Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 38

   

1.Պատուեա՛ զբժիշկ ՛ի պէտս անձին քո, զի և նա յԱստուծոյ արարեալ է:
2.Բայց բժշկութիւն ՚ի Բարձրելոյն է։
15.Է՛ ժամանակ՝ զի ՛ի ձեռս նոցա է բժշկութիւն քեզ․
14.զի և նոքա զՏէր աղաչեսցեն՝ զի յաջողեսցի գործ նոցա:
16.'Ի վերայ մեռելոյ իջոյ արտօ՛սր՝ և մի՛ արհամարհեր զգիր հրամանի նորա.
18.և կա՛ց ՚ի սուգ օր մի կամ երկուս, և մխիթարեսջիր ՚ի տրտմութենէ:
19.Զի ՚ի տրտմութենէ բազում անգամ և մահ լինի, և տրտմութիւն սրտի կարկամեցուցանէ ՚ի զօրութենէ:
21.Ի բա՛ց արա ՚ի քէն զտրտմութիւն,
22.և մի՛ մոռանար՝ զի դարձ քո անդրէն է.
23զի նա այսօր՝ և դու վաղիւն երթայցես: Ի հանգստեան մեռելոյն հատո՛ նմա զյիշատակ նորա:
   
Յաղագս արուեստից մարդկան և խրատուց
   
26Զի՞նչ իմաստնանայ այր մաճակալ, և կամ պարծի ՛ի փայտ խթանի իւրոյ: Եւ այս է գործ նորա, եզինս վարել՝ և անդէն մնալ առ նոսա: Պատգամք նորա ՛ի մէջ որդւոց ցլուց.
27.և տքնութիւն նորա ՛ի մէջ զուարակաց, և սիրտ նորա զանկեալ զակօսիւք:
28.Այսպէս ամենայն հիւսն և ճարտարապետ, որ դրօշեն զքանդակեալ պատկերս, և ստեղծանեն զկերպարանս. միտք իւր տացէ նմանութիւն պատկերի, և տքնութիւն իւր գործ կատարէ:
29.Այսպէս դարբին առ սալ՝ և զննէ զշանթս դատարկ երկաթոյ”.
30.մրրիկ հրոյ հալէ զմարմին նորա, և ձա՛յն ուռան խլացուցանէ զականջս նորա:
31.Սիրտ նորա տացէ կատարումն գործոց իւրոց։
32.Սոյնպէս և բրուտն՝ որ նստի ՚ի վերայ գործոյ իւրոյ, և ամփոփեալ ընդ ոտիւք իւրովք շարժէ զանիւն. որ հանապազ ՚ի հոգս կայ վասն գործոյ իւրոյ, և յարգի է ամենայն բան նորա։
34.Կատարեալ է սիրտ նորա առողջութեամբ, և տքնութիւն նորա սրբէ զբով նորա:
35.Ամենեքեան սոքա ՚ի ձեռս իւրեանց յուսացան, և իմաստնացան ՛ի գործս իւրեանց.
36.և առանց սոցա ո՛չ շինեսցին քաղաքք բնակչօք իւրեանց։
37.Բայց յաթոռս դատաւորաց մի՛ նստցին,
38.և զիրաւունս և զխրատ մի՛ յայտնեսցեն. այլ աղօթք նոցա ՚ի գործ ճարտարութեան իւրեանց։