1. Եւ էթէ գտանիցի վիրաւոր յերկրի քում զոր տէր Աստուած քո տացէ քեզ ժառանգել, անկեալ ի դաշտի. եւ ոչ գիտիցեն զայն որ խոցեաց զնա.
2. ելցէ ծերակոյտն քո, եւ դատաւորքն քո, եւ չափեսցեն շուրջ զվիրաւորաւն զվայրս քաղաքացն: Եւ եղիցի քաղաք որ հուպ իցէ ի վիրաւորն.
3. առցէ ծերակոյտ քաղաքին այնորիկ երինջ մի յարջառոց` որ ընդ գործ չիցէ մտեալ, եւ լուծ չիցէ ձգեալ:
4. եւ իջուսցեն ծերակոյտ ժողովրդեանն զերինջն ի ձոր մի ապառաժ որ չիցէ գործեալ, եւ ոչ սերմանեալ. եւ կարթակոտոր արասցեն զերինջն ի ձոր անդր:
5. Եւ մատիցեն քահանայքն Ղեւտացիք` զի զնոսա ընդրեաց տէր Աստուած քո կալ առաջի իւր եւ աւրհնել յանուն նորա. եւ ըստ բերանւոյ նոցա վիճակեսցի ամենայն հակառակութիւն եւ ամենայն գրգռութիւն:
6. Եւ ամենայն ծերակոյտ քաղաքին այնորիկ որ հուպ իցեն ի վիրաւորն, լուասցեն զձեռս իւրեանց ի վերայ երընջոյն կարթահարելոյ ի ձորն.
7. եւ պատասխանի տուեալ ասասցեն. Ձեռք մեր ոչ հեղին զարիւնս զայս, եւ աչք մեր ոչ տեսին.
8. քաւեա զժողովուրդս քո զԻսրայէլ, զոր փրկեցեր Տէր. զի մի եկեսցէ արիւն անպարտ ի վերայ ժողովրդեան քո Իսրայէղի: եւ քաւեսցի ի նոցանէ արիւնն.
9. եւ բարձցես դու զարիւնն անպարտ ի ձէնջ: Էթէ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի տեառն Աստուծոյ քո:
10. Եւ եթէ ելանիցես ի պատերազմ ի վերայ թշնամեաց քոց, եւ մատնեսցէ զնոսա տէր Աստուած քո ի ձեռս քո, եւ առցես զաւար նոցա,
11. եւ տեսանիցես յաւարին` գեղեցիկ տեսլեամբ, եւ ցանկասցիս նմա. եւ առցես զնա քեզ կնութեան.
12. եւ տարցիս զնա ի տուն քո, գերծցես զգլուխ նորա.
13. եւ սրբեսցես զանգունս նորա, եւ հանցես զհանդերձ գերութեան նորա. եւ նստցի ի տան քում, եւ լացցէ զհայր իւր եւ զմայր իւր զաւուրս ամսւոյ իւրոյ. եւ ապա մտցես առ նա, եւ բնակեսցես ընդ նմա. եւ եղիցի քո կին:
14. Եւ եղիցի եթէ ոչ հաճեսցիս ընդ նմա, արձակեսցես զնա ազատ. եւ վաճառելով մի վաճառեսցի արծաթոյ. եւ մի անարգեսցես զնա` քանզի լլկեցեր զնա:
15. Եւ էթէ լինիցին առն երկու կանայք. մին ի նոցանէ սիրելի եւ մին ատելի. եւ ծնանիցին նմա որդիս` սիրելին եւ ատելին, եւ լինիցի որդի անդրանիկ ատելոյն:
16. եւ եղիցի յաւուր յորում ժառանգեցուցանիցէ որդւոց իւրոց զինչս իւր, մի իշխեսցէ անդրանկացուցանել զորդի սիրելոյն, անտես արարեալ զորդի ատելոյն զանդրանիկ:
17. այլ զանդրանիկ ատելւոյն ծանիցէ տալ նմա կրկին յամենայնէ որ ինչ գտանիցի նորա. զի նա է սկիզբն որդւոց նորա, եւ նմա անկ է անդրանկութիւնն:
18. Եւ էթէ իցէ ուրուք որդի խեռ եւ անզգամ, եւ ոչ լսիցէ ձայնի հաւր եւ մաւր իւրում. եւ խրատիցեն զնա` եւ ոչ անսայցէ.
19. կալցին զնա հայր եւ մայր իւր, եւ տարցեն առ ծերակոյտ քաղաքին իւրեանց, եւ ի դուռն տեղւոյն.
20. եւ ասասցեն ցար քաղաքին իւրեանց. որդիս այս մեր` խեռ եւ անզգամ է, եւ ոչ լսէ ձայնի մերում. հանկանակող է եւ արբշիռ:
21. Եւ քարկոծեսցեն զնա արք քաղաքի նորա քարամբք` եւ մեռցի: եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ: եւ լուեալ այլոցն` զահի հարկանիցեն:
22. Եւ էթէ հասանիցեն ումեք մեղք մահապարտութեան` եւ մեռանիցի, կախեսջիք զնա զփայտէ.
23. եւ մի ագանիցի մարմին նորա ի փայտին. այլ թաղելով թաղեսջիք զնա ի նմին աւուր: Զի անիծեալ յԱստուծոյ է ամենայն` որ կախիցէ զփայտէ: եւ մի պղծիցէք զերկիրն` զոր տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: