1. Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կո՛յր ի ծնէ.
2. եւ հարցին ցնա աշակերտքն նորա՝ եւ ասեն. Ռա՛բբի՝ ո՞յր վնաս է, սորա՞՝ թէ հաւր եւ մաւր իւրոյ՝ զի կո՛յր ծնաւ:
3. Պատասխանի ետ Յիսուս. Ո՛չ դորա՛ վնա՛ս է, եւ ո՛չ հաւր եւ մաւր իւրոյ. այլ զի յայտնի՛ լիցին գործքն Աստուծոյ ի դմա:
4. Եւ ինձ պա՛րտ է՝ գործել զգործս ա՛յնորիկ որ առաքեացն զիս՝ մինչ աւուր կայ. գա՛յ գիշեր՝ յորժամ ո՛չոք կարէ գործել:
5. Մինչդեռ յաշխարհի եմ, լո՛յս եմ աշխարհի:
6. Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին՝ եւ արար կա՛ւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին.
7. եւ ասէ ցնա. Ե՛րթ լուա՛ յաւազանին Սիլովամայ: Որ թարգմանի՝ առաքեալ. չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէ՛ր:
8. Իսկ դրացիքն՝ եւ որոց տեսեա՛լն էր զնա յառաջագոյն՝ թէ մուրացիկ էր, ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր: Կէսքն ասէին. Նա՛ է:
9. Այլքն ասէին. Ո՛չ. այլ նմա՛ն է նմա: Եւ ինքն ասէր՝ թէ ե՛ս եմ:
10. Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո:
11. Նա՝ ետ պատասխանի. Ա՛յր մի՛ որում Յիսուսն ասեն, կա՛ւ արար՝ եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. ե՛րթ ի Սիլովամ՝ եւ լուա՛. չոգայ լուացայ եւ տեսանեմ:
12. Ասեն ցնա. Ո՛ւր է նա: Ասէ ցնոսա. Ո՛չ գիտեմ:
13. Ածին առ փարիսեցիսն զնա, որ երբեմն կոյրն էր:
14. Եւ էր շաբա՛թ՝ յորժամ զկա՛ւն արար Յիսուս. եւ եբաց զաչս կուրին:
15. Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն, թէ զիա՞րդ տեսանես: Եւ նա՝ ասէ ցնոսա. Կա՛ւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ՝ եւ տեսանեմ:
16. Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ո՛չ է ա՛յրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ո՛չ պահէ: Կէսքն ասէին, իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր՝ այսպիսի նշանս առնել: Եւ էին հերձուածք ի մէջ նոցա:
17. Ասե՛ն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա՝ զի եբաց զաչս քո: Եւ նա ասէ՝ թէ մարգարէ՛ է:
18. Եւ ո՛չ հաւատային հրէայքն զնմանէ՝ թէ կո՛յր էր՝ եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնաւղս բացելոյն.
19. հարցի՛ն ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կո՛յր ծնաւ. արդ՝ զիա՞րդ տեսանէ:
20. Պատասխանի ետուն ծնաւղքն նորա՝ եւ ասեն. Գիտեմք զի սա՛ է որդին մեր, եւ զի կո՛յր ծնաւ.
21. բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ո՛չ գիտեմք. կամ թէ՝ ո՞վ եբաց զաչս դորա, մեք ո՛չ գիտեմք. ցդա՛ իսկ հարցէ՛ք՝ ինքնին ի չափ հասեա՛լ ինքն իսկ խաւսեսցի վասն իւր:
22. Զայս ասացին ծնաւղքն նորա, զի երկնչէին ի հրէիցն. քանզի ո՛ւխտ եդեալ էր հրէից, եթէ ոք խոստովանեսցէ զնա Քրիստոս՝ ի բա՛ց կացցէ ի ժողովրդենէն:
23. Վասն այնորիկ ասացին ծնաւղքն նորա, թէ ինքնին ի չափ հասեալ է՝ ցնա՛ իսկ հարցէ՛ք:
24. Դարձեալ կրկի՛ն անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տո՛ւր փառս Աստուծոյ, մեք գիտեմք զի այրն այն մեղաւո՛ր է:
25. Եւ նա՝ ասէ. Թէ մեղաւո՛ր իցէ՝ ես ո՛չ գիտեմ. բայց զայս գիտե՛մ, զի կոյր էի՝ եւ արդ տեսանե՛մ:
26. Դարձեալ՝ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ. զիա՞րդ եբաց զաչս քո:
27. Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ՝ եւ ո՛չ լուարուք, զի՞ կամիք միւսանգամ լսել. մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք աշակերտել նմա:
28. Նոքա հայհոյէին զնա՝ եւ ասէին. Դո՛ւ լիջիր նորա աշակերտ. մեք՝ Մովսիսի աշակերտք եմք:
29. Մեք գիտեմք՝ զի ընդ Մովսիսի խաւսեցաւ Աստուած. զսա՝ ո՛չ գիտեմք ուստի՛ է:
30. Պատասխանի ետ այրն՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յդ իսկ են սքանչելիք. զի դուք ո՛չ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբա՛ց:
31. Գիտեմք զի Աստուած՝ մեղաւորաց ո՛չ լսէ. բայց թէ աստուածապա՛շտ ոք իցէ, եւ զկամս նորա առնիցէ, նմա՛ լսէ:
32. Ի յաւիտենից ոք ո՛չ լուաւ՝ եթէ եբա՛ց ոք զաչս կուրի ի ծնէ՛ կոյր ծնելոյ:
33. Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ո՛չ կարէր առնել ինչ:
34. Պատասխանի ետուն՝ եւ ասեն ցնա. ի մե՛ղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր: Եւ հանին զնա արտաքս:
35. Լուա՛ւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա՝ ասէ ցնա. Դու՝ հաւատա՞ս յորդի Աստուծոյ:
36. Նա պատասխանի ետ՝ եւ ասէ. ՏԷր ո՞վ է՝ զի հաւատացից ի նա:
37. Ասէ ցնա Յիսուս. Եւ տեսե՛ր զնա, եւ որ խաւսիդ ընդ քեզ՝ նա՛ է:
38. Եւ նա ասէ. Հաւատա՛մ Տէր: Եւ երկիր եպագ նմա:
39. Եւ ասէ Յիսուս. Ի դատաստանս եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցե՛ն, եւ որք տեսանենն՝ կուրասցի՛ն:
40. Լուան ոմանք ի փարիսեցւոցն՝ որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Մի՞թէ՝ եւ մե՞ք կոյրք իցեմք:
41. Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք՝ ո՛չ էր ձեր մեղ. բայց արդ ասէք՝ թէ տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձե՛զ հաստատեալ են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: