաղտեղութիւնն քո:
14․ Զի տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկել զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի աչաց քոց: եւ եղիցի բանակն քո սուրբ, եւ ոչ երեւեսցի ի միջի քում աղտեղութիւն իրացն. եւ դառնայցէ ի քէն:
15․ Մի մատնեսցես զծառայ տեառն իւրում, որ յաւելուցու քեզ ի տեառնէ իւրմէ:
16․ ընդ քեզ բնակեսցէ եւ ընդ ձեզ զետեղեսցի յամենայն տեղւոջ ուր եւ հաճոյ իցէ նմա:
17․ Մի լինիցի բոզ ի դստերաց Իսրայէղի. եւ մի պոռնիկ յուստերաց Իսրայէղի: Մի լինիցի ձաւնի ի դստերաց Իսրայէղի, եւ մի նուիրեալ ոք յուստերաց Իսրայէղի:
18․ Մի տարցիս զկապէնս պոռնկի. եւ մի զշան եւ սխուրս ի տուն Աստուծոյ քո յամենայն ուխտս. զի պիղծ են առաջի տեառն Աստուծոյ քո երկոքեան:
19․ Մի տացես եղբաւր քում արծաթ վաշխիւ. եւ մի զկերակուր շարիատիւ, եւ մի տոկոսեաւք:
20․ զամենայն ինչ զոր փոխ տացես աւտարին` եւ եղբաւր քում. զի աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն գործս քո ի վերայ երկրին` յոր մտանելոց ես ժառանգել զնա:
21․ Եւ էթէ ուխտիցես ուխտ տեառն Աստուծոյ քում, մի յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ տէր Աստուած քո ի քէն. եւ լինիցի քեզ ի մեղս:
22․ Ապա թէ ոչ կամիցիս ուխտել` չլինիցին քեզ մեղք:
23․ Որ ինչ ելանէ ի շրթունս քո, զգոյշ լինիջիր եւ արասցես որպէս ուխտեցեր Աստուծոյ քում, զտուրսն զոր խոստացար բերանով քով:
24․ Եւ էթէ մտանիցես ի հունձս ընկերի քո, քաղեսցես ձեռաւք քոովք զհասկն. եւ մանկաղ մի արկանիցես յոճ ընկերի քո:
25․ Եւ էթէ մտանիցես յայգի ընկերի քո, կերիցես խաղող մինչչեւ ցյագել անձին քո. բայց յաման մի ամանայցես:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: