Գիրք` 25. Առակք Սողոմոնի

Գլուխ 24

   
1. Որդեակ իմ` մի նախանձիր ընդ չարս. եւ մի ցանկանայցես կալ ընդ նոսա:

2. զի ստութիւն խորհի սիրտ նոցա, եւ ցաւս խաւսին շրթունք նոցա:

3. Իմաստութեամբ շինի տուն, եւ հանճարով կանգնի:

4. եւ խորհրդով լնուն շտեմարանք ամենայն մեծութեամբ պատուականաւ եւ բարեաւք:

5. Լաւ է իմաստուն քան զհզաւր, եւ հանճարեղ` քան զայն որ ունիցի դաստակերտս մեծամեծս:

6. Առաջնորդութեամբ մղի պատերազմ, եւ աւգնականութեամբ խորհրդական սրտի:

7.Իմաստութիւն եւ խորհուրդ բարեաց ի դրունս իմաստնոց:

8. Իմաստունք ոչ խոտորին ի բերանոյ Տեառն. այլ խորհին ի ժողովս իւրեանց:

9. Անխրատից պատահէ մահ. եւ մեռանի անզգամ ի մեղս: Պղծութիւն զայր ժանտագործ աղտեղի առնէ յաւուր չարի.

10. եւ յաւուր նեղութեան` մինչչեւ սատակեսցի:

11. Փրկեա զորս ի մահ տանին, եւ գնեա զմահապարտս` եւ մի խնայեար:

12. Ապա թէ ասիցես, թէ ոչ ճանաչեմ զնա` եւ ոչ նա զիս ճանաչէ, գիտասջիր զի Տէր զսիրտս ամենեցուն ճանաչէ. եւ որ ստեղծ զշունչ ամենեցուն նա գիտէ զամենայն, եւ հատուցանէ իւրաքանչիւր  ըստ գործս իւր:

13.Կեր մեղր որդեակ զի բարի է. եւ խորիսխ` զի քաղցրասցի կոկորդ քո:

14.Նոյնպէս եղիցի հանճար իմաստութեան յանձին քում: Զի եթէ զայն գտանիցես` եղիցի բարեաւ վախճան քո. եւ լոյս քո մի պակասեսցէ:

15.Մի մատուցաներ զամպարիշտն յարաւտս արդարոց. եւ մի խաբիր լրութեամբ որովայնի:

16.Զի եթէ եւթն անգամ անկանիցի արդարն` կանգնեսցի. իսկ ամպարիշտք տկարասցին ի չարիս:

17. Եթէ կործանեսցի թշնամին քո` մի ոտն հարկաներ. եւ ի գայթագղելն նորա մի հպարտանար:

18. Զի մի հայեսցի Տէր, եւ ոչ հաճեսցի ընդ այն. եւ դարձուսցէ զբարկութիւն իւր ի նմանէ:

19.Մի խնդար ընդ չարագործս, եւ   մի նախանձիր ընդ մեղաւորս:

20. զի ոչ լինիցի զաւակ չարաց. ճրագ ամպարշտաց շիջցի:

21. Երկիր յԱստուծոյ որդեակ` եւ ի թագաւորէ. եւ ի միոջէ ի նոցանէ մի ապստամբիցես:

22.Զի` յանկարծակի պահանջիցեն զամպարիշտս. եւ զպատուհաս երկոցունց ո՞վ ծանիցէ:

23. Որդի որ զգուշանայ բանից` եղիցի արտաքոյ կորստեան. զի ընդունելով ընկալաւ զնա:

24. Մի ինչ ստութիւն ասասցի ի լեզուէ թագաւորի. եւ ոչ ելցէ խաբէութիւն ի լեզուէ նորա:

25. Սուսեր սուր է լեզու թագաւորի, եւ ոչ մարմնեղէն. եւ որ նմա մատնեսցի` խորտակի:

26 Զի եթէ սրեսցի բարկութիւն նորա`  յաւդիւք հանդերձ սատակեսցէ զմարդիկ, եւ զոսկերս արանց կերիցէ` եւ այրեսցէ իբրեւ զբոց. եւ իբրեւ զգէշ եղիցի ի բոյնս արծուեաց:

27. Յիմոց բանից երկիր որդեակ. եւ յորժամ ընկալցիս զնոսա` ապաշաւեսջիր: