Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 4

   
1. Որդեակ մի զլանար զկեանս աղքատաց.

2. եւ մի զանձինս քաղցեալս տրտմեցուցաներ: Մի զայրացուցաներ զմարդ ի տկարութեան իւրում:

3. Զսիրտ տառապելոյ մի զայրացուցաներ. մի յապաղեր զտուրս կարաւտելոյն:

4. Մի անտես առներ զծառայ ի նեղութեան. մի դարձուցաներ զերեսս քո յաղքատաց:

5. Մի տար տեղի անիծանել զքեզ,

6. զի յորժամ դառնացեալ մտաւք անիծանեն զքեզ, վաղվաղակի լսէ աղաւթից նորա` որ արար զնա:

7. Որդեակ` սիրելի արա զանձն քո ժողովրդեան,

8. եւ առաջի իշխանի խոնարհեցո զունկն քո. եւ խաւսեաց առաջի նորա հեզութեամբ ի խաղաղութիւն:

9. Փրկեա զզրկեալս ի ձեռաց զրկողաց, եւ մի զայրանար ի դատաստանի:

10. Լեր իբրեւ զհայր որբոց,

11. եւ եղիցիս որդի բարձրելոյն:

12. Որդեակ` իմաստութիւն զորդիս բարձրացոյց,

13. եւ որ սիրեն զնա` սիրեն զկեանս. եւ որ կանխէ առ նա` լցցի ամենայն բարութեամբ: Որ ընդունի զնա` ժառանգէ զփառս, եւ ուր մտանէ` աւրհնէ զնա Տէր.

14. եւ որ նմա լսէ` դատի զհեթանոսս:

16. Եթէ հաւատասցես` ժառանգեսցես զնա, եւ ի ժառանգութեան քում եղիցին ստացուածք նորա:

17. Պահեա զժամանակին իրս, եւ երկիր ի չարէ.

23. եւ մի կրեր ամաւթ յանձն քո.

24. զի է ամաւթ` որ ածէ մեղս, եւ է ամաւթ` որ ածէ զփառս եւ զուրախութիւն:

25. Որդեակ` մի ակն առնուր յանձին քում,

26. զի մի ամաչեսցես ի կործանման քում:

27. Մի արգելուր զբան ի ժամանակի փրկութեան: Մի թագուցաներ զիմաստութիւն քո.

28. զի բան յայտնէ զիմաստութիւն,

29. եւ խրատ իմաստութեան ի խաւսս լեզուի:

30. Մի դառնար ընդդէմ ճշմարտութեանն` մի եւ մի իւիք: Զոր ոչ գիտես եւ հարցանեն ցքեզ, դու մի ամաւթ համարիր զչգիտելն.

31. եւ վասն մեղաց քոց մի ամաչեր խոստովանել:

32. Որդեակ` մի ակն առնուր ի հզաւրէ,

33. եւ մինչչեւ ի մահ մարտիր վասն ճշմարտութեան. եւ Տէր Աստուած քո աւգնեսցէ քեզ:

34. Մի շուտախաւս լինիր` եւ խաւթասիրտ եւ լքեալ ի գործս քո:

35. Մի առանձին առիւծանար ի տան քում, եւ աւձտող ի մէջ ծառայից քոց:

36. Մի լիցիս յաւժար յառնուլն ձեռաւք, եւ ի տալն` կարկամեալ: