1. Գուցէ տեսեալ զարջառ կամ զոչխար եղբաւր քո մոլորեալ ի ճանապարհի, անտես առնիցես զնա, այլ դարձուցանելով դարձուսցես զնոսա եւ ածցես առ եղբայրն քո:
2. Ապա թէ չիցէ մաւտ եղբայրն քո առ քեզ, եւ ոչ ճանաչիցես զնա. ժողովեսցես զնոսա ի տուն քո. եւ եղիցին առ քեզ, մինչչեւ խնդրեսցէ զնոսա եղբայրն քո, եւ տացես ցնա:
3. Նոյնպէս արասցես զէշ նորա, նոյնպէս արասցես եւ զհանդերձ նորա, նոյնպէս արասցես զամենայն կորուստ եղբաւր քո. որ ինչ կորնչիցի ի նմանէ եւ գտանիցես` մի իշխեսցես անտես առնել զայն:
4. Գուցէ տեսանիցես զէշ եղբաւր քո, կամ զզեզն նորա անկեալ ի ճանապարհի, եւ զանց առնիցես զնոքաւք. այլ յարուցանելով յարուսցես ընդ նմա:
5. Մի եղիցի հանդերձ առնացի զկանամբք. եւ մի զգեսցի այր զգեստ կանացի. զի պիղծ է տեառն Աստուծոյ քում ամենայն որ առնէ զայն:
6. Եւ էթէ դիպեսցիս բունոյ հաւուց առաջի քո ի ճանապարհի, էթէ ի ծառ եւ էթէ գետնի, ձագուց կամ ձուոց, եւ մայրն ջեռեալ նստիցի ի վերայ ձագուց կամ ձուոց. մի առնուցուս զմայրն հանդերձ որդւովքն:
7. արձակելով արձակեսցես զմայրն, եւ զորդիսն առցես քեզ. զի բարի լինիցի քեզ, եւ բազմաւրեայ լինիցիս ի վերայ երկրի:
8. Եւ էթէ շինեսցես տուն նորաշէն. արասցես պսակ շուրջ զտանեաւքն: եւ մի սպանումն գործեսցես ի տան քում, զի մի անկանիցի որ անկանելոցն իցէ ի նմանէ:
9. Մի վարեսցես զայգի քո այլ եւ այլ. զի մի սրբեսցին արմտիքն եւ սերմն զոր սերմանիցես ընդ բերից այգւոյ քո:
10. Մի վարեսցես զէշ եւ զեզն ի միասին:
11. Մի զգենուցուս այլայլախառն, զասր եւ զկտաւ ի միասին:
12. Ծոպս մանուածոյս արասցես ի վերայ չորեցունց տտնոց հանդերձից քոց, զոր եւ զգենուցուս:
13. Եւ էթէ առնուցու ոք կին` եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա,
14. եւ դիցէ ի վերայ նորա պատճառս բամբասական բանից. եւ անուն չար հանիցէ զնմանէ` եւ ասիցէ. Զկինս զայս առի, եւ մերձեցեալ ի սա ոչ գտի զկուսութիւն սորա:
15. Եւ առեալ հայր եւ մայր աղջկանն, հանցեն զկուսութիւնս աղջկանն առ ծերակոյտն ի դուռնն:
16. եւ ասասցէ հայր աղջկանն ցծերակոյտն. Զդուստրս իմ ետու առնդ այդմիկ կնութեան.
17. եւ ատեցեալ զդա` դնէ ի վերայ պատճառս բամբասանաց բանից` ասէ. Ոչ գտի զկուսութիւն դստեր քո, եւ ահաւասիկ կուսութիւն դստեր իմոյ. եւ բացցեն զհանդերձն առաջի ծերոց քաղաքին:
18. Եւ առցեն ծերակոյտ քաղաքին զայրն զայն, եւ խրատեսցեն զնա.
19. եւ տուժեսցեն ի նմանէ հարիւր սիկղ. եւ տացեն հաւր` աղջկանն, փոխանակ զի էհան անուն չար զկուսէն Իսրայէլացւոյ. եւ նորին լիցի կինն. եւ մի իշխեսցէ արձակել զնա զամենայն ժամանակս:
20. Ապա թէ ճշմարտեսցի բանն, եւ ոչ գտցին կուսութիւնք աղջկանն.
21. քարկոծ արասցեն զնա արք քաղաքին իւրեանց` եւ մեռցի. զի արար անզգամութիւն ի մէջ որդւոցն Իսրայէղի, պոռնկել ի տան հաւր իւրոյ. եւ բարձջիք զչարն ի ձէնջ:
22. Եւ էթէ գտցի այր շնացեալ ընդ առնակնոջ, սպանջիք զերկոսինն, զայրն շնացեալ ընդ կնոջն` եւ զկինն. եւ բարձջիք զչարն յԻսրայէլ:
23. Եւ էթէ լիցի աղջիկ կոյս խաւսեալ առն. եւ գտանիցէ զնա այր ոք ի քաղաքի եւ ննջիցէ ընդ նմա:
24. հանջիք զերկոսին ի դուռն քաղաքին իւրեանց, եւ քարկոծեսցեն քարամբք եւ մեռցին. զաղջիկն` զի ոչ բողոքեաց ի քաղաքին, եւ զայրն` որ լլկեաց զկինէ ընկերի իւրոյ. եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ:
25. Ապա թէ ի դաշտի գտցէ այր զաղջիկ` խաւսեալ առնն, եւ բռնաբար ննջեսցէ ընդ նմա. սպանջիք զայրն որ ննջեաց ընդ նմա.
26. եւ աղջկանն մի ինչ առնիցէք. զի ոչ է աղջկանն վնաս մահու. զի որպէս յարիցէ մարդ ի վերայ ընկերի իւրոյ` եւ սպանանիցէ զնա, այնպէս է իրն.
27. զի ի բացէ էգիտ զնա. եւ բողոքեաց աղջիկն խաւսեալ, եւ ոչ ոք էր որ աւգնէր նմա:
28. Եւ եթէ գտանիցէ ոք աղջիկ կոյս` որ չիցէ խաւսեալ առն, եւ բռնաբար ննջիցէ ընդ նմա.
29. տացէ այրն որ ննջեաց ընդ նմա` հաւր աղջկանն յիսուն երկդրամեան արծաթւոյ, եւ նորա լիցի կինն. եւ մի իշխեսցէ արձակել զնա զամենայն ժամանակս իւր:
30. Մի առցէ այր զկին հաւր իւրոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: