1․ Եւ եթէ լինիցի հակառակութիւն ի մէջ մարդկան, մատիցեն յատեան եւ դատեսցին. եւ արդարացուսցեն զարդարն, եւ պարտաւորեսցեն զամպարիշտն:
2․ Եւ եղիցի էթէ արժանի իցէ գանիամպարիշտն, նստուսցեն զնա առաջի դատաւորացն, եւ հարցեն զնա առաջի նոցա ըստ ամպարշտութեան նորա`
3․ թուով քառասուն. եւ այլ մի յաւելուցուն. հարկանել զնա աւելի քան զայն, անարգութիւն լիցի եղբաւր քում առաջի քո
4․ Մի կապեսցես զցռուկ եզին կալոտւոյ:
5․ Եւ էթէ բնակեսցեն եղբարք ի միասին, եւ մեռանիցի մի ոք ի նոցանէ, եւ զաւակ ոչ իցէ նորա. մի լինիցի կինն մեռելոյն արտաքս յառն ումեք` որ չիցէ մերձաւոր նորա. այլ եղբայր առն իւրոյ մտցէ առ նա, եւ առցէ զնա իւր կնութեան. եւ բնակեսցէ ընդ նմա:
6․ եւ եղիցի մանուկն որ ծնանիցի` հաստատեալ յանուն վախճանելոյն. եւ մի ջնջեսցի անուն նորա յԻսրայէլէ:
7․ Ապա թէ ոչ կամիցի այրն առնուլ զկին եղբաւր իւրոյ, ելցէ կինն ի դուռն անդր առ ծերակոյտն` եւ ասասցէ. Ոչ կամի եղբայր առն իմոյ կանկնել զանուն եղբաւր իւրոյ ի մէջ Իսրայէղի:
8․ Եւ կոչեսցեն զնա ծերակոյտ քաղաքին իւրոյ, եւ խաւսեսցին ընդ նմա. եւ նա կայցէ եւ ասիցէ. Ոչ կամիմ առնուլ զդա:
9․ Եւ մատուցեալ կին եղբաւր նորա առաջի ծերոցն, հանցէ զկաւշիկ մի յոտանէ նորա. եւ թքցէ ընդ երեսս նորա, եւ պատասխանի տուեալ ասասցէ. Այսպէս արասցեն առն, որ ոչ շինեսցէ զտուն եղբաւր իւրոյ:
10․ Եւ կոչեսցի անուն նորա ի մէջ Իսրայէղի տուն բոկացելոյ:
11․ Եւ էթէ կռուեսցին արք ընդ միմեանս, այր ընդ եղբաւր իւրում. եւ մատուցեալ կին միոյ ի նոցանէ թափեալ զայր իւր ի ձեռաց այնորիկ հարկանիցէ զերկուորեաց նորա.
12․ հատանիցես զձեռնն, եւ մի խնաեաց է ի նա ակն քո:
13․ Մի լիցի յամանի քում կշիռ եւ կշիռ, մեծ կամ փոքր:
15․ Կշիռ ստոյգ եւ արդար եղիցի քեզ. եւ չափ ստոյգ եւ արդար եղիցի քեզ. զի բազմաւրեայ լինիցիս ի վերայ երկրին զոր տէր Աստուած քո տացէ քեզ ի ժառանգութիւն:
16․ զի պիղծ է տեառն Աստուծոյ քո ամենայն որ առնէ զայն, եւ ամենայն որ առնէ զանիրաւութիւն:
17․ Յուշ լիցի քեզ զոր արար քեզ Ամաղէկ ի ճանապարհի ելանելոյն քո յԵգիպտոսէ.
18․ զիարդ ընդ դէմ եկաց քեզ ի ճանապարհին` եւ կրճատեաց զվերջն քո, եւ զաշխատեալսն զկնի քո, եւ դու քաղցեալ եւ աշխատեալ էիր. եւ ոչ երկեաւ յԱստուծոյ:
19․ Եւ եղիցի յորժամ հանգուցանիցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն թշնամեաց քոց որ շուրջ զքեւ իցեն յերկրին զոր տէր Աստուած քո տացէ քեզ վիճակաւ ի ժառանգութիւն, ջնջեսցես զանուն Ամաղեկայ ի ներքոյ երկնից, եւ մի մոռասցիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: