1․ Ի սկզբանէ է՛ր բանն. եւ բանն է՛ր առ Աստուած. եւ Աստուա՛ծ էր բանն:
2․ Նա՝ է՛ր իսկզբանէ առ Աստուած:
3․ Ամենայն ինչ՝ նովա՛ւ եղեւ. եւ առանց նորա եղեւ եւ ո՛չինչ՝ որ ինչ եղեւն:
4․ Նովաւ կեա՛նք էր, եւ կեանքն՝ էր լո՛յս մարդկան.
5․ եւ լոյսն՝ ի խաւարի անդ՝ լուսաւո՛րէր, եւ խաւար՝ նմա ո՛չ եղեւ հասու:
6․ Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ. անուն նմա Յովհաննէս:
7․ Սա՝ ե՛կն ի վկայութիւն զի վկայեսցէ՛ վասն լուսոյն. զի ամենեքին հաւատասցեն նովաւ:
8․ Ո՛չ էր նա լոյսն, այլ զի վկայեսցէ վասն լուսոյն:
9․ Է՛ր լոյսն ճշմարիտ, որ լուսաւո՛ր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է յաշխարհ:
10․ Յաշխարհի՛ էր, եւ աշխարհ նովա՛ւ եղեւ, եւ աշխարհ զնա ո՛չ ծանեաւ:
11․ Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ո՛չ ընկալան:
12․ Իսկ որք ընկալան զնա, ե՛տ նոցա իշխանութիւն որդի՛ս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա:
13․ Ոյք ո՛չ յարենէ, եւ ո՛չ ի կամաց մարմնոյ, եւ ո՛չ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան:
14․ Եւ բանն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ: Եւ Տեսա՛ք զփառս նորա զփառս իբրեւ զմիածնի առ ի հաւրէ, լի՛ շնորհաւք եւ ճշմարտութեամբ:
15․ Յովհաննէս վկայէ՛ վասն նորա, աղաղակեա՛ց եւ ասէ. Սա՛ է՝ զորմէ ասէի, որ զկնի իմ գալոցն էր, առաջի իմ եղեւ, զի նա՛խ քան զիս էր:
16․ Զի ի լրութենէ անտի նորա մեք ամենեքին առա՛ք շնո՛րհս փոխանակ շնորհաց:
17․ Զի աւրէնքն ի ձեռն Մովսիսի տուան. շնորհքն եւ ճշմարտութիւնն ի ձեռն Յիսուսի՛ Քրիստոսի եղեն:
18․ ԶԱստուած ո՛չ ոք ետես երբէք, բայց միածինն որդի՝ որ է ի ծո՛ց հա՛ւր՝ նա՛ պատմեաց:
19․ Եւ ա՛յս է վկայութիւնն Յովհաննու, յորժամ առաքեցին առ նա հրեայքն յԵրուսաղէմէ քահանայս եւ ղեւտացիս, զի հարցցեն ցնա՝ թէ. Դու ո՛ ես:
20․ Եւ խոստովան եղեւ՝ եւ ո՛չ ուրացաւ. եւ խոստովա՛ն եղեւ եթէ ես՝ ո՛չ եմ Քրիստոսն:
21․ Եւ հարցին ցնա. Իսկ՝ ո՛վ ես դու Եղիա՞ ես: Եւ ասէ. Ո՛չ եմ: Իսկ՝ մարգարէ՞ն ես դու: Պատասխանի ետ, թէ. Ո՛չ:
22․ Իսկ՝ ասա՛ մեզ, դու ո՞վ ես, զի պատասխանի՛ տարցուք որոց առաքեցինն զմեզ. զի՞ ասես վասն քո:
23․ Ասէ. Ես՝ ձայն բարբառոյ յանապատի. ուղի՛ղ արարէք զճանապարհն Տեառն, որպէս ասա՛ց Եսայի մարգարէ:
24․ Եւ որք առաքեցանն՝ ի փարիսեցւո՛ց անտի էին:
25․ Հարցին ցնա՝ եւ ասեն. Իսկ՝ զի՞ մկրտես՝ եթէ դու չե՛ս Քրիստոսն, եւ ո՛չ Եղիա, եւ ո՛չ մարգարէն:
26․ Պատասխանի՛ ետ նոցա Յովհաննէս՝ եւ ասէ. Ես՝ մկրտեմ զձեզ ջրո՛վ. ի միջի ձերում կայ զոր դուքն ո՛չ գիտէք:
27․ Որ զկնի իմ գալոցն է, որում չե՛մն արժանի՝ եթէ լուծից զխրացս կաւշկաց նորա:
28․ Այս՝ ի Բեթաբրա՛ եղեւ յայնկոյս Յորդանանու, ուր էրն Յովհա՛ննէս՝ եւ մկրտէր:
29․ Ի վաղիւ անդր տեսանէ զՅիսուս զի գա՛յր առ նա, եւ ասէ. Ահաւասիկ գա՛ռն Աստուծոյ՝ որ բառնայ զմեղս աշխարհի:
30․ Սա՛ է՝ վասն որոյ եսն ասէի, զկնի իմ գայ, այր՝ որ առաջի իմ եղեւ, զի յառա՛ջ իսկ էր քան զիս:
31․ Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ զի յայտնի լինիցի Իսրայէլի, վասն ա՛յնորիկ եկի ես ջրով մկրտել:
32․ Վկայեաց Յովհա՛ննէս՝ եւ ասէ, թէ տեսանէի զհոգին՝ զի իջանէր իբրեւ զաղաւնի յերկնից, եւ հանգչէ՛ր ի վերայ նորա:
33․ Եւ ես՝ ո՛չ գիտէի զնա. այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով, նա՛ ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա՛ է՝ որ մկրտէ Հոգւովն Սրբով:
34․ Եւ ես՝ տեսի, եւ վկայեցի՝ եթէ սա՛ է որդին Աստուծոյ:
35․ Ի վաղիւ անդր կա՛յր Յովհաննէս, եւ յաշակերտաց անտի նորա՝ երկու:
36․ Եւ նայեցեալ ընդ Յիսուսի՝զի զգնայր, ասէ. Ահա՛ւասիկ Քրիստոս գառն Աստուծոյ:
37․ Լուա՛ն ի նմանէ երկու աշակերտքն՝ զի խաւսէր, եւ գնացի՛ն զհետ Յիսուսի:
38․ Իբրեւ դարձաւ Յիսուս, եւ ետես զնոսա՝ զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք: Սոքա ասեն ցնա. Ռա՛բբի, որ թարգմանեալ կոչի՝ վարդապետ, Ո՞ւր են աւթեվանք քո:
39․ Ասէ ցնոսա. Եկա՛յք եւ տեսէ՛ք: Եկին եւ տեսի՛ն՝ ուր էին աւթեվանք նորա. եւ առ նմա՛ ագան ա՛յն աւր, զի ժա՛մ էր՝ իբրեւ տասներո՛րդ:
40․ Է՛ր Անդրէ՛աս՝ եղբայր Սիմովնի վիմի՝ մի յերկուց անտի, որ լուանն ի Յովհաննէ՝ եւ գնացին զկնի նորա:
41․ Գտանէ՛ սա՝ նախ զեղբա՛յր իւր զՍիմովն, եւ ասէ ցնա. Գտա՛ք զմեսիայն՝ որ թարգմանի Քրիստոսն:
42․ Սա՛ ած զնա առ Յիսուս: Հայեցեալ ընդ նա Յիսուսի՝ ասէ. Դո՛ւ ես Սի՛մովն որդի Յովնանու, դու կոչեսցի՛ս Կե՛փաս, որ թարգմանի՝ Պետրոս:
43․ Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գալիլեա. գտանէ զՓիլի՛պպոս, եւ ասէ ցնա Յիսուս. Ե՛կ զկնի իմ:
44 ․Եւ էր Փիլի՛պպոս ի Բեթսայիդայ, ի քաղաքէ Անդրեայ եւ Պետրոսի:
45․ Գտանէ՛ Փիլիպպոս զՆաթանայէլ, եւ ասէ ցնա. Զորմէ գրեաց Մովսէս յաւրէնսն, եւ մարգարէքն. գտա՛ք զՅիսուս զորդի Յովսեփայ ի Նազարեթէ:
46․ Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ՝ մա՞րթ ինչ իցէ բարւո՛յ իմիք լինել: Ասէ ցնա Փիլիպպոս. Ե՛կ եւ տե՛ս:
47․ Իբրեւ ետես Յիսուս զՆաթանայէլ զի գա՛յր առ նա, ասէ՛ վասն նորա. Ահա՛ արդարեւ Իսրայէլացի, յորում նենգութիւն ո՛չ գոյ:
48․ Ասէ ցնա Նաթանայէլ. Ուստի՞ ճանաչես զիս: Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Մինչչե՛ւ էր Փիլիպպոսի կոչեցեալ զքեզ՝ զի էիր ի ներքոյ թզենւոյն, տեսի՛ զքեզ:
49․ Պատասխանի ետ նմա Նաթանայէլ՝ եւ ասէ. Ռա՛բբի՝ դու ես որդի Աստուծոյ, դո՛ւ ես թագաւորն Իսրայէլի:
50․ Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Փոխանակ զի ասացի՛ քեզ՝ թէ տեսի ի ներքոյ թզենւոյն՝ հաւատաս, մեծամե՛ծ եւս քան զայս տեսցես:
51․ Եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն՝ ասե՛մ տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ՝ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ որդւոյ մարդոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: