Գիրք` 5. Երկրորդում Օրինաց

Գլուխ 5

1. Եւ կոչեաց Մովսէս զամենայն Իսրայէլ` եւ ասէ ցնոսա. Լուր Իսրայէլ զիրաւունս եւ զդատաստանս` զոր ես խաւսիմ յականջս ձեր յաւուր յայսմիկ. եւ ուսջիք զնոսա, եւ զգոյշ լինիջիք առնել զնոսա:

2. Տէր Աստուած մեր ուխտեաց ձեզ ուխտ ի Քորէբ:

3. ոչ էթէ հարցն ձերոց ուխտեաց Տէր զուխտն զայն, այլ ձեզ. եւ դուք ամենեքեան կենդանի էք այսաւր:

4. Դէմ յանդիման խաւսեցաւ Տէր ընդ ձեզ ի լերինն ի միջոյ հրոյն.

5. եւ ես կացի ի մէջ Տեառն եւ ձեր ի ժամանակին յայնմիկ, պատմել ձեզ զպատգամս Տեառն. զի զարհուրեցայք յերեսաց հրոյն` եւ ոչ ելէք ի լեառնն: Ասէ.

6. Ես եմ տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան:

7. Մի լինիցին քեզ աստուածք աւտարք առաջի աչաց իմոց.

8. եւ մի առնիցես դու քեզ դրաւշեալ, եւ մի զնմանութիւն ամենայնի` որ ինչ յերկինս ի վեր, եւ որ ինչ յերկիր ի խոնարհ, եւ որ ինչ ի ջուրս որ ի ներքոյ երկրի.

9. մի երկիր պագանիցես նոցա, եւ մի պաշտեսցես զնոսա. զի ես եմ տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ. հատուցանեմ զմեղս հարց որդւոց իւրեանց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց:

10. եւ առնեմ զողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ որոց պահեն զհրամանս իմ:

11. Մի առնուցուս զանուն տեառն Աստուծոյ քո ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ տէր Աստուած քո զայն, որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց:

12. Զգուշասջիր աւուրն շաբաթուց սրբել զնա. որպէս պատուիրեաց քեզ տէր Աստուած քո:

13. զվեց աւր գործեսցես` եւ արասցես զամենայն գործ քո:

14. Յաւուրն եւթներորդի շաբաթ տեառն Աստուծոյ քո. մի գործեսցես ի նմա զամենայն զգործ քո, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո. եւ եզն քո եւ էշ քո, եւ ամենայն անասուն քո. եւ եկն որ ի ներքոյ դրանց քոց: զի հանգիցէ ծառայ քո եւ աղախին քո որպէս եւ դու:

15. եւ յիշեսցես դու զի ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. եւ էհան զքեզ տէր Աստուած քո անդի հզաւր ձեռամբ եւ բարձր բազկաւ եւ մեծամեծ տեսլեամբք. վասն այնորիկ պատուիրեաց քեզ տէր Աստուած քո պահել զաւրն շաբաթուց եւ սրբել զնա:

16. Պատուեա զհայր քո եւ զմայր քո, որպէս պատուիրեաց քեզ տէր Աստուած քո. զի բարի լինիցի քեզ. եւ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին` զոր տէր Աստուած քո տացէ քեզ:

17. Մի շնայցես: է. 18 Եւ մի սպանանիցես:

19. Եւ մի գողանայցես:

20. Եւ մի վկայիցես զընկերէ քումմէ վկայութիւն սուտ:

21. Մի ցանկանայցես կնոջ ընկերի քո. եւ մի ցանկանայցես տան ընկերի քո, մի անդւոյ նորա, եւ մի ծառայի նորա, եւ մի աղախնոյ նորա. եւ մի եզին նորա, եւ մի իշոյ նորա, եւ մի ամենայն անասնոյ նորա. եւ մի ամենայնի զինչ եւ ընկերին քո իցէ:

22. Զայս պատգամս խաւսեցաւ Տէր ընդ ժողովրդեանն ձերում ի լերինն Քորեբ ի միջոյ հրոյն. ուր խաւարն եւ մէգ եւ մառախուղ էր, մեծաւ բարբառով, եւ ոչ եւս յաւել: եւ գրեաց զնոսա ի վերայ երկուց քարեղէն տախտակաց` եւ ե ցիս:

23. Եւ եղեւ իբրեւ լուայք զբարբառն ի միջոյ հրոյն, եւ լեառնն բորբոքեալ էր հրով: եւ մատուցեալ առ իս իշխանաց ցեղից ձերոց եւ ծերակոյտին ձերոյ, ասէին.

24. ահա եցոյց մեզ տէր Աստուած զփառս իւր եւ զմեծութիւն իւր, եւ զբարբառ նորա լուաք ի միջոյ հրոյ: Յաւուր յայսմիկ տեսաք` թէ խաւսեսցի Աստուած ընդ մարդւոյ` եւ կեցցէ:

25. եւ մի մեռցուք. զի մի սատակեսցէ զմեզ հուրս այս մեծ: եթէ յաւելուցումք մեք լսել զձայն տեառն Աստուծոյ մերոյ միւսանգամ, եւ մեռանիցիմք:

26. Զի ո՞վ ոք մսեղի իցէ որ լուաւ զձայն Աստուծոյ կենդանւոյ բարբառելոյ ի միջոյ հրոյ որպէս եւ մեքս` եւ կեցցէ:

27. Մատիր դու, եւ լուր զինչ ասիցէ տէր Աստուած մեր, եւ դու խաւսեսցիս ընդ մեզ զամենայն ինչ զոր խաւսեսցի տէր Աստուած մեր ընդ քեզ. եւ լուիցուք եւ արասցուք:

28. Եւ լուաւ Տէր զբարբառ ձայնիցն ձերոց խաւսելոյ ձեր ընդ իս, եւ ասէ ցիս Տէր. Լուայ զբարբառ ձայնից ժողովրդեանն զոր խաւսեցան ընդ քեզ: Ուղիղ խաւսեցան զամենայն,

29. ո՞ տացէ լինել այնպէս սրտից նոցա ի նոսա, եւ երկնչել յինէն, եւ պահել զամենայն պատուիրանս իմ զամենայն աւուրս. զի բարի լինիցի նոցա եւ որդւոց նոցա յաւիտեան:

30. Արդ` երթ ասա ցնոսա. Դարձարուք դուք ի տունս ձեր:

31. եւ դու աստ կաց առ իս, եւ խաւսեցայց ընդ քեզ զպատուիրանս եւ զիրաւունս, եւ զդատաստանս զոր ուսուցանիցես նոցա. եւ արասցեն յերկրին` զոր ես տաց նոցա ի ժառանգութիւն:

32. Զգոյշ լերուք առնելոյ որպէս պատուիրեաց քեզ տէր Աստուած քո. մի խոտորեսցիս մի յաջ եւ մի յահեակ,

33. ըստ ամենայն ճանապարհին` զոր պատուիրեաց մեզ տէր Աստուած մեր գնալ. զի հանգուսցէ զքեզ` եւ բարի արասցէ քեզ. եւ երկայնաւրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք: