1. Եւ մի զոհեսցես տեառն Աստուծոյ քում արջառ կամ ոչխար` յորում իցէ արատ ինչ, ըստ ամենայնի արատաւոր բանի. զի պիղծ է այն տեառն Աստուծոյ քո:
2. Եւ էթէ գտանիցի ի միջի քում, ի միում քաղաքացն զորս տէր Աստուած քո տացէ քեզ, այր կամ կին` որ առնիցէ զչար առաջի տեառն Աստուծոյ քո, անցանել զուխտիւ նորա.
3. եւ երթեալ պաշտիցեն զաստուածս աւտարս, եւ երկիր պագանիցեն նոքա. արեգական, կամ լուսնի, կամ ամենայնի որ իցէ ի զարդու երկնից. զորս ոչ հրամաեաց Տէր
4. եւ պատմեցի քեզ: եւ քննեսցես յոյժ, եւ ահա ճշմարտիւ լեալ իցէ բանն, եւ եղեալ իցէ պղծութիւնն այն ի մէջ Իսրայէղի:
5. Հանցես զայրն զայն, կամ զկինն` որ արարին զբանն չար ի դրունս ձեր. եւ քարկոծիցէք զնա քարամբք եւ սատակեսցին:
6. Երկուք եւ երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին, եւ մի մեռցի միով վկայիւ:
7. Եւ ձեռն վկայիցն եղիցի նախ ի նմա սպանանել զնա, եւ ապա ձեռն ամենայն ժողովրդեանն: եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ:
8. Եւ էթէ վրիպեսցէ ի քէն բան ի դատաստանի, ի մէջ արեան եւ արեան. եւ ի մէջ դատաստանի եւ դատաստանի, եւ ի մէջ գրգռութեան եւ գրգռութեան, եւ ի մէջ հակառակութեան եւ հակառակութեան. բան դատաստանի ի քաղաքս քո. եւ յարուցեալ ելցես ի տեղին զոր ընդրեսցէ տէր Աստուած քո անուանել զանուն իւր անդ:
9. Եւ երթիցես առ քահանայսն ղեւտացիսն, եւ առ դատաւորն որ լինիցի յաւուրսն յայնմիկ. եւ քննել պատմեսցեն քեզ զդատաստանն:
10. Եւ արասցեն ըստ հրամանին զորս պատմեսցեն քեզ որք ի տեղւոյն իցեն` զոր ընդրեսցէ տէր Աստուած քո. եւ զգոյշասջիր յոյժ առնել ըստ ամենայնի որպէս աւրինադրեսցի քեզ:
11. ըստ աւրինացն եւ ըստ դատաստանին զոր ասասցեն քեզ` արասցես. եւ մի խոտորիցես ի բանէն զոր պատմեսցեն քեզ, մի յաջ եւ մի յահեակ:
12. Եւ մարդ ոք` որ առնիցէ հպարտութեամբ առ ի չլսելոյ քահանային` որ կայցէ պաշտել յանուն տեառն Աստուծոյ քո. կամ դատաւոր իցէ որ յաւուրսն յայնոսիկ` մեռցի մարդն այն. եւ բարձցես զչարն յԻսրայէլէ:
13. եւ ամենայն ժողովրդեանն լուեալ երկիցէ, եւ մի եւս ամպարշտիցէ:
14. Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր տէր Աստուած քո տացէ քեզ, եւ ժառանգեսցես զնա, եւ բնակեսցես ի նմա. եւ ասիցես, կացուցից ի վերայ իմ իշխան որպէս եւ այլ ազգք որ շուրջ զինեւ են:
15. Կացուցանելով կացուսցես ի վերայ քո իշխան` զոր ընտրեսցէ տէր Աստուած քո: յեղբարց քոց կացուսցես քեզ իշխան. եւ մի իշխեսցես կացուցանել քեզ այր աւտար որ ոչ իցէ եղբայր քո.
16. զի մի յաճախեսցէ իւր երիվարս, եւ մի դարձուսցէ զժողովուրդն յԵգիպտոս: զի Տէր ասաց. թէ մի եւս յաւելուցուք դառնալ ընդ նոյն ճանապարհ:
17. Եւ մի յաճախեսցէ իւր կանայս, զի մի խոտորեսցի սիրտ նորա. եւ արծաթ եւ ոսկի մի յաճախեսցէ իւր:
18. Եւ եղիցի յորժամ նստիցի յիշխանութեան իւրում, գրեսցէ ի նմա զերկրորդում աւրինացս այսոցիկ ի մատենի:
19. առ ի քահանայիցն Ղեւտացւոցն լինիցի առ նմա. եւ ընթերցցի զսա զամենայն աւուրս կենաց իւրոց. զի ուսցի երկնչել ի տեառնէ Աստուծոյ քումմէ, պահել զամենայն զպատուիրանս զայսոսիկ, եւ առնել զիրաւունս զայսոսիկ:
20. Զի մի հպարտանայցէ սիրտ նորա ի վերայ եղբարց իւրոց, զի մի յանցանիցէք պատուիրանաւքս յաջ կամ յահեակ. զի երկայնակեաց լիցի յիշխանութեան իւրում, ինքն եւ որդիք իւր ի մէջ որդւոցն Իսրայէղի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: