Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 2

   
1. Որդեակ իմ եթէ մերձենաս ծառայել Աստուծոյ` պատրաստեա զանձն քո ամենայն փորձութեան:

2. Ուղիղ արա զսիրտ քո. եւ զմիտս քո հաստատեա համբերութեամբ: Ի ժամանակի յորժամ փորձանք հասանիցեն,

3. մերձ լեր ի Տէր` եւ մի անհաւատար, զի բարձրասցիս ի վախճանի:

4. Ամենայն փորձութիւնք որ գան քեզ` ուրախութեամբ ընկալ, եւ ի ցաւս տառապանաց գոհութեամբ երկայնամիտ լիցիս:

5. Զի ի հուր փորձի ոսկի, իսկ մարդ փորձի ի բովս` խոնարհութեան:

6. Հաւատա ի Տէր եւ աւգնեսցէ քեզ: Ուղիղ կալ զճանապարհս քո եւ յուսասջիր ի նա:

7. Երկիւղածք Տեառն ակն կալէք ողորմութեան նորա, եւ մի խոտորիք, զի մի կործանեսջիք:

9. Երկիւղածք Տեառն ակն կալարուք բարւոյ, եւ ողորմութեան եւ ուրախութեանցն յաւիտենից:

11. Հայեցարուք յազգս առաջինս եւ տեսէք, ո՞վ հաւատաց ի Տէր` եւ յամաւթ եղեւ.

12. եւ ո՞վ է որ եկաց յահի նորա` եւ նա եթող զնա. եւ կամ ո՞վ է որ կարդաց առ նա` եւ յապաղեաց,

13. զի գթած եւ ողորմած է Տէր, եւ թողու զմեղս, եւ փրկէ ի ժամանակի նեղութեան:

14. Վա՞յ սրտից վատաց եւ ձեռաց լքելոց, եւ մեղաւորի` որ հասեալ իցէ ի վերայ երկուց ճանապարհաց.

15. վասն այնորիկ մի ապրեսցին:

16. Վա՞յ որ կորուսեալ է զհամբերութիւն.

17. թէ զինչ հասցէ նմա յաւուր գալստեան Տեառն:

18. Երկիւղածք Տեառն հնազանդ լիցին բանից նորա. եւ որ սիրեն զնա` պահեն զպատուիրանս նորա:

19. Երկիւղածք Տեառն խնդրեսցեն զհաճոյս նորա, եւ որ սիրեն զնա լցցին յաւրինաց նորա:

20. Երկիւղածք Տեառն պատրաստեսցեն զսիրտս իւրեանց, եւ առաջի Տեառն խոնարհեցուսցեն զանձինս իւրեանց,

22. եւ ասասցեն. Անկցուք մեք ի ձեռս Աստուծոյ. եւ մի ի ձեռս մարդկան.

23. զի որպէս մեծութիւն նորա` սոյնպէս եւ ողորմութիւն, եւ որպէս անուն նորա` սոյնպէս եւ գործք: