1․ Եւ եղիցի եթէ հասանիցեն ի վերայ քո պատգամքս այսոքիկ ամենայն. կամ աւրհնութիւնք եւ կամ անէծք զորս ետու առաջի երեսաց քոց, եւ ընկալցի սիրտ քո ընդ ամենայն ազգսն ուր ցրուեսցէ զքեզ Տէր անդ:
2․ Եւ դարձցիս առ տէր Աստուած քո. եւ լուիցես ձայնի նորա ըստ ամենայնի զորս ես պատուիրեմ քեզ այսաւր, յամենայն սրտէ քումմէ:
3․ եւ բժշկեսցէ Տէր զմեղս քո, եւ ողորմեսցի քեզ: Եւ դարձեալ ժողովեսցէ զքեզ Տէր յամենայն ազգաց` ուր ցրուեաց զքեզ Տէր անդր:
4․ էթէ իցէ ցրումն քո ի ծագաց երկնից մինչչեւ ի ծագս երկնից, եւ անդի ժողովեսցէ զքեզ տէր Աստուած քո.
5․ յերկիրն զոր ժառանգեցին հարք քո. եւ ժառանգեսցես զնա` եւ բարի եղիցի քեզ, եւ բազմապատիկ արասցէ զքեզ քան զհարս քո:
6․ Եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո. սիրել զտէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ. զի կեցցես դու եւ զաւակ քո:
7․ Եւ տացէ տէր Աստուած քո զնզովս զայս ի թշնամիս քո, եւ յատելիս քո որ հալածեցին զքեզ:
8․ եւ դու դարձցիս եւ լուիցես ձայնի տեառն Աստուծոյ քո. եւ արասցես զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսաւր:
9․ Եւ յաճախեցուսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն գործս ձեռաց քոց, ծննդովք որովայնի քո, եւ արդեամբք երկրի քո, եւ ծննդովք անասնոց քոց: Զի դարձցի ի քեզ տէր Աստուած քո ուրախ լինել քեւ ի բարութիւնս որպէս ուրախ եղեւ հարբքն քով:
10․ Եւ եթէ լուիցես ձայնի տեառն Աստուծոյ քում, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա, գրեալս ի գիրս աւրինացս այսոցիկ. եւ դարձցիս առ տէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձնէ քումմէ:
11․ Զի պատուիրանս այս` զոր ես պատուիրեմ քեզ այսաւր, ոչ ծանրաբեռն ինչ է, եւ ոչ հեռի ի քէն:
12․ Ոչ է յերկինս` թէ ասիցես. թէ Ով ելանիցէ մեզ յերկինս եւ առնուցու զնա` եւ լուիցուք եւ արասցուք:
13․ Եւ ոչ յայնկոյս ծովու է, թէ ասիցես. Ո՞վ անցանիցէ յայնկոյս ծովու` եւ առնուցու մեզ զնա, եւ լսելի առնիցէ մեզ` եւ արասցուք:
14․ Մերձ է բանն առ քեզ յոյժ, ի բերան քո եւ ի սրտի քում, եւ ի ձեռս քո առնել զնա:
15․ ահաւասիկ ետու այսաւր առաջի երեսաց քոց զկեանս եւ զմահ, զբարի եւ զչար:
16․ Եթէ լուիցես պատուիրանաց տեառն Աստուծոյ մերոյ` զոր ես պատուիրեմ քեզ այսաւր, սիրել զտէր Աստուած քո. գնալ յամենայն ճանապարհս նորա, պահել զիրաւունս նորա եւ զպատուիրանս նորա, եւ զդատաստանս նորա, կեայցէք եւ բազումք լինիջիք. եւ աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն երկրին յոր մտանելոց էք ժառանգել զնա:
17․ Եւ էթէ փոխեսցի սիրտ քո, եւ ոչ լուիցես, եւ մոլորեալ երկիր պագանիցես աստուածոցաւտարաց, եւ պաշտեսցես զնոսա.
18․ պատմեմ քեզ այսաւր, զի կորստեամբ կորնչիջիք. եւ ոչ լինիցիք բազմաւրեայք ի վերայ երկրին` յոր դուք անցանիցէք ընդ Յորդանան ժառանգել զնա:
19․ Ունիմ քեզ վկայ այսաւր զերկինս եւ զերկիր. զկեանս եւ զմահ ետու առաջի երեսաց ձերոց, զաւրհնութիւնս եւ զանէծս. եւ ընդրեա զկեանս, զի կեցցես դու եւ զաւակ քո.
20․ սիրել զտէր Աստուած քո, եւ լսել ձայնի նորա, եւ առնել զնմանէ. զի այն են կեանք քո, եւ երկայնութիւն աւուրց քո. բնակել յերկրին զոր երդուաւ Տէր հարցն քոց. Աբրահամու եւ Սահակայ եւ Յակովբա` տալ նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: