Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 27

   
1. Զի բազումք մեղան վասն յուլութեան։

4. Եւ եթէ ոչ զահէ Տեառն բուռն հարցեն, արագ արագ կործանեսցին տունք նոցա։

6. Զանաւթս կաւեղէնս թրծէ հնոց, եւ մարդոյ փորձութիւն ի խորհուրդս իւր։

7. զի իբրեւ զբեր ծառոյ երեւեսցի պտուղ նորա. սոյնպէս բանք խորհրդոց ի սիրտ մարդոյ։

9. Եթէ զհետ արդարութեան երթաս՝ վաղ հասանես նմա, եւ զգենուս զնա իբրեւ զպատմուճան փառաց։

10. Ամենայն թռչուն առ իւր նմանիսն գնայ, եւ ճշմարտութիւն առ այնս որ գործեն զարդարութիւն։

12. Ճառք արդարոց յամենայն ժամ իմաստութիւն։

13. Սպասեսջիր ժամանակի ի մէջ անմտաց, բայց ի մէջ խորհրդականաց կանխեսջիր։

14.Ճառք յիմարաց ձանձրոյթ, եւ ծաղր նոցա գրգռութիւն մեղաց։

17. Իսկ որ ի վեր հանէ զխորհուրդս՝ զհաւատ իւր կորուսանէ։

18. Զբարեկամ քո սիրեա եւ հաստատեա դու ի նա։

19 .Ապա թէ ցրիցես զխորհուրդ նորա, զհետ նորին մի եւս երթար։

20. զի որպէս կորուսանէ մարդ զթշնամիս իւր, այնպէս կորուսեր դու զբարեկամութիւն նորա,

21. եւ այլ ոչ կարասցես ըմբռնել զնա։

22. Մի երթար զհետ նորա զի հեռացաւ ի քէն.

24. զի խորհուրդ նորա յայտնեցաւ, եւ յոյսն սիրոյ հատաւ ի մտաց։

26. Քաղցրացուցանէ զբան իւր առաջի քո՝ եւ բանիւ զարմացուսցէ զքեզ. եւ յետոյ ծռիցէ զբերան իւր, եւ բանից քոց եպերանս դիցէ։

28. Հարուածք նենգաւորի առաւել են քան զվէր։

29. Որ ընկերի հոր հատանէ՝ ինքն լցցէ զնա։