Գիրք` 25. Առակք Սողոմոնի

Գլուխ 23

   
1. Յորժամ նստիցիս յընթրիս ուտել ի սեղան հզաւրաց. իմանալով իմասջիր որ ինչ առաջի դնիցի, եւ ապա մխեսջիր զձեռն քո:

2. Գիտասջիր թէ այնպիսի ինչ եւ քեզ պարտ է պատրաստել: ապա թէ ագահագոյն իցես,

3. մի ցանկանայցես խորտկաց նորա. զի այն իսկ կցեալ երթայ զկենացն ստութենէ:

4.Մի ձգտիր` եթէ տնանկ իցես` ընդ մեծատան, այլ քո իմաստութեամբդ մերժեա ի նմանէ:

5.Եթէ հաստատեսցես զերեսս քո ի վերայ նորա, ոչ ուրեք երեւի զի հանդերձեալ է նորա իւր թեւս որպէս զարծուոյ. եւ դառնայ ի տուն նահապետի իւրոյ:

6.Մի ուտեր հաց ընդ առն չարական. եւ մի ցանկանար կերակրոյ նորա:

7. զոր աւրինակ թէ մազ ոք կլանէ` այնպէս ուտէ եւ ըմպէ:

8. Մի մուծանիցես զնա առ քեզ, եւ մի ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկտացուցանէ զնա. եւ ապականէ զբանս քո բարիս:

9.Յականջս անզգամի ամենեւին մի խաւսիր. զի մի անգոսնեսցէ զիմաստուն բանս քո:

10 Մի փոխեր զսահմանս յաւիտենականս. եւ ի ստացուածս որբոց մի մտանիցես:

11. զի որ փրկէն զնոսա Տէր հզաւր է. եւ դատի զդատաստանս նոցա ընդ քեզ:

12. Տուր ի խրատ զսիրտ քո. եւ զլսելիս քո պատրաստեա բանից իմաստութեան:

13. Մի խնայեար խրատել զտղայ զի թէ հարկանես զնա գաւազանաւ` ոչ մեռանի:

14.դու հարկանես զնա գաւազանաւ, բայց զանձն նորա փրկես ի մահուանէ:

15. Որդեակ` եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրախ արասցես եւ զիմ սիրտս:

16. Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ, միայն թէ ուղիղ իցես:

17.Մի նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս. այլ յերկեւղ Տեառն կանխեսջիր զաւրհանապազ:

18. զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւակ քեզ. եւ յոյս քո մի մերժեսցի:

19. Լուր որդեակ` եւ լեր իմաստուն. եւ ուղղեա զխորհուրդս սրտի քոյ:

20. Մի լինիր արբեցաւղ. եւ մի նախանձիր ընդ հանգանակաւղս մսոյ վաճառաց:

21. Զի ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի: եւ զգեցցի պատառատունս ամենայն քնէած:

22.Լուր որդեակ հաւրն որ ծնաւ զքեզ. եւ մի արհամարհեր զծերութիւն մաւր քոյ:

23. Զճշմարտութիւն ստացիր. եւ մի թողուր զիմաստութիւն` եւ զխրատ` եւ զհանճար:

24. Բարւոք սնուցանէ հայր արդար. եւ ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրախ լինի սիրտ նորա:

25. Ուրախ լիցին հայր եւ մայր քո ի քեզ. եւ խնդասցէ որ ծնաւն զքեզ:

26.Տուր ցիս որդեակ զսիրտ քո. եւ աչք քո ճանապարհաց իմոց սպասեսցեն:

27.Կարաս` ծակ է տուն աւտար. եւ ջրհոր նեղ աւտարոտին:

28. Զի այնպիսին վաղվաղակի սատակեսցի. եւ ամենայն անաւրէն սպառեսցի:

29.Ո՞ւմ է վայ. ո՞ւմ խռովութիւնք. ո՞ւմ են դատաստանք. ո՞ւմ դժընդակութիւնք եւ վարանք. ո՞ւմ են ջաղջախանք տարապարտուց. ո՞յր են կապուտակ ականողիք:

30.Ոչ ապաքէն այնոցիկ` որ յամենն ի գինւոջ, եւ դիտեն ուր գիներբուք լինիցին:

31.Մի արբենայք գինեաւ. այլ խաւսեցարուք ընդ մարդս արդարս, եւ խաւսեցարուք ընդ միմեանս ի հրապարակս: Ապա թէ ի տաշտս եւ ի բաժակս արձակիցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագոյն եւս քան զսանդատոռն:

32. Եւ ի վախճանի իբրեւ զաւձահար տարածիցիս, եւ իբրեւ իժի թոյնք սփռեսցին:

33.Աչք քո իբրեւ տեսանիցէ զկին աւտար, բերան քո յայնժամ խաւսիցի զթեւրս:

34.եւ անկեալ դնիցիս ի սիրտ ծովու` եւ իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի:

35.Եւ ասիցես` թէ հարկանէին զիս` եւ ինձ ոչ ցաւէր. այպն առնէին զիս` եւ ոչ գիտէի: ե՞րբ լիցի առաւաւտ` զի ելեալ խնդրեցից ընդ որում շրջիցիմ: