1. Որ կենդանին յաւիտենից է՝ արար զամենայն: Տէր միայն անպատմելի և արդար.
3. զի ո՞ կարասցէ քննել զմեծութիւն նորա,
4. և զզօրութիւն և զողորմութիւն նոր ո՞ կարիցէ պատմել:
6. Զի յորժամ պատրաստեսցի մարդ պատմել զսքանչելիսն, յայնժամ սկիզբն իցէ պատմել զզարմանալիսն:
8. Թիւ աւուրց մարդոյ թերևս հարիւր ամ, սակայն իբրև կաթ մի ‘ի ծովէ՝ և խիճ մի յաւազէ. այսպէս հարիւր ամն ‘ի թիւս ժամանակաց: Զի հազար ամն յայսմ աշխարհի՝ իբրև զմի օր ո՛չ են յաշխարհն արդարոց:
9. Զի Տէր արկ զողորմութիւն իւր ‘ի վերայ նոցա, զի սիրեցին զնա և զհրաման նորա.
10.վասն այնորիկ բազմացոյց զքաւութիւն իւր
12. Զի գութ մարդոյ ‘ի վերայ ընկերի իւրոյ, և գութ Աստուծոյ ‘ի վերայ ամենայն մսեղեաց:
13. Կշտամբէ խրատէ և ուսուցանէ, և դարձուցանէ իբրև հովիւ զհօտ իւր:
14. Որ անսայ և փութայ յիրաւունս նորա՝ ողորմի նոցա, զի իւր են դատաստանք:
15. Որդեակ՝ բարեաց բամբասանս մի՛ տար, և մի՛ յամենայն տուրս տրտմութիւն բանից:
16. Տապ տօթոյ զուարթացուցանէ զցօղ, այսպէս լաւ բան ուրախ առնէ քան զտուրս:
18. Անբաւ նախատէ այր անմիտ:
19. Ուսանիջի՛ր նախ՝ և ապա խօսեսջիր: Մինչչև քո ընդ թշնամիս մարտուցեալ իցէ, խնդրեա՛ քեզ օգնական.
20. և յառաջ քան զախտանալն՝ զգուշացի՛ր բժշկաց: Յառաջ քան ‘ի դատաստան մտանել քննեսջիր զանձն քո,
21. և ‘ի խոնարհ կալ զանձն քո: Եւ ‘ի ժամանակի յանցանաց դարձ յապաշխարութիւն:
22. ‘Ի ժամ մահու մի՛ մնար արդարանալ: Եւ զուխտ քո զոր եդեալ իցես՝ մի յամեր, պատրաստեա՛ հատուցանել
23. և զՏէր մի՛ փորձեր:
24. Յիշեա՛ զցասումն յաւուր կատարածի, և ‘ի ժամանակի հատուցման ‘ի դարձուցանել երեսաց:
25. ‘Ի լիութեան ժամանակի զսով յիշեսջիր, և յաւուր մեծութեան զաղքատութիւն:
26. Զի յայգուէ մինչև յերեկոյ փոփոխի ժամանակ, և ամենայն ինչ արագաթև է առաջի Տեառն:
27. Այր իմաստուն յամենայնի հնազանդէ՛, և ‘ի ժամ մեղաց զգուշասցի:
28. Ամենայն իմաստուն ծանեաւ զհանճար՝
29. և զառակս հաստատուն ‘ի մտաց իւրոց բղխեաց:
31. Որդեա՛կ զհեշտութիւն ցանկութեան մի՛ բաշխեր յանձն քո, և ոտնհար լիցիս թշնամեաց:
32. Ընդ փափկութիւն մի՛ ուրախ լինիր և մի՛ կապիր ընդ նմա:
33. Եւ հանգանակօք և փոխով մի՛ աղքատանար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: