1. ատն քարիւ շաղախելով հարաւ, եւ ամենայն ոք կոխէ ի վերայ անմտութեան նորա։
2. եխովշաղախեալ վատ, եւ որ բուռն հարկանէ զնմանէ ՝ թաւթափէ զձեռս։
3. աւր ամաւթ են ծնունդք անխրատք։ Եւ դուստր ծնունդ նիազութեան.
5. եւ կին անզգամ զհայր եւ զմայր յամաւթ առնէ։
6. Երգք տրտմութեան իբրեւ պատգամք տարաժամք։ իմաստութիւն եւ խրատ յամենայն ժամ իմաստնոց է.
7. եւ որպէս զխեցի ոք կարկատէ, այսպէս է ՝ եւ որ ուսուցանէ զմորոսն։
8. Որ պատմէ զբան այնմ որ ոչ անսայ ՝ այսպէս է ՝ որ զարթուցանէ զքնած ի խոր քնոյ։
9. Որ պատմէ զիմաստութիւն առն անմտի, եւ խնդրէ ի նմանէ բան ՝ ասէ, զի՞ ես, եւ կամ զի՞նչ ասացեր։
10. լաց ի վերայ մեռելոյ ՝ զի պակասեաց ի լուսոյ, եւ ի վերայ մորոսի լաց ՝ ակասեաց յիմաստութենէ։
11. Սակաւ ինչ լաց ի վերայ մեռելոյն ՝ զի հանգեաւ.
12. եւ մորոսին կեանքն չար են քան զմահ։
13. Սուգ մեռելոյ զեւթն աւր, եւ ամբարշտին եւ անմտին ՝ ամենայն աւուրք իւր։
14. Ընդ առն անմտի եւ անզգամի զբանս քո մի յաճախեր։ ընդ անմտին ի ճանապարհ մի երթար.
16. Խոտորեա ի նմանէ ՝ եւ գտցես հանգիստ. ապա թէ ոչ ՝ շաղախեսցիս ի մահ նորա, եւ կամ նա յարեան քում։
17. Զինչ ծանր քան զկապար, զի՞նչ է անուն նորա ՝ բայց մորոս։
18. Աւազ եւ աղ եւ շանթք երկաթոյ դիւր է կրել ՝ քան զմարդ անմիտ։
19. Եւ զոր աւրինակ պահանկակապ շինուած ի ժամանակի շարժման ոչ կործանեսցի,
20. սոյնպէս սիրտ հաստատուն ՝ ի վերայ խորհրդոց իմաստութեան ի ժամանակի խռովութեան ոչ դողասցի։
24. Որ շղով զակն հարկանէ զարտասուս իջուցանէ, այսպէս որ զայրացուցանէ զբարս ՝ յայտնէ զսիրտ իւր.
25. եւ որ նախատէ զբարեկամ ՝ քակէ զբարեկամութիւն։
26. եթե սուր հանցես ի վերայ բարեկամի ՝ զյոյս քո ի նմանէ մի հատաներ, զի գոյ անդրէն դարձ։
27. ն նախատիցես զնա եւ մի զանգիտիցես, զի գոյ տեղի հաշտութեան։
բայց մի զխորհուրդ նորա ցրուիցես, զի այն է որ քակէ զբարեկամութիւն։
28. Հաւատարիմ լիջիր դու յաղքատութեան ընկերին ՝ զի ի բարիս նորա ուրախ լինիցիս։
29. Յառաջ քան զկայծակունս ծուխ եւ բոց, այսպէս յառաջ քան զարիւն ՝ կագ եւ հակառակութիւն։
33. Ո՞ տացէ ինձ պահապան բերանոյ, եւ ի վերայ շրթանց իմոց կնիք հաւատարիմ, զի մի անգեայց ի նմանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: