Գիրք` 5. Երկրորդում Օրինաց

Գլուխ 24

 

1․ Եւ էթէ առնուցու ոք կին, եւ մտանիցէ առ նա. եւ եղիցի էթէ ոչ գտանիցէ շնորհս առաջի նորա, զի եգիտ ի նմա իրս անարգութեան, գրեսցէ նմա գիր ապահարձանի եւ տացէ ի ձեռս նորա, եւ արձակեսցէ զնա ի տանէ իւրմէ:

2․ Եւ գնացեալ լինիցի առն այլում.

3․ եւ թէ ատիցէ զնա վերջին այրն, գրեսցէ նմա գիր մեկնելոյ, եւ տացէ ի ձեռս նորա. եւ արձակեսցէ զնա ի տանէ իւրմէ: Ապա թէ մեռանիցի վերջին այրն` որ առ զնա կնութեան.

4․ մի կարասցէ այրն առաջին որ արձակեաց զնա` դառնալ առնուլ զնա իւր կնութեան, յետ պղծելոյ նորա. զի պիղծ է այն առաջի տեառն Աստուծոյ քո. եւ մի պղծիցէք զերկիրն` զոր տէր Աստուած տացէ ձեզ ի ժառանգութիւն:

5․ Եւ եթէ առնուցու ոք կին նորոգ, մի մտցէ ի պատերազմ, եւ անկցին ի վերայ նորա` եւ մի ինչ իրք. այլանպարտ լիցի ի տան իւրում. ուրախ արասցէ զկին իւր զոր առ:

6․ Մի գրաւեսցես զվերին եւ զներքին երկան. զի զոգիս գրաւէ այնպիսին:

7․ Եւ եթէ ըմբռնեսցի ոք այր մարդագող յեղբարց իւրոց յորդւոցն Իսրայէղի, եւ բռնաբարեալ վաճառիցէ զնա. մեռցի գողն, եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ:

8․ Զգոյշ լեր անձին քում յարածէ բորոտութեան. զգոյշ լիցիս` առնել ըստ ամենայն աւրինին զոր պատմիցեն ձեզ քահանայքն Ղեւտացիք. զոր աւրինակ պատուիրեցի ձեզ զգուշանալ առնելոյ:

9․ Յիշեցէք` զոր ինչ արար տէր Աստուած քո ընդ Մարիամ ի ճանապարհի ելանոյ ձերոյ յԵգիպտոսէ:

10․ Եթէ պարտելով պարտիցի քեզ ընկեր քո զինչ եւ իցէ, մի մտանիցես ի տուն նորա գրաւել ինչ գրաւ.

11․ այլ արտաքոյ կացցես. եւ այրն առ որում պարտքն քո իցեն` հանցէ զգրաւն քո արտաքս:

12․ Եւ էթէ աղքատ իցէ այն, մի ագցի ընդ գրաւանաւն իւրով.

13․ այլ դարձուցանելով դարձուսցես զգրաւն նորա ընդ մտանել արեւուն. եւ ննջեսցէ հանդերձիւն իւրով, եւ աւրհնեսցէ զքեզ. եւ եղիցի քեզ յողորմածութիւն առաջի տեառն Աստուծոյ քո:

14․ Մի զլասցիս զվարձս տնանկին` եւ զկարաւտելոյն յեղբարց քոց, կամ յեկաց քաղաքաց քոց.

15․ նոյն աւրինակ հատուսցես զվարձս նորա. եւ մի մտանիցէ արեգակն ի վերայ այնորիկ, զի տնանկ է, եւ այն յոյս նորա. եւ մի բողոք հարկանիցէ զքէն առ Տէր. եւ մի լինիցի քեզ այն ի մեղս:

16․ Մի մեռցին հարք վասն որդւոց. եւ մի որդիք մեռանիցին ընդ հարանց. իւրաքանչիւր ոք ի մեղս իւրում մեռանիցի:

17․ Մի խոտորիցես զիրաւունս եկին, եւ որբւոյն, եւ այրւոյն: մի գրաւեսցես զձորձս այրւոյն.

18․  քանզի ծառայ էիր դու յԵգիպտոս, եւ փրկեաց զքեզ տէր Աստուած քո անդի. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս:

19․ Եւ եթէ հընձիցես հունձս յանդի քում, եւ մոռասցի սորա յանդի քում, մի դառնայցես անդրէն առնուլ զնա, աղքատին, եւ եկին, եւ որբւոյն, եւ այրւոյն եղիցի այն. զի աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն գործս ձեռաց քո:

20․ Եւ էթէ կթեսցես զայգի քո, մի ճռաքաղ առնիցես զկնի քո. եկին, եւ որբւոյն, եւ այրւոյն եղիցի այն: եւ յիշեսցես զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս: