Գիրք` 5. Երկրորդում Օրինաց

Գլուխ 7

   

1. Եւ էթէ տարցի զքեզ տէր Աստուած քո յերկիրն` յոր դու մտանելոց ես ժառանգել, եւ բարձցէ զազգս մեծամեծս եւ զբազումս յերեսաց քոց: զՔետացին, եւ զԳերգեսացին, եւ զԱմուրհացին, եւ զՔանանացին, եւ զՓերեզացին, եւ զԽեւացին, եւ զՅեբուսացին. եւթն ազգս մեծամեծս եւ զաւրագոյնս քան զձեզ:

2. Եւ մատնեսցէ զնոսա տէր Աստուած քո ի ձեռս քո. հարցես զնոսա, եւ եղծանելով եղծցես զնոսա. մի դնիցես ընդ նոսա ուխտ, եւ մի ողորմեսցիս նոցա:

3. Եւ մի առնիցէք խնամութիւն ընդ նոսա. զդուստր քո մի տայցես ուստեր նորա, եւ զդուստր նորա մի առնուցուս ուստեր քում.

4. զի մի ապստամբեցուցանիցէ զորդին քո յինէն, եւ պաշտիցէ զաստուածս աւտարս. եւ բարկասցի սրտմտութեամբ Տէր ի ձեզ, եւ սատակեսցէ զձեզ վաղվաղակի:

5. Այլ այսպէս արասջիք նոցա: զբագինս նոցա կործանեսջիք, եւ զարձանս նոցա փշրեսջիք, եւ զանտառ նոցա կոտորեսջիք, եւ զդրաւշեալս նոցա այրեսջիք հրով:

6. Զի ժողովուրդ սուրբ ես դու տեառն Աստուծոյ քում. եւ զքեզ ընդրեաց տէր Աստուած քո, լինել նմա ժողովուրդ սեպհական քան զազգս ամենայն որ ի վերայ երեսաց երկրի:

7. Ոչ զի բազում էք դուք քան զամենայն ազգս, հաճեցաւ Տէր ընդ ձեզ` եւ ընդրեաց զձեզ. զի դուք սակաւաւոր էք քան զամենայն ազգս:

8. այլ վասն սիրելոյ զձեզ Տեառն, եւ պահելոյ զերդումնն զոր երդուաւ հարցն ձերոց, եւ էհան զձեզ Տէր հզաւր ձեռամբ եւ բարձր բազկաւ. եւ փրկեաց զձեզ ի տանէ ծառայութեան, ի ձեռաց փառաւովնի արքային Եգիպտացւոց:

9. Եւ ծանիցես զի տէր Աստուած քո նա է Աստուած, Աստուած հաւատարիմ: Որ պահէ զուխտ եւ զողորմութիւն սիրելեաց իւրոց, եւ որոց պահեն զպատուիրանս նորա ի հազար ազգս.

10. եւ հատուցանէ ատելեաց յանդիման սատակել զնոսա. եւ ոչ յամեցուսցէ յատելեաց, այլ յանդիման հատուսցէ նոցա:

11. Եւ պահեսցես զպատուիրանս եւ զիրաւունս եւ զդատաստանս` զոր ես պատուիրեմ քեզ առնել:

12. Եւ եղիցի յորժամ լսիցէք զամենայն իրաւունս զայսոսիկ, եւ պահիցէք եւ առնիցէք զնոսա, պահեսցէ քեզ տէր Աստուած քո զուխտ եւ զողորմութիւն` որպէս երդուաւ հարցն մերոց:

13. Եւ սիրեսցէ զքեզ եւ աւրհնեսցէ զքեզ, եւ բազմացուսցէ զքեզ. եւ աւրհնեսցէ զծնունդս որովայնի քո` եւ զպտուղ երկրի քո. զցորեան քո, եւ զգինի քո, եւ զեւղ քո. զանդեայս արջառոց քոց, եւ զհաւտս ոչխարաց քոց, յերկրին զոր երդուաւ Տէր հարցն ձերոց տալ զնա քեզ:

14. Աւրհնեալ լիցիս դու քան զազգս ամենայն. մի լիցի ի ձեզ անծնունդ. եւ մի ամուլ, եւ մի յանասուն քո:

15․ եւ բարձցէ ի քէն Տէր զամենայն ախտ, եւ զամենայն ցաւս չարաչարս Եգիպտացւոցն զորս տեսերն եւ գիտացեր. մի ածցէ զնոսա ի վերայ քո, այլ ածցէ զնոսա ի վերայ թշնամեաց քոց, եւ ի վերայ ամենայն ատելեաց քոց:

16․ Եւ կերիցես զամենայն կապուտ ազգացն` զոր տէր Աստուած քո տացէ քեզ. եւ մի խնայեսցէ ակն քո ի նոսա, եւ ոչ պաշտեսցես զդիս նոցա. զի խոչ է այն քեզ:

17․ Ապա թէ ասիցես ի սրտի քում. զի բազում է ազգն այն քան զիս, զիա՞րդ կարացից սատակել զնոսա:

18․ Մի երկնչիցիս ի նոցանէ. յիշելով յիշեսցես զոր ինչ արար տէր Աստուած քո ընդ փարաւովն եւ ընդ ամենայն Եգիպտացիսն.

19․ զփորձանս մեծամեծս զոր տեսին աչք քո. զնշանս եւ զարուեստսն մեծամեծս, զձեռն հզաւր` եւ զբազուկ բարձր. որպէս էհան զքեզ տէր Աստուած քո անդի, նոյնպէս արասցէ տէր Աստուած մեր ընդ ազգն ամենայն յորոց դու երկնչիցիս յերեսաց նոցա:

20․ Եւ զձիաստացն առաքեսցէ տէր Աստուած քո ի նոսա, մինչչեւ սատակեսցին մնացորդքն եւ թագուցեալքն ի քէն:

21․ Մի զանգիտիցես յերեսաց նոցա. զի տէր Աստուած քո ի միջի քում է, մեծ եւ հզաւրն.

22․ եւ ծախեսցէ տէր Աստուած քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ: Ոչ կարասցես սատակել զնոսա. զի մի լիցի երկիրն աւերակ, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք անապատի:

23․ Եւ մատնեսցէ զնոսա տէր Աստուած քո ի ձեռս քո, եւ կորուսցէ զնոսա կորստեամբ մեծաւ. մինչչեւ սատակեսցէ զնոսա:

24․ Եւ մատնեսցէ զթագաւորս նոցա ի ձեռս ձեր. եւ կորուսջիք զանուն նոցա ի տեղւոջէն յայնմանէ. եւ մի ոք կայցէ ընդ դէմ քո, մինչչեւ սատակեսցես զնոսա:

25․ Զդրաւշեալս դից նոցա այրեսցես հրով, եւ մի ցանկանայցես ոսկւոյ եւ արծաթոյ  ի նոցանէ, եւ մի առնուցուս քեզ. եւ մի յանցանիցես նովաւ. զի գարշելի է այն տեառն Աստուծոյ քում:

26․ Եւ մի տանիցիս զգարշելին ի տուն քո, եւ լինիցիս նզով իբրեւ զնոյն. այլ գարշելով գարշեսցես, եւ պղծելով պղծեսցես` զի նզովեալ է: