1 Եւ մի լինիցի քահանայիցն Ղեւտացւոց որդւոցն Ղեւէա բաժին եւ ժառանգութիւն ընդ Իսրայէղի: Երախայրիքն Տեառն վիճակ նոցա. զայն կերիցեն:
2 եւ վիճակ մի լինիցի նոցա ի մէջ եղբարց իւրոց. զի Տէր է վիճակ նոցա. որպէս ասաց նոցա:
3 Եւ այս են իրաւունք քահանաից ի ժողովրդենէն, որք զենուցուն զենլիս. էթէ արջառ իցէ, եւ էթէ ոչխար, տացէ քահանային զերին եւ զծնաւտսն եւ զխախացւոցն:
4 Եւ զպտուղս ցորենւոյ, եւ զգինւոյ քո, եւ զեղւոյ քո. եւ զպտուղս կտրոց ի խաշանց քոց տացես նմա.
5 զի զնա ընդրեաց Տէր յամենայն ցեղիցն քոց կալ առաջի տեառն Աստուծոյ քո, պաշտել եւ աւրհնել յանուն նորա. նա եւ որդիք իւր զամենայն աւուրս:
6 Ապա թէ եկեսցէ ղեւտացին ի մի քաղաքացն քոց յամենայն որդւոցն Իսրայէղի, ուր իցէ ինքն բնակեալ. եւ եկեսցէ ըստ ցանկութեան անձին իւրոյ, ի տեղին զոր ընդրեսցէ Տէր.
7 պաշտել զանուն տեառն Աստուծոյ իւրոյ. իբրեւ զամենայն եղբարսն իւր ղեւտացիս որ կայցեն առաջի Տեառն,
8 կերիցէ զմասն հասեալ, բայց իւրաքանչիւր յազգական վաճառեն:
9 Եւ էթէ մտանիցես յերկիրն զոր տէր Աստուած քո տացէ քեզ. մի ուսանիցիս առնել ըստ գարշելեաց ազգացն այնոցիկ:
10 Մի գտցի ի քեզ` որ ածիցէ զուստր իւր կամ զդուստր իւր զբոցով. եւ դիւթիցէ զդիւթութիւնն, եւ հմայիցէ, եւ հաւահարց լինիցի.
11 եւ կախարդիցէ կախարդանաւք, եւ վհուկ, եւ նշանագէտ լինիցի առ զմեռեալս յարուցանելոյ:
12 Քանզի պիղծ է Տեառն ամենայն որ առնէ զայն. զի վասն այնպիսի գարշելեաց սատակեսցէ զնոսա Տէր ի քէն:
13 Կատարեալ լինիցիս առաջի տեառն Աստուծոյ քո.
14 զի ազգքն այնոքիկ զորս դու ժառանգելոց ես, նոքա հմայից եւ դիւթութեանց անսան. բայց քեզ ոչ այնպէս ետ տէր Աստուած քո:
15 Մարգարէ յարուսցէ քեզ տէր Աստուած յեղբարց քոց իբրեւ զիս, նմա լուիջիք
16 ըստ ամենայնի` զոր խնդրեցեր ի տեառնէ Աստուծոյ. ի Քորէբ յաւուրն եկեղեցւոյ, ասէիք. Ոչ յաւելցուք լսել զձայն տեառն Աստուծոյ մերոյ. եւ զհուրդ զայդ զմեծ ոչ եւս տեսցուք, զի մի մեռանիցիմք:
17 Եւ ասէ ցիս Տէր. Ուղիղ է ամենայն ինչ զոր խաւսեցան:
18 Մարգարէ յարուցից նոցա յեղբարց իւրեանց իբրեւ զքեզ, եւ տաց զպատգամս իմ ի բերան նորա, եւ խաւսեսցի ընդ նոսա որպէս եւ պատուիրեցից նմա:
19 եւ մարդ` որ ոչ լսիցէ զոր ինչ խաւսեսցի մարգարէն յանուն իմ, ես խնդրեցից վրէժ ի նմանէ:
20 Բայց մարգարէն, էթէ ամպարշտեսցի խաւսել յանուն իմ բան ինչ զոր ես ոչ հրամայեցի խաւսել. կամ թէ խաւսեսցի յանուն աստուածոց աւտարաց, մեռցի մարգարէն այն:
21 Ապա թէ ասիցէ ոք ի սրտի. զիա՞րդ գիտասցուք զբանն զոր ոչ խաւսեցաւ Տէր:
22 Զոր ինչ խաւսեցաւ մարգարէն յանուն Տեառն` եւ ոչ լինիցի բանն եւ ոչ դիպիցի, այն բան է զոր ոչ խաւսեցաւ Տէր: ամպարշտութեամբ խաւսեցաւ մարգարէն այն, մի թողուցուք նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: