1. Եւ էր՝ ա՛յր մի ‘ի փարիսեցւոց անտի՝ Նիկոդեմոս անուն նորա, իշխա՛ն Հրէից։
2. Սա՝ եկն առ նա գիշերի՝ և ասէ ցնա. Ռա՛բբի՝ գիտեմք թէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ո՛չ ոք կարէ զայդ նշանս առնել՝ զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։
3. Պատասխանի ետ Յիսուս՝ և ասէ ցնա. Ամէն ամէն ասե՛մ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ‘ի վերստին, ո՛չ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։
4. Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանե՛լ որ ծնեալն իցէ. միեթէ՝ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանե՛լ և ծնանել։
5. Պատասխանի՛ ետ Յիսուս՝ և ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ, եթէ ոչ ոք ծնցի ‘ի ջրո՛յ և ‘ի Հոգւոյ, ո՛չ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։
6. Զի ծնեալն ‘ի մարմնոյ՝ մարմի՛ն է, և ծնեալն ‘ի Հոգւոյ՝ հոգի է։
7. Դու՝ մի՛ զարմանար, թէ ասացի քեզ. Պա՛րտ է ձեզ ծնանել վերստին։
8. Զի հողմ՝ ուր կամի շնչէ՛. և զձայն նորա լսես. այլ ո՛չ գիտես ուստի՛ գայ՝ կամ յո՛ երթայ. սոյնպէս՝ և ամենայն ծնեալն ‘ի Հոգւոյն։
9. Պատասխանի ետ Նիկոդեմոս՝ և ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։
10. Պատասխանի ետ Յիսուս՝ և ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայէլի՝ և զայդ՝ ո՛չ գիտես։
11. Ամէն ամէն ասե՛մ քեզ. զի զոր ինչ գիտեմք՝ խօսի՛մք, և զոր տեսաք՝ վկայե՛մք. և զվկայութիւնն մեր ո՛չ ընդունիք։
12. Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ, և ո՛չ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից՝ հաւատայցէք։ գբ.
13. Եւ ո՛չ ո՛ք յերկինս ել, եթէ ոչ՝ որ է՛ջն յերկնից Որդին մարդոյ՝ որ է՛ն յերկինս։
14. Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօ՛ձնյանապատին, նո՛յնպէս բարձրանալ պա՛րտ է Որդւոյ մարդոյ։
15. Զի ամենայն որ հաւատայ ‘ի նա՝ ընկալցի զկեանսն յաւիտենականս։
16. Զի ա՛յնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչև զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ‘ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի՛ զկեանսն յաւիտենականս։
17. Զի ո՛չ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ՝ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։
18. Որ հաւատա՛յ ‘ի նա՝ ո՛չ դատապարտեսցի. և որ ո՛չ հաւատայ ‘ի նա՝ արդէ՛ն իսկ դատապարտեալ է. զի ո՛չ հաւատաց յանուն միածնի Որդւոյն Աստուծոյ։
19. Եւ ա՛յս իսկ է դատաստան. զի լոյս եկն յաշխարհ, և սիրեցին մարդիկ զխաւա՛ր առաւել քան զլոյս. զի էին գործք իւրեանց չարութեան։
20. Զի ամենայն որ զչա՛ր գործէ՝ ատեա՛յ զլոյս. և ո՛չ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա։
21. Իսկ որ առնէ զճշմարտութիւն, գա՛յ առ լոյսն. զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան։ գգ.
22. Յետ այսորիկ ե՛կն Յիսուս և աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի. և ա՛նդ շրջէր նոքօք հանդերձ և մկրտէր։
23. Մկրտէր և Յովհա՛ննէս ‘ի յԱյենովն, մե՛րձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. և գային՝ և մկրտէի՛ն։
24. Զի չև՛ ևս էր արկեալ զՅովհա՛ննէս ‘ի բանտ։
25. Եւ եղև խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ Հրէի՝ վասն սրբութեան.
26. եկին առ Յովհաննէս՝ և ասեն ցնա. Ռա՛բբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ՝ և ամենեքին գան առ նա։
27. Պատասխանի ետ Յովհաննէս՝ և ասէ. Ո՛չ կարէ մարդ առնուլ յանձնէ՝ և ո՛չ ինչ, եթէ ո՛չ իցէ տուեալ նմա յերկնից ‘ի վերուստ։
28. Դուք ձեզէ՛ն վկայէ՛ք ինձ, զի ասացի ձեզ՝ թէ չե՛մ ես Քրիստոսն, այլ թէ առաքեա՛լ եմ առաջի նորա։
29. Որ ունի հարսն, նա՛ է փեսայ. իսկ բարեկամ փեսային՝ որ կայ և լսէ նմա, ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային. արդ՝ այս ուրախութիւն որ իմս է, լցեալ է։
30. Նմա պարտ է աճել, և ինձ մեղմանա՛լ։
31. Որ ‘ի վերուստն գայ, ‘ի վերո՛յ է քան զամենայն. որ յերկրէ աստի է, յերկրէ՛ է՝ և յերկրէ՛ խօսի։
32. Որ յերկնիցն գայ, զոր ինչ ետես և զոր լուաւ, վկայէ՛. և զվկայութիւն նորա ո՛չ ոք ընդունի։
33. Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց, թէ Աստուած ճշմարիտ է։
34. Զի զոր Աստուածն առաքեաց՝ զբա՛նս Աստուծոյ խօսի. զի ո՛չ եթէ չափով տայ Աստուած զՀոգին։
35. Հայր սիրէ՛ զՈրդի, և զամենայն ինչ՝ ե՛տ ‘ի ձեռս նորա։
36. Որ հաւատայ յՈրդի, ընդունի՛ զկեանսն յաւիտենականս. և որ ո՛չ հնազանդի Որդւոյ, ո՛չ տեսցէ զկեանս. այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ‘ի վերայ նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: