1. Ինձ Հաւրս լուարուք որդեակք, եւ զայս արասջիք զի ապրեսջիք:
2. Զի Տէր փառաւորեաց զհայր ի վերայ որդւոյ, եւ զիրաւունս հաւր հաստատեաց յորդիս:
3. Որ պատուէ զհայր` քաւէ զմեղս, եւ անձին իւրում գանձէ գանձս:
4. Փառաւոր առնէ զմայր իւր`
5. որ պատուէ զնա, եւ ուրախ լիցի յորդիս իւր:
6. Մեծարեա դու զհայր քո,
9. զի ծաղկեսցէ ի վերայ քո աւրհնութիւն նորա:
10. Աւրհնութիւն Հաւր հաստատէ զտունս որդւոյ` եւ անէծք մաւր խախտեն ի հիմանէ:
11. Որդեակ` մի մեծարիր ի վերայ հաւր անարգանաց, զի չէ քեզ փառք ի վերայ անարգանաց նորա:
13. Զի փառք մարդոյ ի վերայ մեծարանաց հաւր իւրոյ. եւ նախատինք որդւոյ` անարգանք մաւր:
14. Որդեակ` զաւրավիգն լեր ծերութեան հաւր քո, եւ մի տրտմեցուցաներ զնա ի կեանս իւր:
18. Հայհոյիչ է` որ թողու զհայր, եւ անիծեալ է ի Տեառնէ` որ ցասուցանէ զմայր:
19. Որդեակ իմ, զկեանս քո հեզութեամբ անցո, եւ ընդունելի մարդոյ սիրելի լիցիս:
20. Որչափ մեծ իցես` խոնարհ կալջիր զանձն քո, զի առաջի Տեառն գտցես շնորհս:
21. Մեծ է զաւրութիւն Տեառն` եւ փառաւորեսցի ի խոնարհաց իւրոց:
22. Որդեակ իմ` որ մեծ է քան զքեզ, զայն մի քններ. այլ որ ինչ հրամայեցաւ քեզ` զայն խորհեաց:
24. Որ ինչ աւելին է քան զպէտս քո` զայն մի զններ.
26. եւ մի մոլորիցիս կարծեաւք, զի զբազում հանճարեղաց խորհուրդս կարծաւղ միտք գայթակղեցուցին:
27. Որ սիրէ զչար` ի նմին սատակեսցի:
29. Սիրտ խիստ ծանրասցի ցաւաւք:
30. Չիք ինչ բժշկութիւն տանջանաց ամբարտաւանին, զի զարմատ դառնութեան տնկեաց յանձն իւր:
31. Սիրտ իմաստնոյ խորհեսցի յառակս. եւ ունկն լսելեաց ցանկասցի իմաստութեան:
33. Զվառեալ հուր` ջուր շիջուցանէ, եւ զմեղս բազումս քաւեն ողորմութիւնք.
34. եւ ի ժամանակի կործանման նորա գտցէ ձեռնկալութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: