1. Առակք Սողոմովնի անքնինք. զոր գրեցին բարեկամքն Եզեկիայ արքայի Հրէաստանի:
2. Փառք Աստուծոյ ծածկեն զբան. փառք թագաւորի` պատուեն զհրամանս:
3. Երկինք բարձունք, եւ երկիր` խորին. սիրտ թագաւորի առանց քննելոյ:
4. Փորձ տես զանփորձ արծաթոյ. եւ սրբելով սրբի ամենայն:
5. Սատակեա զամպարիշտս յերեսաց թագաւորի. եւ ուղղեսցի արդարութեամբ աթոռ նորա:
6. Մի հպարտանար առաջի թագաւորի, եւ մի ի տեղիս մեծամեծաց մատչիր.
7. զի լաւ իցէ քեզ` թէ ասիցէ ոք. ի վեր առ իս մատիր, քան թէ կորանայցես առաջի հզաւրի:
8. Զոր տեսին աչք քո` խաւսեաց: մի յանդուգն անկանիցիս ի մարտ, զի մի յետոյ զղջանայցես: Յորժամ նախատիցէ զքեզ բարեկամ քո.
9. խոյս տուր` մի արհամարհեր:
10. գուցէ նախատիցէ զքեզ բարեկամն. եւ թշնամութիւն եւ մարտ քո ոչ մեկնիցի. այլ լինիցի քեզ հանգոյն մահու: Շնորհք եւ բարեկամութիւն ազատք են. հաստատեա զնոսա ի քեզ`զի մի նախատ լինիցիս. եւ պահեա զժամանակս քո հաշտութեամբ:
11. Ոսկի խնծոր ընդ սարդիոն յեռեալ. այնպէս է խաւսել զբանս իմաստունս:
12. Գինդ ոսկի` եւ սարդիոն ամենապայծառ յեռեալ. բան իմաստուն յունկնդիր լսելիս:
13. Որպէս ձիւնաբեր ամարայնի` տաւթացելոյ աւգնական է, նոյնպէս եւ հրեշտակ հաւատարիմ որոց առաքեցին զնա` զանձինս յուսացելոց իւրոց շահի:
14. Որպէս հողմք եւ ամպք եւ անձրեւք սաստիկք. նոյնպէս են եւ որ պարծին ի տուրս ստութեան:
15. Յերկայնամտութենէ` յաջողութիւն թագաւորի, լեզու արձակ փշրէ զոսկերս:
16. Մեղր յորժամ գտանիցես որդեակ` չափով կերիջիր. գուցէ յագիցիս` եւ փսխիցես:
17. Մի կարի յաճախեր ոտիւք քովք առ բարեկամ. գուցէ յագիցի քեւ, եւ ատիցէ զքեզ:
18. Իբրեւ սուսեր եւ սլաք սրեալ, նոյնպէս եւ որ վկայէ զբարեկամէ իւրմէ` վկայութիւն ստութեան:
19. Ճանապարհք չարի եւ ոտք անաւրինի` կորիցեն յաւուր չարի:
20. Որ հանէ զբաճկոն յաւուր ցրտոյ. որպէս քացախ` վիրի անաւգուտ է, նոյնպէս հասեալ ցաւք մարմնոյ տրտմեցուցանեն զսիրտ: Իբրեւ ցեց հանդերձի` եւ որդն փայտի, նոյնպէս սրտմտութիւն վնասակար է սրտի առն:
21. Եթէ քաղցեալ է թշնամին քո` կերակրեա զնա. եւ եթէ ծարաւի` տուր նմա ըմպել:
22. Զայս իբրեւ առնես` կայծակունս հրոյ կուտես ի վերայ գլխոյ նորա: եւ Տէր հատուսցէ քեզ բարութիւն:
23. Հողմ հիւսւսոյ զամպս յարուցանէ. եւ երեսք լիրբք զլեզու գրգռեն:
24. Լաւ է բնակել առ անկեան տամալոջ, քան ընդ կնոջ բամբասողի ի տան միում:
25. Որպէս ջուր ցուրտ անձին ծարաւոյ ախորժելի է, նոյնպէս աւետիք բարեաց յերկրէ հեռաստանէ:
26. Որպէս թէ ոք զակն աղբեւր խնուցու. եւ զգնացս ջուրց ապականիցէ, նոյնպէս տգեղծ է արդարոյ անկանել առաջի ամպարշտի:
27. Մեղր շատ ուտել չէ բարւոք. բայց յարգել պարտ է զբանս պատուականս:
28. Որպէս քաղաք կործանեալ ի պարսպաց, նոյնպէս եւ այր որ ոչ խորհրդով ինչ գործիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: