1. Որդեակ` իմոյ իմաստութեան անսա, եւ իմոց բանից մատո զունկն քո:
2. զի պահեսցես զխորհուրդս բարեաց: զիմաստութիւն շրթանց իմոց պատուիրեմ քեզ: Մի հայիր ընդ կին չար.
3. զի մեղր կաթէ ի շրթանց կնոջ պոռնկի, որ առ ժամանակ մի պարարէ զքիմս քո.
4. բայց յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի. եւ սրեալ առաւել քան զսուր երկսայրի:
5. Զի ոտք անզգամի իջուցանեն զմերձաւորս նորա մահու հանդերձ ի դժոխս.
6. եւ հետք նորա չեն հաստատուն: Զի ի ճանապարհս կենաց ոչ գնան. զեղխ են ճանապարհք նորա` եւ ոչ յայտնիք:
7. Արդ որդեակ` լուր ինձ. եւ մի ապախտ առներ զբանս իմ:
8. Հեռի արա ի նմանէ զճանապարհս քո. եւ մի մերձենար ի դրունս տանց նորա:
9. Զի մի մատնեսցես աւտարաց զկեանս քո, եւ զստացուածս քո անողորմից:
10. Զի մի լցցին աւտարք ի զաւրութենէ քումմէ. եւ մի վաստակք քո ի տունս այլոց մտանիցեն:
11. Եւ զղջասցիս յետոյ յորժամ մաշիցին անդամք մարմնոյ քոյ:
12. եւ ասիցես` թէ զիա՞րդ ատեցի զխրատ. եւ ի յանդիմանութեանց խոտորեցաւ սիրտ իմ:
13. Ոչ լսէի ձայնի խրատտուի իմոյ, եւ ուսուցչի իմոյ ոչ մատուցանէի զունկն իմ:
14. Սակաւիկ մեւս եւս եւ եղեալ էի ի մէջ ամենայն չարեաց, ի մէջ եկեղեցւոյ` եւ ժողովրդեան:
15. Արբ ջուր ի քոց ամանոց, եւ ի քոց ջրհորոց աղբիւրաց:
16. Բղխեսցեն քեզ ջուրք քո ի քումմէ աղբիւրէ, եւ ի քո հրապարակս գնասցեն ջուրք քո:
17. Եղիցին քեզ միայնոյ լինել, եւ մի ոք աւտար հաղորդեսցէ քեզ:
18. Աղբեւր ջրոյ քոյ եղիցի քեզ առանձին. եւ ուրախ լինիջիր ընդ կնոջ մանկութեան քոյ:
19. Եղն սիրոյ` եւ յաւանակ քոց շնորհաց խաւսեսցի ընդ քեզ. եւ ի քո իմաստութիւն համարեսցի եւ ընդ քեզ եղիցի յամենայն ժամ: զի եթէ զնորա սիրովն գնայցես` բազմապատիկ եղիցես:
20. Մի յաճախեր առ աւտարս. եւ մի փարիր ի գիրկս` որ ոչ քո իցեն:
21. Զի առաջի աչացն Աստուծոյ են ճանապարհք առն. եւ յամենայն շաւիղս նորա դիտէ:
22. Անաւրէութիւնք որսան զայր, եւ ի տոռունս մեղաց իւրոց շաղի իւրաքանչիւր ոք:
23. Մեռանի նա ընդ անխրատս` վասն անխրատութեան: եւ ի բազմութենէ կենաց իւրոց զրկեցաւ. եւ կորեաւ վասն անզգամութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: