1. Զայս խաւսեցայ ընդ ձեզ՝ զի մի՛ գայթագղեսջիք:
2. Ի ժողովրդոց իւրեանց հանցե՛ն զձեզ: Այլ եկեսցէ ժամանակ՝ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ, համարիցի պաշտա՛ւն մատուցանել Աստուծոյ:
3. Եւ զայն արասցեն ընդ քանզի ո՛չ ծանեան զհայր՝ եւ ո՛չ զիս:
4. Այլ եւ զայս խաւսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ՝ յիշեցէ՛ք թէ ե՛ս ասացի ձեզ:
5. Զայս իսկզբանէ՝ ո՛չ ասացի ձեզ, քանզի ընդ ձե՛զ էի: Բայց արդ երթա՛մ ես առ առաքիչն իմ. եւ ո՛չոք ի ձէնջ հարցանէ ցիս, թէ յո՞վ երթաս:
6. Այլ զի զայս խաւսեցայ ընդ ձեզ, տրտմութի՛ւն ելից զսիրտս ձեր:
7. Այլ ես զճշմարիտն ասեմ լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց՝ մխիթարիչն ո՛չ եկեսցէ առ ապա եթէ երթամ, առաքեցի՛ց զնա առ ձեզ:
8. Եւ նա՝ եկեալ, յանդիմանեսցէ՛ զաշխարհ, վասն մեղա՛ց, եւ վասն արդարութեան, եւ վասն դատաստանի՛:
9. Վասն մեղաց՝ զի ո՛չ հաւատան յիս:
10. Վասն արդարութեան՝ զի առ հա՛յր իմ երթամ, եւ ո՛չ եւս տեսանէք զիս:
11. Վասն դատաստանի՝ զի իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեա՛լ
12. Ե՛ւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ո՛չ կարէք հանդարտել այժմիկ:
13. Յորժամ եկեսցէ նա հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ՛ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ո՛չ եթէ յանձնէ ինչ խաւսիցի, այլ զոր լսիցէ՛ խաւսեսցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ:
14. Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ՛ անտի առնուցու՝ եւ պատմեսցէ ձեզ:
15. Զամենայն ինչ զոր ունի հայր՝ ի՛մ վասն այնորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ՛ անտի առնո՛ւ՝ եւ պատմէ ձեզ:
16. Փոքր մի, եւ ո՛չ եւս տեսանիցէք զիս. եւ ապա սակաւիկ մի, եւ տեսանիցէք զիս. եւ ես երթամ առ հայր:
17. Ասէին ոմանք յաշկերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս՝ զոր ասէս ցմեզ, թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս. եւ եթէ ես առ հայր իմ երթամ:
18. Եւ ասէին, զի՞նչ իցէ այն փոքր մեւս եւսն, չգիտե՛մք զինչ խաւսի:
19. Գիտաց Յիսուս եթէ կամին ցնա՛ հարցանել. եւ ասէ ցնոսա. Վասն այդորիկ խնդրէք ընդ միմեանս՝ զի ասացի՝ թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս տեսանիցէք զիս:
20. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ աշխարհ խնդասցէ՛. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի:
21. Կին յորժամ ծնանիցի՝ տրտմութի՛ւն է նմա, զի հասեա՛լ է ժամ նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ո՛չ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մա՛րդ յաշխարհ:
22. Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք. այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրա՛խ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ո՛չոք հանիցէ ի ձէնջ:
23. Եւ յայնմ աւուր զիս ինչ ո՛չ հարցանիցէք: Ամէն ամէն ասե՛մ Զի զոր ինչ խնդրիցէք ի հաւրէ իմմէ յանուն իմ, տացէ՛ ձեզ:
24. Մինչեւ ցայժմ ո՛չինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէք եւ առնուցուք. զի ուրախութիւնն ձեր լցեա՛լ եղիցի:
25.. Զայս առակա՛ւք խաւսեցայ ընդ եկեսցէ ժամանակ, յորժամ ո՛չ եւս առակաւք խաւսեցայց ընդ այլ յայտնապէ՛ս զհաւրէ պատմեցից ձեզ:
26. Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ո՛չ ասեմ ձեզ՝ եթէ ես հարցից զհայր վասն ձեր.
27. զի ինքն իսկ հայր սիրէ զձեզ, զի դուք զի՛ս սիրիցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի:
28. Ելի ի հաւրէ՝ եւ եկի յաշխարհ. դարձեալ թողում զաշխարհ, եւ երթա՛մ առ հայր:
29. Ասեն ցնա աշակերտքն. Ահա՝ արդ յայտնութեամբ խաւսիս. եւ առակ եւ ո՛չ մի ինչ ասես:
30. Այժմիկ գիտեմք՝ եթէ գիտե՛ս զամենայն. եւ ոչինչ պիտոյ է՝ եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատա՛մք եթէ յԱստուծոյ ելեր:
31. Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Այժմ հաւատա՞յք:
32. Ահա՝ եկեսցէ ժամ, եւ եկեա՛լ իսկ զի ցրուեսջիք յիւրաքանչի՛ւր տեղիս, եւ զիս միա՛յն թողուցուք. եւ չեմ միայն, զի հայր ընդ ի՛ս է:
33. Զայս խաւսեցայ ընդ ձեզ՝ զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ՝ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարո՛ւք զի ե՛ս յաղթեցի աշխարհի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: