Գիրք` 5. Երկրորդում Օրինաց

Գլուխ 15

1․ Յեւթներորդ եւթներորդ ամի արասցես թողութիւն:

2․ Եւ այս իցէ հրաման թողութեանն: թողցես զամենայն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկեր քո. եւ մի պահանջիցես յընկերէ եւ յեղբաւրէ քումմէ. զի թողութիւն կոչեցեալ է տեառն Աստուծոյ քո:

3․ Յաւտարոտոյն պահանջեսցես որ ինչ իցէ քո առ նմա. բայց եղբաւրն քում թողութիւն արասցես զպարտուցն քոց:

4․ Եւ մի լինիցի ի միջի քում կարաւտեալ. զի աւրհնելով աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յերկրին` զոր տէր Աստուած տալոց է քեզ ի ժառանգութիւն ժառանգել զնա:

5․ Եւ եթէ լսելով լուիցես ձայնի տեառն Աստուծոյ քո, պահել եւ առնել զամենայն պատուիրանս նորա զոր ես պատուիրեմ քեզ այսաւր.

6․ զի տէր Աստուած քո աւրհնեսցէ զքեզ, որպէս եւ խոստացաւ քեզ. եւ տացես փոխ ազգաց բազմաց, եւ դու ոչ առնիցես փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի տիրեսցեն:

7․ Եւ էթէ լինիցի ի միջի քում կարաւտեալ յեղբարց քոց, ի միում քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ տէր Աստուած քո. մի դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի կծկիցես զձեռն քո յեղբաւրէ քումմէ կարաւտելոյ:

8․ այլ ընդարձակելով ընդարձակեսջիր զձեռն քո նմա, եւ տալով տացես նմա փոխ որչափ եւ խնդրեսցէ ի կարաւտութեանն իւրում:

9․ Զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ անաւրէնութեան ի սրտի քում. եւ ասիցես. Մերձ է ամն եւթներորդ` ամն թողութեան. եւ չարակնիցէ ակն քո ի վերայ եղբաւր քո կարաւտելոյ, եւ ոչ տացես նմա. եւ բողոքիցէ զքէն առ Տէր. եւ լինիցին քեզ այն մեղք մեծամեծք:

10․ Այլ պարգեւելով պարգեւեսցես նմա, եւ տալով տացես նմա փոխ` որչափ եւ պիտոյ իցէ: եւ մի տրտմեսցիս զկնի տրոցն քոց ի սրտի քում. զի վասն բանին այնորիկ աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն գործս քո. եւ յամենայնի յոր ինչ մխեսցես զձեռն քո.

11․ զի ոչ պակասէ կարաւտեա յերկրէ: Վասն այսորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայսոսիկ եւ ասեմ. Ընդարձակելով ընդարձակեսցես զձեռն քո յեղբայր քո յաղքատն եւ ի կարաւտեալն որ իցէ յերկրի քում:

12․ Եւ էթէ վաճառեսցի քեզ եղբայր քո եբրայեցի, կամ կին եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվեց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցես զնա ազատ ի քէն:

13․ Եւ յորժամ արձակեսցես զնա ազատ ի քէն, ոչ արձակեսցես զնա ունայն.

14․ այլ հանդերձելով հանդերձեսցես զնա յոչխարէ քումմէ. եւ ի ցորենւոյ քումմէ, եւ ի հնձանէ քումմէ. որպէս աւրհնեաց զքեզ տէր Աստուած քո` տացես նմա:

15․ Եւ յիշեսցես, զի եւ դու ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. եւ փրկեաց զքեզ տէր Աստուած անդի: եւ վասն այսորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս:

16․ Ապա թէ ասիցէ ցքեզ. Ոչ ելանեմ ի քէն. զի սիրեաց զքեզ եւ զտուն քո. զի բարի իցէ նմա առ քեզ:

17․ առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն նորա ի վերայ Սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրուկ յաւիտեան, եւ զաղախին քո նոյնպէս արասցես:

18․ Եւ մի խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազատս ի քէն. զի ամի ամի վարձուք վարձկանի ծառայեաց քեզ զվեց ամ. եւ աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայնի զինչ եւ գործեսցես:

19․ Զամենայն անդրանիկս որ ծնանիցին յանդեայս քո եւ ի հաւտս քո, զարուսն ի նոցանէ սրբեսցես տեառն Աստուծոյ քում: Ոչ գործեսցես անդրանկաւ եզին քո, եւ մի կտրեսցես զանդրանիկս հաւտից քոց:

20․ ամ յամէ կերիցես զայն առաջի Տեառն դու եւ տուն քո:

21․ Եւ էթէ արատաւոր իցէ, կաղ, կամ կոյր, եւ կամ ամենայն արատ չար զինչ եւ գուցէ ի նմա, մի զենցես զնա տեառն Աստուծոյ քում.

22․ այլ ի քաղաքս քո կերիցես զնա. անսուրբն ի քեզ` եւ սուրբն նոյնպէս կերիցեն, իբրեւ զայծեամն եւ զեղջերու:

23․ Բայց զարիւնն մի ուտիցես, յերկիր հեղուցուս զնա որպէս զջուր: