Գիրք` 4. Ըստ Հովհաննու

Գլուխ 8

   
12. Դարձեալ խաւսեցա՛ւ ընդ նոսա Յիսուս՝ եւ ասէ. Ե՛ս եմ լո՛յս աշխարհի. որ գայ զկնի իմ՝ ընդ խաւար մի՛ գնասցէ. այլ ընկալցի՛ զլո՛յսն կենաց:

13. Ասեն ցնա փարիսեցիքն. դու վասն անձի՛ն քոյ վկայես, եւ վկայութիւն քո չէ՛ ճշմարիտ:

14. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Թէպէտ եւ ես վկայեմ վասն անձին իմոյ՝ վկայութիւն իմ ճշմարի՛տ զի գիտեմ ուստի եկի՝ եւ յո՛ երթամ. բայց դուք ո՛չ գիտէք ուստի գամ՝ կամ յո՛ երթամ:

15. Դուք ըստ մարմնոյ դատիք. ես ո՛չ դատիմ եւ ո՛չ զոք:

16. Թէպէտ եւ դատի՛մ եւս զոք՝ դատաստանն իմ ճշմարի՛տ զի չե՛մ միայն, այլ ես՝ եւ որ առաքեա՛ցն զիս հայր:

17. Եւ յաւրէնսն իսկ ձեր գրեալ է, թէ երկուց մարդոց վկայութիւն ճշմարի՛տ է:

18. Ես եմ որ վկայեմ վասն իմ. եւ վկայէ վասն իմ որ առաքեացն զիս հայր:

19. Ասէին ցնա. Ո՞ւր է հայր քո: Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ո՛չ զիս գիտէք՝ եւ ո՛չ զհայրն իմ. եթէ զիս գիտէիք՝ եւ զհայրն իմ թերեւս գիտէիք:

20. Զա՛յս բանս խաւսեցաւ Յիսուս ընդ նոսա ի տան գանձին, յորժամ ուսուցանէր ի տաճարի անդ. եւ ո՛չոք կալաւ զնա, զի չե՛ւեւս հասեալ էր ժա՛մ նորա:

21. Ասէ դարձեալ ցնոսա Յիսուս. Ես երթամ, եւ խնդրիցէ՛ք զիս. եւ ի մե՛ղս ձեր մեռանիջիք. զի ուր եսն երթամ, դուք ո՛չ կարէք գալ:

22. Ասէին հրէայքն. Մի՞թէ՝ զիւրովի՛ն երթայցէ, զի ասէ՝ թէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ:

23. Եւ ասէ ցնոսա. Դուք ի ներքո՛ւստ աստի էք, եւ ես՝ ի վերո՛ւստ անտի եմ. Դուք՝ յաշխարհէ՛ աստի էք, ես՝ չե՛մ յայսմ աշխարհէ:

24. Բայց ասացի ձեզ՝ թէ ի մե՛ղս ձեր մեռանիցի՛ք: Զի թէ ո՛չ հաւատայցէք թէ ես եմ, մեռանիցի՛ք, ի մեղս ձեր:

25. Ասեն ցնա. Դու ո՞վ ես: Ասէ ցնոսա Յիսուս. Նախ՝ զի եւ խաւսի՛մս իսկ ընդ ձեզ:

26. Բազում ինչ ունիմ վասն ձեր խաւսե՛լ եւ դատել. այլ որ առաքեացն զիս՝ ճշմարի՛տ է: Եւ ես զոր լուա՛յն ի նմանէ՝ զա՛յն

խաւսիմ յաշխարհի:
27. Եւ ո՛չ գիտացին՝ թէ զհաւրէ ասէր ցնոսա:

28. Ասէ ցնոսա Յիսուս. Յորժամ բարձրացուցանիցէք զորդի մարդոյ, յա՛յնժամ գիտասջիք՝ թէ ես եմ. եւ յանձնէ իմմէ ինչ ո՛չ առնեմ, այլ որպէս ուսո՛յց զիս հայրն իմ, զա՛յն խաւսիմ:

29. Եւ որ առաքեացն զիս՝ ընդ ի՛ս ո՛չ եթող զիս միայն, զի ես զհաճո՛յս նորա առնեմ հանապազ:

30. Իբրեւ զա՛յս խաւսեցաւ, բազո՛ւմք հաւատացին ի նա:

31. Եւ ասէ՛ր Յիսուս առ հրէայսն հաւատացեալս. եթէ դուք կացջի՛ք ի բանի իմում, ճշմարի՛տ աշակե՛րտք իմ էք.

32. եւ ծանիջի՛ք զճշմարտութիւնն, եւ ճշմարտութիւնն ազատեսցէ՛ զձեզ:

33. Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Զաւակ Աբրահամո՛ւ եմք, եւ ո՛չ ումեք երբէք ծառայեցաք. զիա՞րդ ասես եթէ ազա՛տք լինիջիք:

34. Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ թէ ամենայն որ առնէ զմեղս՝ ծառա՛յ է մեղաց:

35. Եւ ծառայն՝ ո՛չ յաւիտեան կա՛յ ի տան, իսկ որդին ի յաւիտեա՛ն կայ:

36. Իսկ արդ՝ եթէ որդին զձեզ ազատեցուսցէ, ճշմարի՛տ ազատք լինիջիք:
37. Գիտե՛մ զի զաւակ Աբրահամու էք. այլ խնդրէք սպանանե՛լ զիս. զի բանին իմոյ չի՛ք տեղի ի ձեզ:

38. Ես՝ զոր տեսի առ հաւր իմում՝ խաւսի՛մ. եւ դուք՝ զոր լուաք ի հաւրէն ձերմէ՝ առնէ՛ք:

39. Պատասխանի ետուն նմա՝ եւ ասեն. Հայր մեր՝ Աբրահա՛մ է: Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ որդիք Աբրահամո՛ւ էիք՝ զգործսն Աբրահամու գործէիք:

40. Այլ այժմիկ խնդրէք սպանանե՛լ զիս. զայր մի որ ձեզ զճշմարտութիւնն խաւսեցայ՝ զոր լուայ ի հաւրէ իմմէ. զայդ՝ Աբրահամ ո՛չ արար:

41. Դուք առնէ՛ք զգործս հաւրն ձերոյ: Ասեն ցնա. Մեք ի պոռնկութենէ չե՛մք ծնեալ. մի է հայր մեր, Աստուած:

42. Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր հայր ձեր, սիրէի՛ք արդեւք զիս, զի ես յԱստուծոյ ելի՝ եւ եկի. եւ ո՛չ եթէ յանձնէ՛ ինչ եկի, այլ նա՛ առաքեաց զիս:

43. Ընդէ՞ր զխա՛ւսս իմ ո՛չ գիտէք դուք. վասն զի ո՛չ կարէք լսել զբա՛նն իմ:

44. Դուք՝ ի հաւրէ ի սատանայէ՛ էք, եւ զցանկութիւնս հա՛ւրն ձերոյ կամիք առնել. զի նա մարդասպա՛ն էր իսկզբանէ, եւ ի ճշմարտութեան ո՛չ եկաց. զի ո՛չ գոյ ճշմարտութիւն ի նմա. յորժամ խաւսիցի՛ սուտ՝ յիւրո՛ց անտի խաւսի. զի սո՛ւտ է եւ հա՛յր նորա:

45. Իսկ ես՝ զի զճշմարտութիւն խաւսիմ, ո՛չ հաւատայք ինձ:

46. Ո՞ ոք ի ձէնջ յանդիմանեսցէ զիս վասն մեղաց. եթէ զճշմարի՛տն ասեմ, ընդէ՞ր ո՛չ հաւատայք ինձ:

47. Որ է՛ն յԱստուծոյ, զբանս Աստուծոյ լսէ՛. եւ դուք վասն այնորիկ ո՛չ լսէք, զի չէ՛ք յԱստուծոյ:

48. Պատասխանի ետուն հրեայքն՝ եւ ասեն ցնա. Ո՞չ բարւոք ասեմք մեք՝ եթէ սամարացի ես դու, եւ դե՛ւ գոյ ի քեզ:

49. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Յիս դեւ՝ ո՛չ գոյ. այլ պատուե՛մ զհայր իմ, եւ դուք՝ անարգէ՛ք զիս:

50. Ես՝ ո՛չ խնդրեմ զփա՛ռս իմ. է՛ որ խնդրէն՝ եւ դատի:

51. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ի յաւիտեան:

52. Ասեն ցնա հրեայքն. Արդ՝ գիտացա՛ք թէ՝ դե՛ւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռա՛ւ եւ մարգարէքն, եւ դու ասես՝ եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան:

53. Միթէ՝ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Աբրահամ որ մեռաւ, եւ մարգարէքն մեռան. արդ՝ դու զո՛վ առնես զքեզ:

54. Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ես փառաւորեմ զանձն իմ, փառքն իմ՝ ո՛չինչ են. է հայր որ փառաւորէ զիս, զորմէ դուքն ասէք՝ թէ Աստուած մեր

55. եւ ո՛չ ճանաչէք զնա: Բայց ես գիտե՛մ զնա: Եւ թէ ասեմ, թէ ո՛չ գիտեմ զնա, ձեզ նմա՛ն սո՛ւտ լինիմ. այլ գիտե՛մ զնա, եւ զբան նորա պահե՛մ:

56. Աբրահամ հայր ձեր ցանկացա՛ւ տեսանել զա՛ւր իմ, ետես՝ եւ ուրա՛խ եղեւ:

57. Ասեն ցնա հրեայքն. Յիսո՛ւն ամ չե՛ւեւս է քո, եւ զԱբրահամ տեսե՞ր:

58. Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ յառա՛ջ քան զլինելն Աբրահամու եմ ես:

59. Վէ՛մս առին հրէայքն, զի արկցեն ի վերայ նորա. եւ Յիսուս խո՛յս ետ՝ եւ ել գնա՛ց ի տաճարէ անտի: