1. Զգուշասջիր ամսւոյն կանխոց, եւ արասցես զատիկ տեառն Աստուծոյ քո. զի յամսեանն կանխոց ելէք յԵգիպտոսէ գիշերի:
2. Եւ զենցես զատիկ տեառն Աստուծոյ քում. ոչխար եւ արջառս, ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած քո անուանել զանուն իւր անդ:
3. Մի ուտիցէք` ընդ նմա խմորուն, զեւթն աւր բաղարջ կերիցես ընդ նմա, հաց չարչարանաց. զի տագնապաւ ելէք յԵգիպտոսէ. զի յիշեցի զաւրն ելի ձերոյ յերկրէն Եգիպտացւոց` զամենայն աւուրս կենաց քոց:
4. Եւ մի երեւեսցի ի քեզ խմոր յամենայն սահմանս քո զեւթն աւր. եւ մի ագցի ի մսոյն զոր զենուցուս յերեկորեայ յաւուրն առաջնոյ:
5. Եւ մի ժտեսցիս զենուլ զզատիկն ի միում ի քաղաքացն քոց` զորս տէր Աստուած քո տացէ քեզ.
6. այլ ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած քո անուանել զանուն իւր ի նմա, անդ զենցես զզատիկն առ երեկս ընդ արեւմուտս, ի ժամանակին յորում ելեր յԵգիպտոսէ:
7. Եփեսցես եւ խորովեսցես, եւ կերիցես ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած քո. եւ դարձցիս ի վաղիւն եւ երթիցես ի տուն քո:
8. զվեց աւր կերիցես բաղարջ, եւ յաւուրն եւթներորդի ելք տաւն տեառն Աստուծոյ քո. մի գործեսցես ի նմա զամենայն գործ, բայց որ ինչ գործիցէ անձինն:
9. Եւթն եւթներորդս համարեսցիս քեզ, ի սկսանել մանկաղի քո յոճ, սկսանիցիս համարել եւթն եւթներորդս.
10. եւ արասցես տաւն եւթն եւթներորդաց տեառն Աստուծոյ քում, որչափ կարող իցէ ձեռն քո ըստ ինքնին զոր տայցէ քեզ` որպէս զիարդ աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո:
11. Եւ ուրախ լիցիս առաջի տեառն Աստուծոյ քո, դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո, եւ աղախին քո. եւ ղեւտացին որ ի քաղաքս քո, եւ եկն եւ որբն եւ այրին որ ի ձեզ. ի տեղւոջն զոր ընդրեսցէ Տէր անուանել զանուն իւր անդ:
12. Եւ յիշեսցես զի ծառայ էիր յերկրին Եգիպտացւոց. եւ զգուշասցիս եւ արասցես զպատուիրանս զայսոսիկ:
13. Տաւն տաղաւարահարաց արասցես զեւթն աւր. ի ժողովել քեզ ի կալոյ քումմէ եւ ի հնձանէ քումմէ:
14. Եւ ուրախ լիցիս ի տան քում. դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո. եւ ղեւտացին, եւ եկն եւ որբն եւ այրին որ իցեն ի քաղաքս քո:
15. զեւթն աւր տաւնեսցես տեառն Աստուծոյ քում, ի տեղւոջն զոր ընդրեսցէ տէր Աստուած քո ի նմա: Եւ էթէ աւրհնեսցէ զքեզ տէր Աստուած քո յամենայն արմտիս քո, եւ յամենայն գործս ձեռաց քոց, եւ լինիցիս ուրախ:
16. Զերիս ժամանակս յանդիման լիցի ամենայն արու քո` առաջի տեառն Աստուծոյ քո ի տեղւոջն զոր ընդրեսցէ Տէր: Ի տաւնի բաղարջակերացն. եւ ի տաւնի եւթներորդացն. եւ ի տաւնի տաղաւարահարացն: եւ ոչ երեւեսցիս առաջի տեառն Աստուծոյ քո ունայնաձեռն.
17. իւրաքանչիւր ըստ կարի ձեռաց ձերոց` ըստ աւրհնութեան տեառն Աստուծոյ քո զոր ետ քեզ:
18. Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո` զոր տէր Աստուած տացէ քեզ` ըստ ցեղիցն. եւ դատեսցեն զժողովուրդն դատաստան արդար.
19. եւ մի աչառիցեն երեսաց. եւ մի առնուցուն կաշառս: Քանզի կաշառ` կուրացուցանէ զաչս իմաստնոց. եւ ապականէ զբանս արդարոց:
20. Արդարութեամբ վարեսցես զիրաւունս, զի կեցցէք, եւ մտանիցէք ժառանգիցէք զերկիրն զոր տէր Աստուած տացէ քեզ:
21. Մի տնկեսցես քեզ անդառ ամենայն փայտի առ սեղանաւ տեառն Աստուծոյ քո:
22. Եւ մի արասցես ինչ քեզ ձաւնի: Եւ մի կանկնեսցես քեզ արձան զոր ատեաց տէր Աստուած քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: