1․ Եւ այս են հրամանք եւ դատաստանք` զոր զգուշանայցէք առնել յերկրին զոր տէր Աստուած հարցն ձերոց տալոց է ձեզ ի ժառանգութիւն. զամենայն աւուրս` զոր կեցէք դուք ի վերայ երկրի:
2․ Կորուսանելով կորուսջիք զամենայն տեղիսն` յորս պաշտիցեն ի նոսա ամենայն ազգքն զդիս իւրեանց, զորս դուք ժառանգիցէք զնոսա ի վերայ լերանց բարձանց, եւ ի վերայ բլրոց, եւ ի ներքոյ վարսաւոր ծառոց:
3․ Եւ կործանեսջիք զբագինս նոցա. եւ փշրեսջիք զարձանս նոցա. եւ կոտորեսջիք զանդառս նոցա. եւ զդրաւշեալս դից նոցա այրեսջիք հրով: Կորուսջիք զանուանս նոցա ի տեղւոջէն յայնմանէ:
4․ եւ մի առնիցէք նոյնպէս տեառն Աստուծոյ ձերում:
5․ Այլ ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած ձեր ի միում ի ցեղից ձերոց, անուանել զանուն իւր եւ կոչել ի նմա, խնդրեսջիք եւ մտջիք անդր:
6․ Եւ մատուսջիք զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեր, եւ զուխտս ձեր, եւ զկամայականս ձեր, եւ զխոստովանութիւնս ձեր, եւ զանդրանիկս արջառոյ եւ ոչխարի ձերոյ:
7․ Եւ կերիջիք առաջի տեառն Աստուծոյ ձերոյ. եւ ուրախ լինիցիք ի վերայ ամենայնի յոր մխիցէք զձեռս ձեր. դուք եւ տունք ձեր. որպէս եւ աւրհնեաց զքեզ տէր Աստուած քո:
8․ Մի առնիցէք զամենայն ինչ զոր մեք այսաւր աստ ոչ առնեմք, իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր:
9․ Քանզի ոչ հասէք մինչչեւ ցայժմ ի հանգիստն եւ ի ժառանգութիւնն, զոր տէր Աստուած մեր տալոց է մեզ:
10․ Եւ անցջիք ի Յորդանան եւ բնակեսջիք յերկրին` զոր տէր Աստուած մեր ժառանգեցուսցէ ձեզ. եւ հանգուսցէ զձեզ յամենայն թշնամեաց ձերոց որ շուրջ զձեւք իցեն, եւ բնակեսջիք զգուշութեամբ:
1․1 Եւ եղիցի տեղին զոր ընդրեսցէ տէր Աստուած մեր կոչել զանուն իւր ի վերայ նորա, անդ մատուսջիք զամենայն զոր ես պատուիրեմ քեզ այսաւր, զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց. եւ զդահամունս. եւ զամենայն ընդիրս պատարագաց ձերոց զոր ուխտեցէք աստուծոյ ձերում:
12․ Եւ ուրախ լիջիք առաջի տեառն Աստուծոյ մերոյ, դուք եւ ուստերք ձեր, եւ դստերք ձեր, եւ ծառայք ձեր, եւ աղախնայք ձեր. եւ ղեւտացին որ ի դրունս ձեր. զի ոչ գոյ նոցա բաժին եւ ոչ ժառանգութիւն ընդ ձեզ:
13․ Զգոյշ լեր անձին քում. գուցէ մատուցանիցես զողջակէզս քո յամենայն տեղւոջ զոր մատուցանիցես.
14․ այլ ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած քո իւր, ի միում քաղաքաց քոց. անդ մատուցանիցես զողջակէզս քո, եւ անդ արասցես զամենայն` զոր ես պատուիրեմ քեզ այսաւր:
15․ Այլ եւ ըստ ամենայն ցանկութեան քո զենցես եւ կերիցես միս ըստ աւրհնութեան տեառն Աստուծոյ քո, զոր ետ քեզ յամենայն քաղաքս. անսուրբն որ ի քեզ եւ սուրբն ի միասին կերիցեն զայն. իբրեւ զայծեամն եւ զեղջերու:
16․ բայց արիւն մի ուտիցէք, այլ յերկիր հեղուցուք զնա իբրեւ զջուր:
17․ Մի ժտիցես ուտել ի քաղաքս քո զտասանորդ ցորենոյ քո եւ զգինւոյ քո եւ զեղոյ քո, զանդրանիկս արջառոյ քո եւ զոչխարի. եւ զամենայն ուխտս զոր ուխտիցէք, եւ զխոստովանութիւնս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց:
18․ Այլ առաջի տեառն Աստուծոյ քո կերիցես զայն` ի տեղւոջն զոր ընտրեսցէ տէր Աստուած` իւր. դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ եկն որ ի քաղաքս քո. եւ ուրախ լիցիս առաջի տեառն Աստուծոյ քո ի վերայ ամենայնի` յոր մխիսցես զձեռն քո:
19․ Զգուշ լեր անձին քում, գուցէ թողուցուս զղեւտացին զամենայն ժամանակս` որչափ եւ կեցցես ի վերայ յերկրին:
20․Եւ էթէ ընդարձակեսցէ տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես. էթէ Կերայց միս. էթէ ցանկանայցէ անձն քո ուտելոյ միս, ըստ ամենայն ցանկութեան անձին քո կերիցես միս:
21․ Ապա թէ հեռագոյն իցէ ի քէն տեղին զոր ընդրեսցէ տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի վերայ նորա. եւ զենուցուս յարջառոյ քումմէ եւ յոչխարէ քումմէ` յորոց տայցէ ձեզ Աստուած. զոր աւրինակ պատուիրեցի քեզ, կերիցես ի քաղաքս քո ըստ ցանկութեան անձին քո.
22․ որպէս ուտիցի այծեամն եւ եղջերու, այնպէս կերիցես եւ զայն. անսուրբն ի քեզ եւ սուրբն նոյնպէս կերիցեն:
23․ Զգոյշ լեր ի չուտելոյ զարիւն, զի արիւն նորա է շունչ իւր. մի ուտիցի շունչ ընդ մսոյ.
24․ յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր.
25․ եւ մի ուտիցես զնա. զի բարի լիցի քեզ, եւ որդւոց քոց յետ քո. էթէ առնիցես զբարին եւ զհաճոյն առաջի տեառն Աստուծոյ քո:
26․ Բայց զսրբութիւնսն քո որ լինիցին քեզ, եւ զուխտս քո. առեալ եկեսցես ի տեղին զոր ընտրեսցէ տէր Աստուած քո իւր. կոչել զանուն իւր ի վերայ նորա:
27․ Եւ արասցես զողջակէզսն քո, զմիսն ի վերայ սեղանւոյն տեառն Աստուծոյ քո. եւ զարիւն զոհիցն հեղցես առ յատակաւ սեղանւոյն տեառն Աստուծոյ քո. եւ զմիսն կերիցես:
28․ Զգոյշ լեր եւ լուր. եւ արասցես զամենայն բանս զոր ես պատուիրեմ քեզ. զի բարի լիցի քեզ, եւ որդւոց քոց յաւիտեան: եւ արասցես զբարին եւ զհաճոյն առաջի տեառն Աստուծոյ քո:
29․ Եւ էթէ սատակեսցէ տէր Աստուած քո զազգսն յերեսաց քոց. յորս դու մտանելոց ես ժառանգել զերկիրն նոցա. եւ ժառանգեսցես զնոսա, եւ բնակեսցես յերկրի նոցա:
30․ Զգոյշ լինիջիր անձին քում, գուցէ խնդրիցես երթալ զհետ նոցա յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց: մի քննեսցես զդիս նոցա` եւ ասիցես. Զիա՞րդ առնիցեն ազգս այսոքիկ դիցն իւրեանց` զի եւ ես արարից:
31․ Մի առնիցես նոյնպէս տեառն Աստուծոյ քում. զի զգարշելիսն զոր ատեաց Տէր` արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց` այրեն հրով դիցն իւրեանց:
32․ Ամենայն բանի զոր ես պատուիրեմ քեզ այսաւր` զգուշանայցես առնելոյ. մի յաւելուցուս ի նա, եւ մի հատանիցես ի նմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: